ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հոբելյանականն էլ չստացվեց». Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ 11/02/2021 11:47 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 10-րդ անգամ առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ պետք է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցեր ուղղեին, սակայն նա նիստին ներկա չէ։
«Եթե պարոն Օհանյանն այստեղ լիներ, իմ հարցը կուղղեի։ Պարոն Օհանյան, սա ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, որովհետև այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Ինքներդ էլ հասկանում եք, որ սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք և որպեսզի երեքշաբթի օրերը չդառնան ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք։ Հարգեք ԱԺ կանոնակարգ օրենքը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նիստին ներկա չեն Սեյրան Օհանյանը, Արթուր Ղազինյանը և ընդդիմության որևէ ներկայացուցիչ։
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի կողմից նմանատիպ պահվածքն իրավունքի բացահայտ չարաշահում է, քանի որ իմանալով հանդերձ, որ Արթուր Ղազինյանը չի ընտրվելու, թեկնածուին չեն փոխում։
«Դա նաև անարգալից վերաբերմունք է իրենց ընտրողների նկատմամբ»,-ասաց պատգամավորը։
Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը հոբելյանական 10-րդ անգամը պետք է նիստին ներկա լիներ։
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ պարզ երևում է, որ Սեյրան Օհանյանը չէ, որ որոշում է՝ թեկնածուն ով պետք է լինի. «Այդ որոշում կայացնող պերսոնաժին պետք է խորհուրդ տալ, որ ՀՀ-ն պետություն է և երբեք չի կարելի օրենքները վերածել շանտաժի գործիքի»։
ՔՊ-ն կրկին դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելուն, իսկ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ հոբելյանականն էլ չստացվեց։
«Մեր աշխատանքային ծրագրերը երբեք սրանից չեն տուժի։ Նրանք սխալվեցին, երբ կարծում էին, որ մեր հանձնաժողովը պետք է զբաղվի միայն պարոն Ղազինյանի քվեարկությամբ, իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ նա նույնիսկ իրավունք չունի ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ