ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է` պատերազմը կանգնեցնելու գինը 5+2 շրջան հանձնելն է. Իշխան Սաղաթելյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել 10/31/2021 00:28 | Քաղաքական
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպել է չորս անգամ որից 2-ը` դաշնակցության ներկայացուցիչներով, մյուս 2-ը` արտախորհրդարանական ուժերի հետ: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում Ի. Սաղաթելյանն այսօր մանրամասներ է հրապարակել հանդիպումների մասին:
«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, երկրորդը` հոկտեմբերի 6-8-ն ընկած հատվածում: Առաջին հանդիպմանը մասնակցել եմ ես, Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը, իսկ երկրորդ հանդիպմանը մասնակցել ենք ես, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատրյանը եւ Արմեն Ռուստամյանը: Այդ հանդիպումները տեղի են ունեցել կառավարությունում մեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ»,-պատմել է նա` նշելով, որ հանդիպումների գլխավոր նպատակն էր, որ իրենց առաջարկություններով, խորհուրդներով, իրավիճակի գնահատման իրենց տեսակետներով համադրեն իրենց անելիքները պետության հետ:
Ըստ Սաղաթելյանի`առաջին հանդիպման ժամանակ կարեւորել են թիկունքի` ժողովրդի համախմբվածությունը, ասել, որ այն շատ կարեւոր է հաղթանակի համար: «Ասել ենք, որ պետք է ճիշտ քաղաքականություն եւ հարաբերություններ վարել ռազմաքաղաքական դաշնակից երկրների հետ, մատնանշել ենք ՌԴ-ին եւ Իրանին: Շատ հստակ ասել ենք` արդյոք դու, Նիկոլ Փաշինյան, գնահատում ես, որ այս պատերազմը կարող է տեւել երկար, արդյոք մենք ունենք համապատասխան զենք-զինամթերք, ունենք պաշարներ եւ ի վիճակի ենք երկարաժամկետ պատերազմի: Շատ հստակ ասել ենք, որ այն զինվորականները, որոնց դուք համարում եք նախկին, որոնք այսօր ներգրավված չեն պատերազմական գործողություններում, պետք է քայլեր ձեռնարկեք եւ բոլորին ընդգրկեք մեր երկրի պաշտպանության գործի մեջ, իր պատասխանը եղել է հետեւյալը, որ ինքը չի խառնվում բանակի գործերին: Սա հստակ մի փաստ, որ նա այդ ժամանակ ստել է»,- նշել է Սաղաթելյանն ու ավելացրել, որ հետագայում արդեն պարզվել է ոչ միայն միջամտել է բանակի գործերին, այլ նաու ուղիղ ցուցում է տվել` այդ մարդկանց չներգրավել պատերազմական գործողություններում:
Նրա փոխանցմամբ` հանդիպումների ժամանակ Արմեն Ռուստամյանը հստակ հարց է ուղղել, որ մենք կռվում ենք հաղթելու, թե պարտվելու համար:
Երկրորդ հանդիպման ժամանակ հետաքրքրվել են, թե որն է զինադադարի գինը, արդյոք կան բանակցություններ, ինչ հարաբերություններ կան, որի ժամանակ Փաշինյանը շատ հստակ ասել է` «դե պետք է մեր բանակը լայնածավալ հակահարված հասցնի թշնամուն եւ դրանից հետո նոր տեղի կունենան բանակցություններ»: Ես իրեն շատ հստակ հարց տվեցի, արդյոք, դու այդ հնարավորությունը քննարկել ես բանակի հետ եւ բանակը ունի այդ հնարավորությունը, նա ասաց, որ նման հարցերը չեն քննարկում, պետք է հանձնարարենք եւ բանակը կանի: Այսինքն` սա է եղել էդ մարդու պատկերացումը»,- ասաց Սաղաթելյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը` Սաղաթելյանը պատմել է, որ Փաշինյանը ներկայացրել է, որ ունենք կորուստներ, կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը եւ մարտեր են ընթանում Հադրութի մոտակայքում:
«Ես իրեն ընդհատեցի եւ ասեցի, որ Հադրութը հանձնված է, նա ինձ հակաճառեց, թե որտեղից այդ տեղեկությունը, ես ասել եմ, որ այդ տեղեկությունը հստակ է: Մոտ կես ժամ անց նրան ինչ-որ զեկույց բերեցին ու նա կարդաց, որ իբր Հադրութում մարտեր են ընթանում: Այդ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ եթե հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, բայց եթե պարտվենք միակ մեղավորը դու ես: Նաեւ այդ հանդիպամն ժամանակ բարձրաձայնվել է զոհերի իրական թիվը, որը տարբեր էր հայտարարված թվից»,- նշել է Սաղաթելյանը:
Հոկտեմբերի 16-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի հետ հանդիպում է հրավիրել, որի ժամանակ որոշվել է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ, որի մեջ պետք է ներգրավվեն Արցախի նախագահները, ՀՀ նախկին նախագահները, արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Գլխավոր շտաբի նախկին պետերը` նպատակ ունենալով բեկում մտցնել ե΄ւ ռազմի դաշտում, ե΄ւ արտաքին քաղաքականության մեջ:
«Ի պատիվ այս մարդկանց, բոլորը համաձայնվեցին, որ ստեղծվի այդ մարմինը եւ մտնեն պատասխանատվության տակ: Այսինքն բոլոր պատրաստ էին կանգնել Փաշինյանի կողքին, այլ ոչ թե երկիրը վերցնել նրա ձեռքից, սակայն այս առաջարկը մերժվեց Փաշինյանի կողմից, քանի որ մենք կռվում էինք պարտվելու համար, ոչ թե հաղթելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանակն ուժերի հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ Փաշինյանը ասել է. «Ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու եւ դրա գինը հետեւյալն է` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել, ու շարունակեց, որ այլ ելք չկա, հնարավոր չէ ռազմաճակատում բեկում մտցնել, ես հարցրեցի` գոնե կարգաիճակի հարց կա, ինքը ասաց, որ չէ, չկա: Ես ասել եմ, որ դու փասատորեն 23 օր հաղթելու եմ ասելուց հետո գնում ես ստորագրես կապիտուլյացիայի փաստաթուղթ եւ երկրը կանգնեցրել ես աղետի առաջ»:
Մանրամասները` տեսանյութում.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ