ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանը Եվրոպային փորձում է ապացուցել, որ Ադրբեջանն ու Հայաստանն իրար հետ լեզու են գտել. փորձագետ 11/02/2021 19:50 | Քաղաքական
Կդժվարանամ պնդել, որ Էրդողանի հայտարարությունն իր մեջ ամբողջապես ապատեղեկատվություն է պարունակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում «3+3» ձևաչափ ստեղծելու հարցը։
Գառնիկ Դավթյանը նկատեց՝ փաստ է, որ «3+3» ձևաչափն այսօր առարկայական առաջարկ է, և Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանն այս առումով դիրքորոշում ունեն և սպասում են Հայաստանի պատասխանին։
Ընդ որում՝ փորձագետը հատկանշական է համարում, որ վերջին շրջանում, մասնավորապես 2018թ.-ից հետո պատերազմ սկսելու մասին, բանակցություններում հայկական կողմի ոչ կառուցողական լինելու հետ կապված տեղեկությունները գալիս էին ադրբեջանական կամ թուրքական լրատվականներից, որոնք որոշ ժամանակ հետո հաստատվում էին։
«Ինչ վերաբերում է Էրդողանի ասածին, ապա այն երկու տեսանկյունից կարող ենք դիտարկել։ Առաջինը՝ թուրքական աշխարհը փորձում է Եվրոպային համոզել, որ տարածաշրջանում խաղաղության փուլ է սկսվել, և երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Հայաստանն իրար հետ լեզու են գտել և կարիք չկա արտաքին ուժերի ճնշման մասով։ Այսինքն՝ փորձ է արվում զսպել Եվրոպայի տրամադրվածությունն ընդդեմ Ադրբեջանի»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Վերջինս հավելեց՝ հստակ չի կարող ասել Փաշինյանի և Ալիևի միջև նման խոսակցություն եղել է, թե ոչ, բայց չի էլ բացառում, որ այդ ձևաչափի քննարկում լինի, քանի որ Ադրբեջանը բարձրաձայն հայտարարում է դրական ազդակների մասին։
«Վարչապետն այսօր ինչ հայտարարություն անում է, դրա հակառակն է տեղի ունենում։ Ինչ-որ պոպուլիստական, ականջ շոյող հայտարարություններ է անում։ Հիմա նրանք խուսափում են որևէ պատասխանից, քանի որ իրենք էլ հստակ չգիտեն՝ «3+3» ձևաչափում Հայաստանն ինչ օգուտներ կունենա։ Մարտահրավերները բազմաթիվ են, խնդիրներն էլ այնքան շատ են, որ հայկական կողմից չի պարզաբանվում, թե դա ինչ ձևաչափ է, իր մեջ ինչ է ներառում»,-ասաց փորձագետը։
Գառնիկ Դավթյանի խոսքով թուրքական կողմն ավելի շատ է շահագրգռված այս ձևաչափի ստեղծմամբ։ Փորձագետը ենթադրում է, որ այդ ձևաչափը հնարավորություն կտա, որ թուրքական տնտեսական էքսպանսիան Կովկասում էլ ավելի լավ ներդրվի և աստիճանաբար նաև կազդի Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից