ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԽՔ-ն պատասխանատվության պետք է ենթարկվի. Արման Թաթոյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 11/03/2021 12:51 | ԼՐԱՀՈՍ
Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ո՞վ է նրան իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և նրանք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին։
Արման Թաթոյանը նկատեց՝ դա բացահայտ ոտնձգություն է ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ գործադիր իշխանության բարձրադիր պաշտոնատար անձի կողմից։
«Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ ու անկախ աշխատանքը հետագայում»,-ասաց Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ այդ պաշտոնյան այն անձը չէ, որ ժամանակ հատկացներ ու մանրամասն անդրադառնար նրա հայտարարությանը, բայց քանի որ հետևողական աշխատանք է տարվում վարկաբեկելու ՄԻՊ-ի աշխատանքը, Արման Թաթոյանն անդրադարձավ մի քանի հարցի։
«Ի՞նչ է ասում այդ պաշտոնատար անձը, որ ես ընդհանրապես անաչառ չեմ, և քաղաքական հայտարարություններ եմ անում։ Ծիծաղելի է, որովհետև դրանից մեկ կամ երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների ժողովրդավարության զարգացման համար»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Վերջինս հիշեցրեց՝ դեռ 2018թ.-ին՝ հեղափոխության ամիսներին, անձամբ կապի մեջ էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետո։ Նրանք նամակագրությամբ Արման Թաթոյանին էին ուղարկում բերման ենթարկվածների անուն-ազգանուններ, որ այցել էի նրանց. «Այդ ժամանակ ես անաչառ է՞ի, հիմա դադարե՞լ եմ անաչառ լինել։ Երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերվա 3-ին այցելեցի այնտեղ։ Նշանակում է՝ այդ ժամանակ անաչառ էի, բայց հիմա երբ պաշտոնյա են դարձել, հիմա անաչառ չե՞մ»,-ասաց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ