ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաճախորդների ակումբից» քննիչ հանձնաժողովը համալրելով՝ իշխանությունները ցանկանում են փակել պատերազմում իրենց գործած հանցանքների էջը.Ղազինյան 11/04/2021 14:08 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ, մեր հազարավոր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակը ուղղակի նվիրվեց թշնամուն: Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Պատգամավորը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո 6-7 հաղորդում է ներկայացվել՝ պետական դավաճանության հանցակազմով, նաև իշխանության լիազորությունների վերազանցման, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների հիմքով, մինչդեռ որևէ քրեական գործ, ըստ էության, չի հարուցվել.
«Դատախազությունը հրաժարվեց քրեական գործեր հարուցելուց, դրանք ձևական հիմքով, «Քրեական դատավարության օրենսգրքի» կանոնակարգումների, ընթացակարգային կոպտագույն խախտումներով ուղարկեցին և կցեցին ինչ-որ մի քրեական գործի, որը, երևի մեկ երրորդով էր առնչվում այն դրվագների հետ, որոնք ներկայացված էին նշված հաղորդումներու»,-ասաց Արթուր Ղազինյանը և հավելեց, որ մինչ օրս որևէ առնաջընթաց չկա այս գործերի քննման ընթացքում:
Պատգամավորը հիշեցրեց , որ դեռևս հուլիսին իշխանությունը հայտարարել էր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին,որը, Խազինայնի խոսքով՝ չունի խորքային հետաքննություն իրականացնելու լծակներ.
«Քննիչ հանձնաժողովների ստեղծումը հանդիսանում է ընդդիմության զինանոցում եղած գործիք, որով կարողանում է հակազդել իշխանության լծակներին, բայց այս անգամ իշխանությունն առաջ ընկավ: Լավագույն ցանկության պարագայում անգամ չեմ պատկերացնում, թե իշխանության այն կազմը, որը ներկայացված է հանձնաժողովում, ինչպե՞ս պետք է քննի որևէ լուրջ բան։ Ինչևէ, հանձնաժողովը կա և այն պետք է իրականացնի 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը, բայց արդեն 4-րդ ամիսն է մոտենում, և այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվում»,- ասաց Ղազինյանը:
Պատգամավորը նկատեց, որ իշխանությունը տարբեր ճանապարհներով փորձում է չեզոքացնել ընդդիմության դերակատարումը հանձնաժողովում.
«Հիմա քննարկում են «արտախորհրդարանական հաճախորդների ակումբից» քննիչ հանձնաժողովը համալրելու և ընդդիմության ձեռքից ներկայացվածության մեկ քառորդ վերցնելու տարբերակը։Մեկ քառորդի պարագայում մենք կարող էինք պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած պաշտոնատար անձի ներկայությունն ապահովել, կաշկանդված չէինք հարցերի քանակով և խորությամբ, ըստ էության, հարցաքննությունը տեղի կունենար ընդդիմության 4 ներկայացուցիչների կողմից։ Եվ «հաճախորդների ակումբից» այս հանձնաժողովը համալրելու փորձերը խոսում են այն մասին, որ իշխանությունները չունեն վստահություն և համոզմունք, որ այս կազմով, որով պետք է լիներ հանձնաժողովը, կհաջողվի կոծկել, քողարկել, թաքցնել կամ առհասարակ փակել պատերազմում իրենց գործած հանցանքների էջը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ղազինյանը միևնույն ժամանակ նշեց, որ, առանց օրենսդրական փոփոխության իշխանությունը չի կարող արտախորհրդարանական ուժերին ներգրավել քննիչ հանձնաժողովի աշխատանքներում, ուստի առաջիկա քառօրյա նիստերին կներկայացնեն նոր նախագիծ, որով էլ կնախատեսեն արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությունը հանձնաժողովում:
Արթուր Ղազինյանը ընդգծեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի ղեկավարել քննիչ հանձնաժողովը.
«Նա պետք է հրավիրվի հանձնաժողով, նրան պետք է տրվեն հարցեր և նա պետք է խելոք պատասխանի հարցերին, ապա հանձնաժողովը պետք է եզրակացություն տա»,-ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ