ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարված հետախուզումը ձևական բնույթ է կրում. ոստիկանությունը թաքցնում է նրա հետախուզումը՝ տապալելով հայտնաբերումը 11/01/2021 22:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանությունից հաստատում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարված հետախուզումը ձևական բնույթ է կրում։ Նրա հետախուզման վերաբերյալ տվյալները չեն հանրայնացվում՝ հայտնաբերման գործընթացը բառիս բուն իմաստով տապալելով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ ՀՀ-ի տարածքում հետախուզում է հայտարարվել։
Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում եւ ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով։ Նաեւ խնդրել էինք հայտնել, թե արդյոք նրա նկատմամբ նաեւ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ տեղեկություններ կան, որ նա գտնվում է Սուդանում։ Ոստիկանությունը նախ 30 օր ժամանակ էր խնդրել՝ մեր հարցերին պատասխանելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար։ Այսօր արդեն «Փաստինֆո»-ն ստացել է գրավոր հարցման պատասխանը, որով կառույցից մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ նշելով, թե, իբր, բացակայում է Մհեր Պոլոսկովի կողմից լրատվամիջոցին տրված համապատասխան լիազորագիրը։
«Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում եմ, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ տվյալները սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա։ Տվյալ պարագայում Ձեր կողմից հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է Մհեր Պոլոսկովի կողմից Ձեզ տրված համապատասխան լիազորագիրը »,- նշել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Մկրտչյանը։
Ստացվում է, ոստիկանությունն անձնական տվյալ է համարում Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարված հետախուզման հանգամանքն այն պայմաններում, երբ հենց իրավապահներն են հրապարակում հետախուզման մեջ գտնվող անձի լուսանկարը, ճանաչելիության համար անհրաժեշտ տվյալները, որոնց բացակայության պայմաններում հետախուզումն ուղղակի տապալված է ձախողման. Ինչպես պետք է մարդիկ իմանան, որ անձը հետախուզման մեջ է ու իրենց հայտնի տվյալները փոխանցեն, եթե հետախուզվող անձի տվյալները գաղտնի պահվեն։ Եւ բնական է, որ մի շարք դեպքերում ոստիկանությունն է շտապում հայտարարել այս կամ այն անձի հետախուզման մեջ գտնվելու մասին՝ հրապարակելով նաեւ լուսանկարը։
Ոստիկանության կայքէջն անգամ թեթեւակի աչքի անցկացնելով հետախուզումների բազմաթիվ հայտարարություններ արձանագրեցինք եւ մնում է ենթադրել, որ հետախուզվողներից կամ նրանց օրինական ներկայացուցչից լիազորագրեր են ստացել՝ նրանց տվյալները հրապարակելու համար կամ էլ, օրինակ, Երեւանում Քյավառցի Ռաֆոյի սպանության փորձի գործով քիլլերն էր գրավոր լիազորել ոստիկանությանը՝ տարածել իր լուսանկարը՝ որպես սպանության գործով մեղադրվողի։
30 օր ժամանակ խնդրելով հանդերձ ոստիկանությունը չի կարողացել գտնել իրավական որեւէ հիմնավորում՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար ու ինքն իրեն հեգնել, դրել ծիծաղելի վիճակի մեջ՝ այդպիսով ե՛ւ հաստատելով Պոլոսկովի հետախուզումը, ե՛ւ այդ գործը փակելու քաղաքական հրահանգի առկայությունը։ Այլապես, վստահ ենք, որ ոստիկանությունում կգտնվեր մեկը, որը խորհուրդ կտար նման տկարամիտ պատասխան լրատվամիջոցին չուղարկել։
Ի դեպ, ավելի վաղ հայտնել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ» ընկերությունը՝ նախքան բաժնետոմսերը արգելանքից հանելու դատարանի որոշումը կողմերին ուղարկելը։ Այսինքն՝ նախապես տեղյակ են եղել, որ դատարանն արգելանքից հանելու է ու շտապել են որպես «շնորհակալություն» դրանց 15% -ը նվիրել ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Մեր տեղեկություններով՝ գործարքի մի մաս է կազմել նաեւ քրեական գործի հետագա ընթացքը. Նոր սեփականատերը՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին, բանակցությունների ընթացքում պահանջել է, որ նաեւ դադարեցվի քրեական հետապնդումը Պոլոսկովի նկատմամբ, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն ու հենց դա է պատճառը, որ դատախազաքննչական մարմիններն ու ոստիկանությունը փորձում են լռության մատնել գործը, քանի որ չգիտեն թե երբ՝ ինչ հրահանգ կիջեցվի քաղաքական հովանավորչություն իրականացնող անձի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից