ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը․ Միքայելյանին բացարկ հայտնեցին 11/04/2021 16:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնում են, որ ԲԴԽ դատավոր անդամ Ստեփան Միքայելյանը չի կարող քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու մասին։ Որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ դատավոր Նախշքարյանի դեմ վարույթ է հարուցվել Գևորգ Գյոզալյանի հաղորդման հիման վրա, որը, թեև հանդես էր եկել որպես Փաշինյանների ներկայացուցիչ՝ քաղաքացիական գործի շրջանակներում, նշված դեպքում նա հաղորդում ներկայացնելու լիազորություն չի ունեցել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պետք է հայտնեին իրենց դիրքորոշումը՝ կարճման միջնորդության վերաբերյալ, սակայն մինչ դրան անցնելը Երանուհի Թումանյանցը միջնորդություն ներկայացրեց՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ գտնելով, որ Միքայելյանն ունի կանխակալ վերաբերմունք; Ընդ որում, որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ Միքայելյանը նախորդ նիստին հարցեր էր ուղղել՝ կարճման միջնորդության վերաբերյալ, որը արդարադատության նախարարության ներկայացուցիչների մոտ տպավորություն էր առաջացրել, որ Միքայելյանն արդեն իսկ ունի դիրքորոշում, որ Գյոզալյանը չէր կարող հաղորդում ներկայացնել նախարարություն, քանի որ լիազորված չի եղել։ Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ զարմացած է միջնորդությունից, քանի որ Բարձր դատարաններում, այդ թվում՝ ԲԴԽ-ում հաճախ հարցեր են հնչում, որոնք կարող են տպավորություն ստեղծել հաստատված դիրքորոշման վերաբերյալ։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ինչից հետո որոշեց բավարարել միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ