Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Հայաստանը կարող է նպաստավոր պայմաններով դուրս գալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից. միջազգային օրենքները մեր կողմն են. փորձագետ 11/04/2021   21:02  |  Քաղաքական

Հայաստանի համար համեմատաբար ավելի շահավետ է 1920-ականների քարտեզներով իրականացնել սահմանագծում և սահմանազատում, բայց ադրբեջանական կողմը պնդելու է՝ սահմանագծումն իրականացվի այն սահմանների հիման վրա, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991թ-ի քարտեզներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ «առանց քարտեզներ հստակեցնելու, սահմանագծման և սահմանազատման գործընթաց չի կարող լինել»:

Ըստ զրուցակցի՝ քարտեզների մասով տարբերակները շատ են՝ Ադրբեջանը իր քարտեզներն է ներկայացնում, մենք՝ մեր.

«Ռուսաստանն էլ հայտարարում է, որ իրենց Գլխավոր շտաբն ունի քարտեզներ: Պետք է նախ պայմանավորվել՝ ինչի՞ հիման վրա են իրականացվելու սահմանազատումն ու սահմանագծումը, նոր միայն սկսել աշխատանքները»,-ասաց Բաղդասարյանը:

Զրուցակիցն ընդգծեց՝ որ Հայաստանի համար շահավետ է 1920-ականների քարտեզները՝ միևնույն իրատեսական չհամարելով, որ սահմանազատումը և սահմանագծումը կարող է իրականացվել դրանց հիման վրա.

«Երբ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակեցվել են, դրանից հետո բազմաթիվ փոփոխություններ են եղել, որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանի սահմանները նվազել է մոտ 2000ք/կմ: Շատ լավ կլիներ, եթե 1920-ականների քարտեզներով արվեին սահմանագծման աշխատանքները, սակայն կարծում եմ՝ ադրբեջանական կողմը, ռուսական կողմը նույնպես, պնդելու է, որ սահմանագծում իրականացվի այն սահմանների հիման վրա, որոնք առկա են Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991թ-ին»,-ասաց նա:

Արմեն Բաղդասարյանը վստահեցրեց, որ անգամ պատերազմից հետո ստեղծված այս իրավիճակում Հայաստանը կարող է նպաստավոր պայմաններով դուրս գալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից, քանի որ, ըստ նրա՝ «միջազգային օրենքները մեր կողմն են».

«Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված սահմաններ են, ճիշտ է՝ հստակ սահմանազատում և սահմանագծում չկա, բայց ինչ կա՝ միջազգայնորեն ճանաչված է, միջազգային օրենքները մեր կողմն են:

Այստեղ ուրիշ հարց կա ՝ այն սահմանները, որոնք գծվել են այն ժամանակ, դրանք գծվել են որպես մեկ երկրի ներսի սահմաններ, այսինքն՝ Սովետական միության ներսում, դրա համար էլ՝ շատ ճանապարհների որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով, որոշ սահմաններ՝ մեր տարածքով: Այստեղ բազմաթիվ քննարկումներ կարող են լինել, որոշ հատվածներում ինչ- որ նկատառումներով սահմանը կարող է մի քանի մետր այս կողմ տարվել, կամ մի քանի մետր այս կողմ բերվել, դա դոգմա չէ: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է կարգավորվեն, որպեսզի չստացվի՝ մի քանի մետր տարբերության պատճառով, մենք չկարողանանք ինչ-որ ճանապարհ օգտագործել»,-ասաց վերլուծաբանը:

Ինչպես իշխանության ներկայացուցիչներն են փաստել՝ դեռևս հստակեցված չեն այն փաստաթղթերը և քարտեզները, որոնց հիման վրա սահմանազատում և սահմանագծում պետք է իրականացվի: Չնայած սրան՝ պատերազմից հետո հայկական մի շարք տարածքներ բանավոր հանձնվել են թշնամուն, որոշ հատվածներում էլ նրանք անարգել մտել և հաստատվել են մեր տարածքում:

Հարցին՝ եթե չկան հստակեցված քարտեզներ, ի՞նչ հիմքով է եղել տարածքների հանձնում, ինչ հիմքով են ադրբեջանցիները ապօրինի ներխուժեմ մեր տարածք, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց.

«Ոչ մի հիմքով, խնդիրն էլ այն է, որ պարզ, սովորական ագրեսիա են իրականացրել և ներխուժել են Հայաստանի տարածք՝ մեր իշխանությունների թողտվության արդյունքում, ինչը միանգամայն անընդունելի է: Ամեն դեպքում՝ նրանք պարտադիր պետք է հետ քաշվեն: Էլի եմ ասում, սա ագրեսիա է, որն անընդունելի է, ցանկացած քարտեզի դեպքում՝ ադրբեջանցիները պետք է մի քանի հատվածներից հետ քաշվեն»,-ասաց նա:

Ինչո՞ւ հայկական կողմը իրավական գործիքակազմով չի փորձում մեր տարածք ապօրինի ներխուժած թշնամուն դուրս հանել և նրանց միջազգային ատյանների միջոցով պատասխանատվության ենթարկել,, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց՝ քանի դեռ սահմանազատում, սահմանագծում չի արվել, մեզ համար դժվար կլինի իրավական տեսանկյունից հիմնավորել, որ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք.

«Իհարկե, բոլորս գիտենք, որ դա այդպես է, բայց ադրբեջանական կողմի փաստարկն այն է, որ պետք է սահմանները հստակեցվի, ռուսական կողմը ևս ասում ՝ պետք է սահմանները հստակեցվեն, որ հասկանանք՝ ներխուժե՞լ են, թե՝ ոչ» ,-ասաց նա և հավելեց՝ Հայաստանը կարող է պահանջներ առաջ քաշել այս առումով, բայց հստակ իրավական գործընթաց կարող է սկսել միայն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո:

ՌԴ նախագահը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ պետք է արվեն ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ՝ Ռուսաստանի գլխավոր շտաբում առկա քարտեզներով:

Արմեն Բաղդասարյանը նշեց, որ Ռուսաստանի ԳՇ-ում գտնվող քարտեզները մեզ համար բավական դրական են,դրանց կիրառման դեպքում «ադրբեջանցիները պետք է առնվազն մի քանի կիլոմետր հետ քաշվեն մեր տարածքից».

«Ես կարծում եմ, որ այդ քարտեզների կիրառման դեպքում ադրբեջանցիները պետք է առնվազն մի քանի կիլոմետր հետ քաշվեն՝ Գեղարքունիքում, Սև լճի հատվածում, էլի հատվածներ կան, որտեղ իրենք ուղղակի առաջ են եկել, ըստ ռուսական ԳՇ քարտեզների՝ դրանք Հայաստանի տարածք են»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:44 04/11/2021  |  ՄեկնաբանությունՇարունակում ենք ընդունել նվաստացում եւ զիջել մեր կենսական շահերը մեզ մորթել փափագող թշնամուն (լուսանկարներ) ․ Արթուր Խոջաբաղյան
19:39 04/11/2021  |  ԿորոնավիրուսՃիշտ հասկանալ վիճակը. Վահե Հովհաննիսյան
23:47 03/11/2021  |  ԼՐԱՀՈՍՌԴ կառավարությունը հանձնարարել է ստորագրել ՀՀ-ի և ՌԴ-ի միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը
23:23 03/11/2021  |  Մեկնաբանություն«Եթե քաղաքացին գերագույն արժեք է, ինչի՞ մոտ 5 հազարը դրիք հողի տակ՝ կապիտուլյացիայի տանելով. Հերիք չէ՞ այ դեմագոգներ»․ Սեւակ Հակոբյան
20:10 02/11/2021  |  Քաղաքական«Էս իշխանությունը վախենում է փողոցից, վախենում է մռութին ուտելուց». Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
20:10 01/11/2021  |  ՎերլուծություններՊետական լուրջ վիճակագրության բացակայության պայմաններում՝ վարչապետից սկսած՝ ամեն քաղաքացի՝ իր անձնական վիճակագրությամբ է առաջնորդվում
22:25 31/10/2021  |  ՄեկնաբանությունՍրանք գտել են էն թշնամուն, ում դեմ պետք է պայքարել․ Սրանք պայքարում են կրթության դեմ․ Աղասի Միքայելյան
17:44 31/10/2021  |  ՄեկնաբանությունԲաց տարածքում դիմակ կրելը տխմարություն է․ Զոհրաբյան
14:17 31/10/2021  |  ՄեկնաբանությունՀիմա հարց. ինչո՞ւ է պետք փողոցում դիմակ հագնելու թեմայի հետ կապված «ղալմաղալները» նորից բարձրացնել․ Վրթանեսյան
11:07 31/10/2021  |  ՔաղաքականԴավիթ Տոնոյանը որքան շատ լռի` այնքան երկար կապրի. Ամարյան

Արխիվ

[]