Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Ճիշտ հասկանալ վիճակը. Վահե Հովհաննիսյան 11/04/2021   19:39  |  Կորոնավիրուս

Քովիդ իրավիճակը Հայաստանում այս պահին բացարձակ աղետալի է, վատագույն ցուցանիշներով աշխարհում առաջատարներից ենք՝ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով, պատվաստումների ծայրահեղ ցածր թվով. սա իսկական աղետ է, որը հիմա մեր երկրում է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

«Հիմնական թիրախը առողջապահության նախարարությունն է ու անձամբ նախարարը։ Սա գավառական, պարզունակ մոտեցում է։ Ընդհանրապես հանրային աղետի ժամանակ անձնական շահեր տեսնելը՝ բարոյական չէ։  Եթե ուզում ենք ճիշտ գնահատել վիճակը և լինել օգտակար, ապա պետք է ի վիճակի լինենք հարցերը ճիշտ խմբավորելու։

 
Առողջապահության նախարարը.

 - Չի կարող տասնյակ հազարավոր շենքերի հարակից փոքր խանութներում, շքամուտքերում, վերելակներում հետևել, որ 4-8 հոգով, անծանոթ մարդկանցով առանց դիմակ չկուտակվեն։ Մեր քաղաքացիներն այս պարզ բաները չեն հասկանում՝ արդեն երկրորդ տարին է։

- Չի կարող հետևել քաղաքային տրանսպորտի խցկվածությանը, և եթե նույնիսկ բոլորը դիմակով են, ապա 30-40 հոգով մի փոքր ավտոբուսով երթևեկելու պարագայում վարակն անզուսպ տարածվելու է։ Երկրում մարդուն վայել քաղաքային տրանսպորտ չկա, բայց դրա պատասխանատուները ստվերում են։

- Չի կարող պարտադրել, որ փակ տարածքները՝ սրճարանները և այլն, պարբերաբար օդափոխվեն։ Եվ եթե այցելուներից մեկը ստիպում է բացել պատուհանը՝ հանդիպում է մյուսների բուռն բողոքին՝ կմրսենք, փակեք։ Բայց այն, որ փակ չօդափոխվող տարածքներում են ամենաշատը վարակվում՝ դա ոչինչ։

- Չի կարող արգելել, որ տան մի անդամ, ունենալով քովիդի նշաններ, օրեր շարունակ չի հանձնում տեստ, չի մեկուսանում, համոզում է իրեն և տնեցիներին, որ ուղղակի մրսել է, և բոլորը սիրով համոզվում են, որի արդյունքում բոլորը օրեր անց հիվանդանում են, իսկ ոմանք՝ մահանում։

 Փոխարենը՝ Առողջապահության նախարարը

- Կարող էր և պարտավոր էր ներդնել պատվաստումների էլեկտրոնային հեթագրման համակարգ։ Եվ սա էապես կհեշտացներ գործընթացը։ Կա հիմնավոր մտավախություն, որ բուժհաստատություններում և պատվաստման փակ կետերում խոշոր կուտակումները վարակի տարածման լրացուցիչ լուրջ աղբյուր են։

- Կարող է և պարտավոր է պարտադրել բուժհաստատություններումօդափոխությունները։Ամեն օր հազարավոր մարդիկ այլ պատճառներով ամբուլատոր այցելությունների ժամանակ հիվանդանոցներում և պոլիկլինականերում ենթարկվում են կորոնավիրուսով վարակման մեծ ռիսկի. մեծ կուտակումներ, չօդափոխվող միջանցքներ, սենյակներ։

- Կա որոշակի հիմնավոր մտավախություն, որ հիվանդների մեծ ծավալի առկայությամբ, տնային/ամբուլատոր պայմաններում, հիվանդության զարգացման վաղ շրջանում իրականացվում է ոչ ճիշտ բուժում։ Այսօր քովիդ բուժում են բոլորը։ Մենք չպետք է վախենանք, ասել, որ այո, կան անգրագետ բժիշկներ։ Թեթև ախտանշաններով հիվանդներին համատարած նշանակվում են հակաբիոտիկներ և ծանր հորմոնալ պրեպարատներ՝ տնային պայմաններում։ Դա անում են և´ առաջնային օղակի բժիշկները, և´ ծանոթ-բարեկամ բժիշկները։ Սխալ բուժումը հանգեցնում է հիվանդության ծանրացման և մահերի։

Քաղաքական իշխանություն, ընդդիմություն, մտավորականություն, հասարակություն։

Երկրի քաղաքական իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն՝ ստեղծված վիճակի համար։ Բազմաթիվ սխալները, անգործությունն են հանգեցրել այս վիճակին։ 4-5 ամիս առաջ պարզ էր, որ այսօր մենք այս վիճակն ենք ունենալու։ Մենք անպատրաստ ենք եղել նախօրոք  երևացող, լրիվ հաշվարկելի աղետի առաջ։ Քաղաքական իշխանությունը գործել է այնպես, ինչպես բոլոր ոլորտներում՝ անկազմակերպ, դատարկախոս։Դեռևս հունիսից մասնագետները զգուշացնում էին աշնանը սպասվող իրավիճակի մասին. Դժվա՞ր էր ուսուցիչներին հուլիս-օգոստոս ամիսներին  պատվաստել՝ խրախուսելով կամ օրինական ցանկացած եղանակով, դժվա՞ր էր  մահճակալային ֆոնդը վաղօրոք նախապատրաստել վատագույնին, որ այսօր մարդիկ չմեռնեն տանը,  դժվա՞ր էր շուտ մտցնել սահմանափակումներ, որի մասին տասն անգամ զգուշացրել ենք, և այսպես բազմաթիվ այլ քայլեր։

Ընդդիմությունը այդպես էլ չհասկացավ, որ ինքը հանրային կյանքի փայատերերից է, և չի կարող շփվել հասարակության հետ մոնումենտալ հայտարարությունների ժանրում։ Ընդդիմությունը պարտավոր էր խոսել հասարակության հետ, դառնալ պատվաստման քարոզի ազդեցիկ առանցքներից մեկը, իր գրագետ , կոնկրետ առաջարկներով ճնշել իշխանության վրա, այդ թվում՝ ԱՆ, հասնել լուծումների։ Հենց այդպես են ընդդիմությունները ձևավորում սոցիալական բազա, դառնում  մարդկանց առօրյայի գործընկերը, ընկերը, ուղեցույցը։ Բոլոր այն երկրներում, որտեղ կա էական հաջողություն քովիդի դեմ պայքարում, ընդդիմությունը գործել է հենց այդպես՝ հանուն հանրային  առողջության, հանուն խնդրի լուծման, հանուն կյանքեր փրկելու։

Քովիդի դեմ պայքարում հաջողության հասել են այն պետությունները, որտեղ հասարակության մոտ կա վստահություն իշխանության հանդեպ։ Հայաստանում նման մթնոլորտ հասկանալի է, որ չկա։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին վստահի իշխանությանը։ Ընդդիմությունը կարող էր և պարտավոր էր իր վրա վերցնել «վստահության բեռը», բայց դա պահանջում է այլ աշխատելաոճ, այլ պատկերացումներ։

Վերնախավեր, մտավորականություն

Հանրային աղետի այս ծավալը վկայում է վերնախավերի տոտալ դեֆոլտի մասին։ Երկրում չկան հանրային հեղինակության ինստիտուտներ, որոնք կբացատրեն ու կհամոզեն հասարակությանը, որ քովիդը կա, որ պատվաստումը «չիպավորում» չէ, որ սա ձեզ սպանելու համար մասոնների որոշումը չէ, որ մեր ազգի վրա ոչինչ չեն փորձարկում և այլն։ Այս պայմաններում մի խումբ անհատներ եթերներից և սոցցանցերում իրենց վրա են վերցրել հանրության հետ համբերատար խոսելու բարդ, բայց կարևորագույն գործը։ Եվ հենց նրանք էլ ձևավորելու են Հայաստանի նոր վերնախավերը։

Պետություն- հասարակություն

Պետությունն ապահովել է պատվաստանյութերի մեծ քանակներ երկրում. այս խնդիրը լուծել է։ Հասարակությունը ունի ցածր գիտակցություն, և դա փաստ է։

Այս պայմաններում պետությունը պետք է և´ պարտադրանքի, և´ համոզելու, խրախուսելու, գործիքները ավելի գրագետ օգտագործի։

Կազմել պաշտոնյաների մեծ  ցանկ ու ասել, որ նրանք կարող են չպատվաստվել՝ նույնն է , թե հասարակ քաղաքացուն ասել՝ պատվաստվելը վատ բան է։ Չհասկանալ սա՝ նշանակում  է չհասկանալ պետական կառավարման էությունը։

Հրապարակեք բոլոր պաշտոնյաների պատվաստված լինելու փաստը՝ նախագահից մինչև ԱԺ պատգամավորները։ Խրախուսեք մարդկանց, մի սպառնացեք, եղեք կոշտ, բայց նաև՝ անընդհատ հեշտացնելով պատվաստման գործընթացը։ Կյանքեր փրկելու հարցում բարիկադներ չկա»,- գրել է Հովհաննիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:47 03/11/2021  |  ԼՐԱՀՈՍՌԴ կառավարությունը հանձնարարել է ստորագրել ՀՀ-ի և ՌԴ-ի միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը
23:23 03/11/2021  |  Մեկնաբանություն«Եթե քաղաքացին գերագույն արժեք է, ինչի՞ մոտ 5 հազարը դրիք հողի տակ՝ կապիտուլյացիայի տանելով. Հերիք չէ՞ այ դեմագոգներ»․ Սեւակ Հակոբյան
20:10 02/11/2021  |  Քաղաքական«Էս իշխանությունը վախենում է փողոցից, վախենում է մռութին ուտելուց». Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
12:18 02/11/2021  |  ՎերլուծություններՀանրահավաք՝ ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյան
20:10 01/11/2021  |  ՎերլուծություններՊետական լուրջ վիճակագրության բացակայության պայմաններում՝ վարչապետից սկսած՝ ամեն քաղաքացի՝ իր անձնական վիճակագրությամբ է առաջնորդվում
22:25 31/10/2021  |  ՄեկնաբանությունՍրանք գտել են էն թշնամուն, ում դեմ պետք է պայքարել․ Սրանք պայքարում են կրթության դեմ․ Աղասի Միքայելյան
17:44 31/10/2021  |  ՄեկնաբանությունԲաց տարածքում դիմակ կրելը տխմարություն է․ Զոհրաբյան
14:17 31/10/2021  |  ՄեկնաբանությունՀիմա հարց. ինչո՞ւ է պետք փողոցում դիմակ հագնելու թեմայի հետ կապված «ղալմաղալները» նորից բարձրացնել․ Վրթանեսյան
11:07 31/10/2021  |  ՔաղաքականԴավիթ Տոնոյանը որքան շատ լռի` այնքան երկար կապրի. Ամարյան
13:12 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]