ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսն ադրբեջանցիների ափի մեջ է. Բարձունքները վերցրեցին ու ասելու են՝ սա իմ սարն է, սա իմ ծառն է, ինչպես կուզեմ, այդպես էլ կանեմ. փորձագետ 11/03/2021 19:59 | ԼՐԱՀՈՍ
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները քանի դեռ չեն սկսվել ու ավարտվել, ադրբեջանցիները հաղթողի ուժեղ իրավունքով ցանկացած գործողություն կարող են անել, իսկ հայկական կողմը ճառերից, խոստումներից ու հայտարարություններից այն կողմ չի անցնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով իշխանության որոշ ներկայացուցիչների վստահեցումներին, թե Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմը հայկական մեքենաներին չի կանգնացնում, չի փորձում դրանք վնասել, Հայկ Նահապետյանը գործող իշխանություններին հորդորեց իրենց ընտանիքների հետ պարբերաբար Երևանից Կապան գնան ու նկարահանեն՝ անվտանգ է, թե ոչ։
«Թող նկարահանեն, որ այնտեղ որևիցե խնդիր չկա, և ինչպես են իրենց պահում ադրբեջանցիները մեքենաները ստուգելու ժամանակ։ Ինչպիսի «սիրահոժար ջերմությամբ» են ճանապարհում մեր մեքենաներին։ Ընդ որում՝ այդ այցն իշխանության ներկայացուցիչները թող գիշերային ժամերին կազմակերպեն։ Թե չէ դրանք ընդամենը խոսքեր են, քանի որ այդ ճանապարհով երթևեկող քաղաքացիներն այլ իրականության մասին են պատմում»,-նշեց փորձագետը։
Վերջինս նկատեց՝ որևէ երաշխիք չունենք, որ առաջիկայում այդ տարածքներից կարող են մարդկանց տանել։ Ընդ որում փորձագետը չի բացառում, որ թշնամին կարող է մեքենաների մեջ իբրև թե թմրանյութ կամ զենք հայտնաբերի և այդ պատճառաբանությամբ ձերբակալի մեր քաղաքացիներին։ Դրա լավագույն ապացույցն էլ նրա խոսքով այն էր, երբ ԻԻՀ-ի քաղաքացի երկու վարորդի այդ ճանապարհահատվածում ուղղակի ձերբակալեցին ու տեղափոխեցին Բաքու։
«Այսինքն ադբեջանական կողմն է որոշում՝ այդ տարածքն անվտանգ է, թե ոչ։ Եթե խնդիր ունի, որ իրավիճակը լարի, ապա կարծում եմ՝ այդ ճանապարհահատվածով անցնող մեքենաները բազմաթիվ խոչընդոտների և սադրանքների կարող են հանդիպել։ Քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, ադրբեջանական կողմն ասելու է՝ սա իմ սարն է, սա իմ ծառն է, ինչպես կուզեմ, այդպես էլ կանեմ»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետը նշեց, որ օրեր առաջ տեղեկություն եղավ այն մասին, որ Գորիսին հարակից Քաչալ սար կոչվող տարածքում ադրբեջանցի զինվորականները հենակետեր են կառուցում, ամրացնում են իրենց դիրքերը, մարդուժ և տեխնիկա տեղափոխում։ Ստացվում է՝ Գորիսը նրանց ափի մեջ է, այնպես, ինչպես Սև լճի շրջակայքում բարձունքներ վերցրեցին և Սիսիանի հարակից օդանավակայանն ամբողջովին խոցելի դարձավ։
«Ադրբեջանցիները հաղթողի ուժեղ իրավունքով ցանկացած գործողություն կարող են անել, քանի դեռ սահմանազատում չի իրականացվել։ Իշխող բարձունքներ են վերցնում, և եթե վաղը ռազմական գործողություններ վերսկսեն, ապա նրանք մեծ առավելություն կունենան»,-նշեց Հայկ Նահապետյանը՝ հավելելով՝ որ պահին թշնամին դիմացինի մոտ թուլության նշան տեսնի, համապատասխան աշխարհաքաղաքական նոր իրողություններ ի հայտ կգան։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, Հայկ Նահապետյանը նշում է, որ այդ ձևաչափն արդեն կյանքի է կոչվում։ Նրա խոսքով Արցախի հետ կապված գործընթացներից Մինսկի համանախագահող երկրներից երկուսը դուրս են մնացել. «Հիմա այլ ձևաչափ է աշխատում, որն առաջին հերթին շահեկան է Ադրբեջանին և Թուրքիային, որովհետև այդ ձևաչափով սկզբունքորեն ամրագրում են իրողություն, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-նշեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից