ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների նկատմամբ նախարարության հարուցած կարգապահական վարույթների թիվն աճում է. թիրախում՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորներն են 11/02/2021 20:43 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարությունը լծվել է դատավորներին կարգապահական վարույթներով «պատժելու» գործին, թիրախում ոչ թե նեոմացոիզմն է, այլ՝ բարձր հեղինակություն վայելող դատավորները։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում կտրուկ աճել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ ներկայացվող միջնորդությունների թիվը։ ՀՀ արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2018թ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ է ներկայացվել ընդամենը մեկ միջնորդություն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, 2019թ-ին՝ 8 միջնորդություն։ Նախորդ տարի՝ 2020թ-ին արդեն ներկայացվել է 14 միջնորդություն, իսկ այս տարի արդեն գերազանցել են նաեւ այդ թիվը, թեեւ տարին դեռ չի ավարտվել։
ԲԴԽ Հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ 2021թ հունվարի 29-ից սկսած մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի կամ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ է ներկայացվել թվով 15 կարգապահական վարույթ, որից 2-ը կարճվել է, 4-ը՝ բավարարվել և 6-ը՝ մերժվել, իսկ 3 կարգապահական վարույթ դեռևս գտնվում է քննության փուլում։
Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու լիազորությամբ օժտված մյուս կառույցներին, ապա դրանց կողմից հարուցված վարույթներն առավել քիչ թիվ են կազմում։ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ է ներկայացվել 4 կարգապահական վարույթ, որից 1-ը՝ բավարարվել է, իսկ 3-ը՝ մերժվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ԲԴԽ է ներկայացվել թվով 3 միջնորդություն, որոնցից 2-ը՝ կարճվել է, 1-ը՝ մերժվել։ Միևնույն ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացվել է թվով 1 եզրակացություն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ, որի քննության արդյունքում ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները։ Այս տարվա ընթացքում դադարեցվել է նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով, մասնավորապես, վերջինս դատական նիստի ընթացքում իրեն թույլ էր տվել վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ։
Պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ կարող ենք արձանագրել, որ դատավորների նկատմամբ վարույթներ հիմնականում հարուցվում են նախարարության կողմից, ինչը, բազմիցս քննադատության է արժանացել միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է «GRECO»-ն։ 2021թ սեպտեմբեր ամսին, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO)-ն, անդրադառնալով արված առաջարկությունների կատարմանը, իր զեկույցում արձանագրել էր, որ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի հարուցումը չի դադարեցվել և առկա իրավիճակը համատեղելի չէ դատական իշխանության անկախության հետ։ Այլ խոսքով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հստակ նշում է, որ նախարարության կողմից դատավորների նկատմամբ նման մեծ թվով վարույթներ հարուցելու պրակտիկան համատեղելի չէ դատարանների անկախության հետ, մինչդեռ, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը դեռ մի բան էլ՝ որոշել է առավել մեծ թվով վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, իսկ այսօր արդեն հայտարարում է, թե դատավորների վեթթինգն արդեն սկսվել է։ Հատկանշական է, որ Անդրեասյանն ինքը, նախկինում զբաղեցնելով ՄԻՊ-ի պաշտոնը, քննադատաբար է մոտեցել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը՝ նշելով՝« դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայում «ամենարդյունավետ» լծակն է՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար, ինչպես նաև ընդգծել, որ «դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու ողջ համակարգը գործում է երկակի ստանդարտների կիրառմամբ։ Այսինքն՝ «վերադաս դատավորներին» ենթարկվող դատավորը իր խախտման համար, հիմնականում, չի ենթարկվում պատասխանատվության, իսկ չենթարկվող դատավորը, միևնույն խախտման համար կամ նույնիսկ առանց որևէ խախտման, ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության»։
Ընդ որում՝ թե՛ գործող նախարար Անդրեասյանի, թե՛ իրեն նախորդող Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման տարիներին թիրախավորվել են այնպիսի դատավորներ, որոնք մասնագիտական հանրությունում հայտնի են որպես իրենց երդմանը հավատարիմ, անկախ և հեղինակություն վայելող դատավորներ, նրանք են՝ Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Վարդան Լ. Գրիգորյանը, Սերգեյ Մարաբյանը, Արման Հովհաննիսյանը, Զարուհի Նախշքարյանը, իսկ դատավորներին թիրախավորելու մեկնարկը տվել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2019թ, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը «համարձակվեց» կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը և դիմել ՍԴ. Փաշինյանը հայտարարեց, որ պետք է սկսվի դատավորների «զտման»՝ վեթթինգի գործընթաց, ինչն արդեն իրականացվում է։
ԱՆ-ի կողմից հարուցվող վարույթներով փորձ է արվում զսպել անկախ դատական համակարգն ու խրախուսել նեոմացոիզմը, այն է՝ դակել իշխանությունների կամքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից