ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եռակողմ հանդիպմանը նոր փաստաթղթերի ստորագրման միակ խոչընդոտը Արցախի կարգավիճակի հարցն է. Հայկ Խալաթյան 10/29/2021 21:39 | Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, իհարկե, տեղի կունենա, բայց նոր փաստաթղթերի ստորագրման համար գլխավոր խոչընդոտը Արցախի կարգավիճակի հարցն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը և հավելեց, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը միանգամից փակել, իսկ ռուսական կողմը ցանկանում է այն առկախ պահել, որպեսզի ճնշման գործիք ունենա Ադրբեջանի վրա.
«Ադրբեջանն ուզում է, որ փաստաթղթում հստակ ամրագրվի՝Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակ է, որին, մեր բախտից, համաձայն չէ Մոսկվան, նա հասկանում է, որ երբ Արցախի հարցը վերջնականապես փակվի, նա որևէ գործիք չի ունենա Բաքվի վրա ազդելու: Բոլորը հասկանում են, որ փաստաթղթեր պետք է ստորագրվեն, միակ խոչընդոտը Արցախի կարգավիճակն է, եթե ռուսական կողմը ստիպել է Բաքվին ստորագրել այս երկու փաստաթղթերը՝ առանց Արցախի հետ կարգավիճակ ճշտելու, ուրեմն մոտակա օրերին մենք կտեսնենք այդ եռակողմ հանդիպումը»,-ասաց նա և հավելեց.
«Եթե լիներ միայն Փաշինյանի կամքը, նա հստակ կհամաձայնվեր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր բախտից այս պահին Ռուսաստանին դա ձեռնտու չէ: Իմ կարծիքով՝ բանակցություններ գնում են միայն Բաքվի և Մոսկվայի միջև, իսկ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է այն փաստաթուղթը, որը դնելու են իր առջև Պուտինն ու Ալիևը»:
Զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանին երկու փաստաթուղթ է հետաքրքրում. սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը դադարեն, կարիք չլինի արձագանքելու դրանց, և կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթը:
Հայկ Խալաթյանի համոզմամբ՝ սահմանազատումը լինելու է միայն հայկական կողմի հաշվին, որպես պարտված երկիր.
«Բոլոր այն տարածքները, որ զիջվել են և դեռ զիջվելու են Փաշինյանի կողմից, շատ դժվար է լինելու վերադարձնել նույնիսկ տասնամյակների ընթացքում»,-ասաց նա:
Տարածաշրջանում քննարկվում է նոր «3+3» ձևաչափով բանակցություններ սկսելու հարցը:Այս ձևաչափը ավելի վաղ եղել է Թուրքիայի գաղափարը:
Հարցին՝ հաշվի առնելով այս հանգամանքը՝ ի՞նչ կարող է հայկական կողմը շահել այս ֆորմատով բանակցություններից, զրուցակիցն արձանագրեց, որ այդ ձևաչափը Հայաստանի համար լուրջ ռիսկեր կարող է առաջացնել.
«Հայկական կողմի համար որոշ խնդիրներ կարող են լինել, հաշվի առնելով, որ այստեղ ներգրավված 6 երկրներից 2-ը մեզ թշնամի են, իսկ մյուս երկրներն ունեն իրենց շահերն ունեն, որոնք կարող են համընկներ Հայաստանի հետ կարող ենք և չհամընկնել»,-ասաց Հայկ Խալաթյանը:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմը մերժում է «3+3» ֆորմատը, քաղաքական մեկնաբանը պատասխանեց.
«Հայկական իշխանությունների դեպքում չես կարող ոչնչում վստահ լինել, նրանք կարող են ասել՝ դեմ ենք, վերջին պահին ասեն՝ դեմ չենք: Ես ինչպես հասկանում եմ, հայկական կողմը սպասում է, որ Վրաստանը «չէ» կասի այս ֆորմատի՝ հաշվի առնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, և այլևս հայկական կողմը ստիպված չի լինի վատամարդ դուրս գալ Ռուսաստանի կամ Իրանի առջև»:
Ռուսաստանն էլ իր հերթին մեկ հայտարարում է, որ թույլ չի տալու ԵԱՀԿ ֆորմատի փոփոխություն, մյուս կողմից էլ հայտարարում է , որ պատրաստ է է «3+3» ֆորմատով բանակցություններին:
Հարցին՝ ի վերջո ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը, փորձագետը նշեց, որ Ռուսաստանը կփորձի պահպանել բանակցային այն ֆորմատը, որտեղ ինքը գլխավոր դերակատարը կլինի.
«Ռուսաստանը դեմ չէ «3+3» ֆորմատին, քանի որ այս ֆորմատը նրան թույլ կտա դառնալ գլխավոր խաղացողը Ղարաբաղի հարցում: Պահպանելով Մինսկի խումբը՝ նա կարող է երկու կողմերի վրա ճնշում գործադրել: Եթե հանկարծ արևմտյան երկրները չհամաձայնվեն Ռուսաստանի առաջատար դերի հետ, Ռուսաստանն էլ կարող է սպառնալ, որ կարգավորումը կտեղափոխի «3+3» ֆորմատ, իսկ եթե Թուրքիան չհամաձայնվի Ռուսաստանի գերակա դերի հետ, Ռուսաստանը կարող է սպառնալ, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումն ամբողջությամբ կտեղափոխի Մինսկի խումբ, որտեղ ընդհանրապես Թուրքիայի կարծիքը չեն հաշվում: Ռուսաստանը փորձելու է այնպես անել, որ ցանկացած ֆորմատում գերակա խաղացողը մնա նա»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ