ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանության ոլորտի ծախսերը հստակ չեն. 2022-ի բյուջեով գումարներն այնքան էլ հաշվարկված չեն՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար. տնտեսագետ 11/05/2021 20:09 | ԼՐԱՀՈՍ
Սոցիալական ծրագրերը կարևոր են բնակչության համար, բայց այդ գումարները վերարտադրելիություն, տնտեսության վերազինում չեն առաջացնում, իսկ կապիտալ ծախսերի միջոցով կկարողանանք տնտեսությունը զարգացնենք ավելի արագ ու երկարաժամկետ հեռանկարով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով 2022թ.-ի պետական բյուջեին՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ նախորդ տարիներին մեր բյուջեի 30 տոկոսը ծախսվել է սոցիալական պաշտպանության ծրագրերի վրա։ Այս տարվա բյուջեով ևս սոցիալական ոլորտի ծախսերն ավելացվել են, բայց ոչ այդքան շատ։
«Կա՛մ պետք է սոցիալականն առաջ տանեն, կա՛մ տնտեսականը, կա՛մ էլ փորձեն երկուսն էլ հավասարակշռել։ Եթե միայն սոցիալականի վրա ծախսենք, որ ավելի լավ ապրեն, տնտեսությունը չենք զարգացնի։ Ավելի լավ է՝ հիմա տնտեսականը զարգացնենք, և 2 տարի հետո տնտեսապես ուժեղ լինենք, ինչն էլ ավելի բարենպաստ պայմաններ կառաջացնի։ Թե չէ ի՞նչ սոցիալական խնդիրներ ու մարդկանց կյանք, եթե տնտեսապես թույլ երկիր ես։ Ամեն տարի չես կարող մեծ գումար ծախսել սոցիալական ծրագրերի վրա»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Վերջինս ընդգծեց՝ գնաճի պատճառով նվազագույն սպառողական զամբյուղն այնպիսին է դարձել, որ նույնիսկ նվազագույն աշխատավարձն արդեն չի բավարարելու։ Ընդ որում՝ նրա խոսքով թանկացումները շարունակվելու են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում առկա թանկացումներով։
«Շատ երկրներում նաև մթերքներն են պակասել, որոշ երկրներում էլ աշխատուժի դեֆիցիտ կա, ինչի պատճառով որոշ բաներ չեն արտադրվում ու տեղափոխվում։ Այս խնդիրները կան, բայց պետք չէ, որ դրանք հաջորդ տարվա բյուջեում լուծվեն»,-նշեց տնտեսագետը։
Դիտարկմանը, որ գնաճը զսպելու փոխարեն իշխանությունները տոնական օրերն են կրճատում, որ մարդիկ քիչ սպառեն, Գագիկ Մակարյանը նկատեց՝ գուցե Էկոնոմիկայի նախարարությունն անհաջող է բացատրում, բայց ինքը ևս համաձայն է, որ Հայաստանում աշխատանքը պետք է խթանվի։
«5 օր ավել աշխատելու շնորհիվ մոտ 200 մլն դոլար է ավելանալու։ Երբ այդ 200 մլն դոլարը բաժանում ենք մեր բնակչության թվին, որ հաշվենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ստացվում է՝ ամեն քաղաքացու համար իրեն բաժին ընկնող ՀՆԱ-ն օրական 100 դրամով է ավելանում»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում գնաճը կշարունակվի և բնակչության համար դա զգալի արդյունք չի ունենա, տնտեսագետը նկատեց՝ Հայաստանում կառավարությունը թանկացման տեսանկյունից պատասխանատու և որոշ չափով մեղավոր է տեղական արտադրանքների մասով։ Վրիպումներ են եղել նաև գյուղատնտեսության ոլորտում։ Նրա խոսքով ջրային ռեսուրսները լավ չեն կառավարել, կորուստները շատ են եղել, բայց նաև պետք է հաշվի առնել, որ բյուջեն սահմանափակ է։
Ինչ վերաբերում է 2022թ.-ի պետբյուջեի բովանդակային մասին, ապա Գագիկ Մակարյանը նշեց, որ այնքան էլ մեր մարտահրավերներին համապատասխան հաշվարկված չեն։ Դիտարկմանը, որ պաշտպանության ոլորտի բյուջեն ավելացվել է, բայց այդ միջոցները հիմնականում ուղղվելու են շենքային պայմանների բարելավմանը, այլ ոչ օրինակ սպառազինության ձեռքբերմանը կամ սահմանների կահավորմանը, Գագիկ Մակարյանն ասաց.
«Գումարները, ավելացումներն այնքան էլ հաշվարկված չեն՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար։ Պաշտպանության ոլորտի ծախսերը ևս այդքան հստակ չեն։ Գումարների ավելացումը չպետք է բերի նրան, որ ապարատն ուռճացվի կամ այդ միջոցներն ուղղվեն աշխատավարձերին, պարգևավճարներին։ Դրանք պետք է կոմպակտ լինեն և հնարավորինս խնայողական ու արդյունավետ»,-ամփոփեց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից