ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն և «Բալասանյան» դաշինքը ընտրեցին հաճելի սուրճ խմելու տարբերակը. Սոֆյա Հովսեփյան 11/01/2021 20:50 | Քաղաքական
Մարդականց աչքերին «թոզ են փչել», քաղաքացիները մտածել են՝ ընտրում են «Բալասանյան դաշինքին», հետո պարզվել է, որ նրանց միանում է ՔՊ-ն և կառավարումը համատեղ են իրականացնելու: Արդյունքում ընտրեցին հաճելի սուրճ խմելու տարբերակը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ թեև հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել էր,սակայն ընդամենը երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր ստորագրեցին, արդյունքում՝ Գյումրիում կառավարումը այս երկու քաղաքական ուժերը կիրականացնեն համատեղ:
Ըստ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ կա՛մ քաղաքական ուժերի միջև նախապես պայմանավորվածություն է եղել, կա՛մ էլ ՔՊ-ին հաջողվել է ինչ-որ միջոցներով ճնշել «Բալասանյան» դաշինքին.
«Եթե ճնշման արդյունք է,ապա ինչո՞ւ են պայմաններ ստեղծել, որ իրենց ճնշեն: Նախադրյալներ կան, որ ճնշվել են, բացթողումներ են ունեցել, ինչի հետևանքով էլ իշխանությունը կարողացել է ճնշել: Ես կարծում էի, նրանք կհարգեն իրենց քաղաքացիներին և չեն գնա նման գործարքների, բայց, փաստ է, որ քաղաքացիների նկատմամբ հարգանքը դարձել է 100-րդ ական»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը՝ հուշագրի ստորագրումը գնահատելով անարդար վերաբերմունք՝ քաղաքացիների ընտրության նկատմամբ.
«Քաղաքացիներն ունեին ՔՊ-ին ընտրելու հնարավորություն, բայց ընտրեցին «Բալասանյան» դաշինքին, արդյունքում՝ Գյումրի քաղաքի կառավարման մեջ դերակատարում կունենա նաև ՔՊ-ն, ինչը դեմ է քաղաքացիների որոշմանը»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանի փոխանցմամբ՝ քննարկվում է, որ Գյումրիում փոխքաղաքապետերը պետք է լինեն ՔՊ-ականներ.
«Եթե համախոհություն էին ուզում, ապա շատ ավելի արդար կլիներ, որ «Բալասանյան» դաշինքի թեկնածուն լիներ քաղաքապետ, իսկ փոխքաղաքապետերը լինեին նաև մյուս ընտրված դաշինքներից՝ օրինակ « Զարթոնք»-ից, մյուսը «Ապրելու երկրից» լիներ, պետք է բոլորին ներգրավեին, ոչ թե գնային և միավորվեին ՔՊ-ին և արդյունքում այսպիսի իրավիճակ ունենային»:
Այսօր «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ վերջինս միակ թեկնածուն էր, որ բավականին ընկալելի էր գյումրեցիների կողմից.
«Քաղաքացիները դրական կարծիք ունեն նրա մասին, բոլորը խոսում են, որ աշխատող, իր գործն իմացող անձնավորություն է, ինչը չէին ասում ՔՊ-ի ցուցակի որևէ անդամի մասին»,-ասաց նա:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանը օրերս նշանակվելու է Շիրակի մարզպետ, վերջերս էլ նա հրաժարվել է պատգամավորական մանդատից:
Մեզ հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հստակ տեղեկություն չունի այդ մասին, բայց «այն, որ մանդատը վայր է դրել, խոսում է նրա մասին, որ հնարավոր է նշանակվի մարզպետի պաշտոնում»
«Այլ պատճառ դժվար թե լինի մանդատը վայր դնելու:Կարծում եմ, մոտ օրերս արդեն տեսանելի կլինի՝ ի՞նչ է նախապատրաստված իր համար:Այսօրվա քաղաքական պրոցեսների մեջ ես ոչինչ չեմ բացառում, էական չէ՝ տվյալ անձը կարող է, չի կարող, էական է,որ քաղաքական թիմը կամ կոալիցիա կազմած ուժերն այդպես են ուզում, եթե ուզեցին՝ էլ որևէ մեկի կարծիք հաշվի չի առնվում»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ