ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վարչապետին և նրա ենթակա կառույցին հորդորում ենք իսկապես դրսեւորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 11/03/2021 10:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետին և նրա ենթակա կառույցին առաջարկում և հորդորում ենք իսկապես դրսեւորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Այդ օբյեկտիվությունն ապահովելուց հետո միայն կանդրադառնանք անկախ փորձաքննության աջակցությամբ նախաքննության մարմնին զինամթերքի պիտանելիության, արտադրության եւ պահպանման ժամկետների, ինչպես նաեւ «շուկայական գին» հասկացությունը պարզաբանելուն։ Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում։
«Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաեւ այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում:
Այս գործելաոճը պաշտպանական կողմի մոտ խորացնում է առկա լուրջ մտահոգությունները՝ ցանկացած, այդ թվում նաեւ օրենքով արգելված մեթոդներով նախաքննությունը ԱԱԾ-ի նախընտրած ուղենիշով տանելու, Դավիթ Տոնոյանին, որքան հնարավոր է, երկար ժամանակ կալանքի տակ պահելու եւ արդեն իսկ փլուզված գործի՝ հիմնավոր լինելու պատրանք ստեղծելու վերաբերյալ:
Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը, որ մատակարարումից որոշ ժամանակ անց ձեռք բերված հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն իբր ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ նշված տեղեկությունը առավելապես կրում է մանիպուլյատիվ ապակողմնորոշիչ նշանակություն, քանզի այն հերքվել է նույն քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված տվյալներով, մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի՝ հիշյալ հրթիռների մի մասը ոչ միայն կիրառվել է 2020թվականի պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից առաջ՝ ուսումնական վարժանքների ժամանակ, իսկ դրանց անորակ լինելու, մարտական խնդիրներ չկատարելու մասին գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել:
Տեղին ենք համարում հիշեցնել նաև ՀՀ վարչապետի՝ վերջերս Ազգային ժողովում արված հայտարարությունն այն մասին, որ սույն քրեական գործը հարուցվել է վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ միջազգային բոլոր զեկույցներն արձանագրում են, որ առանց քաղաքական կամքի առկայության այս կարգի գործերը չեն կարող բացահայտվել եւ բացահայտման ուղղությամբ գնալ:
ՀՀ վարչապետին և նրա ենթակա կառույցին առաջարկում և հորդորում ենք իսկապես դրսեւորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Այդ օբյեկտիվությունն ապահովելուց հետո միայն կանդրադառնանք անկախ փորձաքննության աջակցությամբ նախաքննության մարմնին զինամթերքի պիտանելիության, արտադրության եւ պահպանման ժամկետների, ինչպես նաեւ «շուկայական գին» հասկացությունը պարզաբանելուն»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ