Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի․ «Փաստ» 10/30/2021   09:40  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այն, որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, երևում է ամեն օր ու ամեն ժամ։ Այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ իշխող ուժը նախաձեռնի կոշտ դրույթներ պարունակող հայտարարության տեքստ, որով կդատապարտվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը և հանցագործությունները արցախահայության նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները և հատկապես խորհրդարանում ներկայացված իշխող խմբակցության ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության «պորտը տեղը դնելու», քան թշնամուն հակադարձելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները որևէ կերպ ցանկություն չունեն Ադրբեջանի գործողություններին դիմադրող քայլերի անցնել։

Օրինակ՝ օրերս ԱԺ նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի ընդունումն իշխող խմբակցությունն ուղղակի տապալեց՝ չմասնակցելով քվեարկությանը։ Ընդ որում, ուշագրավ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած հայտարարության նախագիծը ոչ միայն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այլև արձանագրում արցախահայության՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացման և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը բավական ոգևորությամբ ընդունեց ՔՊ-ականների այդպիսի դիրքորոշումը՝ նշելով, թե նրանք կանխեցին, որ Հայաստանի խորհրդարանում հակաադրբեջանական հայտարարություն ընդունվի։

Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների մոտեցումները համընկնում են բազմաթիվ հարցերում, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը։ Տեսեք՝ Ալիևը Հայաստանի ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ՝ պարբերաբար հայտարարելով, թե հանկարծ չփորձեն քայլեր ձեռնարկել առկա իրերի դրությունը փոխելու ուղղությամբ։ Ընդդիմությանը ռևանշիստներ են անվանում նաև ՔՊ-ականները, իսկ Փաշինյանն ընդհանրապես յուրաքանչյուր առիթով հոխորտում է ընդդիմության վրա:

Այնինչ, երբ խնդիրը հասնում է Ալիևին արձագանքելուն, ապա նույն Փաշինյանը դառնում է ձկան պես լուռ ու «լեզուն կուլ է տալիս»։ Վերջին օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեցին, որ իշխանության ներկայացուցիչների սանձարձակությունը այլևս չափ ու սահման չի ճանաչում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ բունկերներում ու այլ «ապաստարաններում» թաքնվածները գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում: Իսկ Փաշինյանն ընդհանրապես անցնում է կոռեկտության բոլոր սահմանները, կոնկրետ չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, փորձում է խուսափել հստակ պարզաբանումներից և մանիպուլյացիաներով, վիրավորական արտահայտություններով ու անիմաստ բառախաղերով փորձում է մոլորեցնել հանրությանը։

Ըստ այդմ, իշխանություններին թվում է, որ ինչքան շատ մեղադրանքներ ուղղեն ընդդիմության ու հատկապես «նախկինների» հասցեին, դրանից իրենց արածները, իրենց մեղքով երկրին բերված փորձանքները մոռացվելու են։ Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է, քանի որ գործողների ու նախկին իշխանությունների ժամանակ եղած իրավիճակներն ուղղակի անհամեմատելի են։ Օրինակ՝ Փաշինյանն իր ձախողումները քողարկելու համար հայտարարում է, թե նախկին իշխանությունների ժամանակ է Արցախը դուրս մնացել բանակցություններից, հենց նրանք են բանակցել Արցախի 72 տոկոսը հանձնելու շուրջ և այլն։

Բայց, իրենց բոլոր ակնառու թերություններով հանդերձ, նախկին իշխանությունները, ինչ էլ որ բանակցել են, կարողացել են արդյունքում ամրացնել մեր պետականությունը և ապահովել Արցախի ամբողջականությունը, Արցախի ու Հայաստանի լիարժեք անվտանգությունը։ Ավելին, նրանց ժամանակ նույնիսկ որևէ խոսք չի գնացել Շուշիի ու Հադրութի մասին։ Եվ եթե անվտանգության գոտի համարվող տարածքներից էլ որոշ զիջումներ լինեին, ապա դրա փոխարեն պետք է քննարկվեր Արցախի կարգավիճակի հարցը՝ ընդհուպ մինչև ինքնորոշման իրավունքի լիատակար իրականացում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը պարբերաբար նշում է, թե նախկիններն ընդամենը ժամանակ են շահել։ Կարողացել են, ժամանակ են շահել, ի վերջո, ընթացել են բանակցություններ, որտեղ միշտ էլ ադրբեջանական կողմը ավելի խեղճ դիրքերում է եղել:

Է, թող Փաշինյանը նույնպես ժամանակ շահեր, այլ ոչ թե ամեն ինչ տաներ բանակցային գործընթացի տապալմանը, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմացնի իր կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ու ընդհանրապես, ընդդիմությանը կապիտուլյանտ ու դավաճան անվանելով՝ Փաշինյանը չի կարող որևէ կերպ արդարացնել իր իշխանության տապալումները, քանի որ ոչ թե նախկինների, այլ անձամբ իր ստորագրությունն է դրված կապիտուլյացիոն փաստաթղթի տակ, անձամբ իր մեղքով են եղել հազարավոր զոհերը, անձամբ ինքն է կորցրել հայրենիքի զգալի մասը։ Ու կարծես թե հենց ինքն է պատրաստ առաջիկայում ստորագրություն դնել կապիտուլ յացիոն նոր փաստաթղթերի տակ։ Այնպես որ, գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի...»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30.10.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:25 30/10/2021  |  ՄամուլԻնչ ունենք կառավարության շենք ներխուժումից մեկ տարի անց. «Ժողովուրդ»
09:20 30/10/2021  |  ՄամուլՎարչապետի աշխատակազմում կրճատումներ կլինե՞ն. «Փաստ»
09:17 30/10/2021  |  ՄամուլԿենաց-մահու խնդիր. ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» պետք է կարգեն. «Ժողովուրդ»
21:39 29/10/2021  |  ՔաղաքականԵռակողմ հանդիպմանը նոր փաստաթղթերի ստորագրման միակ խոչընդոտը Արցախի կարգավիճակի հարցն է. Հայկ Խալաթյան
21:00 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտինը մտադիր է Սոչիում խորհրդակցություն անցկացնել
19:59 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարների հետ
18:00 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպում է ունեցել Հայ Կաթողիկե եկեղեցու նորընտիր առաջնորդի հետ
23:33 28/10/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանում ցնծում են. Իրենց հայաստանյան դրածոն տապալում է հակաադրբեջանական նախաձեռնություններն ԱԺ-ում (լուսանկար)․ Համբարյան
21:18 28/10/2021  |  ՔաղաքականԱրտաքին ուժերն սպասում են, թե ում «կգցի» Նիկոլ Փաշինյանը. Նիկոլը ցայտնոտի մեջ է. Քոչարյան
20:50 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, թող իրավապահները զբաղվեն այդ հարցով.Վահե Հակոբյան

Արխիվ

[]