ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզպետը ՔՊ-ի կողմից առաջադրվել է Վանաձորի համայնքապետի թեկնածու 10/30/2021 11:43 | Ընտրական իրավունք
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՔՊ-ի կողմից առաջադրվել է Վանաձորի համայնքի ղեկավարի թեկնածու։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։
«Մեծ պատիվ է ինձ համար հավակնելու ստանձնել այն համայնքի կառավարման ղեկը, որը ծննդավայր է, հայրենի տուն, օջախ. յուրաքանչյուր հայի համար սրբազան անուններ, որոնք պարտավոր ենք պահել ու պահպանել աչքի լույսի պես:
Հարուստ ու փառապանծ պատմություն, անցյալ ու վստահ եմ՝ մոտ ապագայում նույնքան պայծառ ապագա է ունենալու մեր սիրելի համայնքը, ու մեր միասնական ջանքերն ուղղվելու են այդ սրբազան նպատակի իրականացմանը:
Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում պետք է գործի վերածենք այն տեսլականը, որն ունենք համայնքի արագընթաց զարգացման հետ կապված, ընդ որում դա հավասարապես վերաբերելու է թե՛ Վանաձոր և թե՛ Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերին: Այդ տեսլականը մենք վերածելու ենք ռազմավարական ծրագրի և հստակ ժամկետներով սահմանված գործողությունների իրականացմամբ արձանագրելու ենք անընդհատ զարգացում:
Հարգելի քաղաքացինե՛ր
իմ՝ որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, անցած ճանապարհը շատերիդ է հայտնի: Հայտնի է, որովհետև նախ՝ ապրում ենք փոքր համայնքում, ապա նաև՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու կարգավիճակից, մշտապես գործել եմ բաց և թափանցիկ, մարդկանց հետ շփվել, հարաբերվել եմ անկեղծ ու շիտակ, քաղաքիս փողոցներով մշտապես քայլել եմ պարզճակատ, որովհետև երբևէ թաքցնելու ոչինչ չեմ ունեցել իմ հայրենակիցներից:
Ինչպես որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամրագրել է 2018թ.-ին և վերահաստատել 2021թ. ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում ևս առաջնային է լինելու ժողովրդի խոսքը, որոշում կայացնող միակ սուբյեկտը ժողովու՛րդն է լինելու:
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
ենթադրվում է, որ ընտրապայքարը բավականին ակտիվ է լինելու, որովհետև դաշտ են նետված բավականին շատ քաղաքական ուժեր, նորաստեղծ դաշինքներ և դուք պետք է ընտրություն կատարեք մտքի ու խղճի, համոզմունքի թելադրանքով:
Չտրվե՛ք մանիպուլացիաների, կեղծիքի՛ հատկապես ձեզ՝ անցած երեսուն տարիներից քաջ հայտնի այն ուժերի ու նրանցից «ծնված» կուսակցությունների ու դաշինքների կողմից, ովքեր կփորձեն հերթական անգամ խաբե՛լ ձեզ:
Այս առումով տեղին է արձանագրել, որ այն մեծածավալ ծրագրերը՝ այգիների, պուրակների, մարզական ու մշակութային օջախների, փողոցների վերանորոգումներ և այլն, որոնք իրականացվել և շարունակվում են, կյանքի են կոչվել միայն 2018-2021 թվականներին՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և վերահսկողությամբ: Իսկ ինչ վերաբերում է անցած տասնամյակներում քաղաքում տեղի ունեցած ապօրինություններին, ապա դրանց մեծ մասը հենց ձեր աչքի առջև են՝ ինքնակամ ու ապօրինի շինությունների, զավթված տարածքների տեսքով և ոչ միայն…
Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ,
քարոզարշավի ընթացքում մենք ձեզ ներկայանալու ենք բացառապես մեր կատարած աշխատանքով և ապագայի ծրագրերով՝ առանց խաբելու ու մանիպուլացնելու ՝ միայն այն վստահությամբ որ Վանաձորում ապագա կա՛:
Հաջող մեկնարկ եմ մաղթում բոլորիս, գաղափարական ընտրապայքար և հաղթական ելք»,-գրել է Արամ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից