Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Երևանի 28-ամյա բնակչի սպանության պատճառ է դարձել գումարային հարցի շուրջ ծագած անհամաձայնությունը . Զինված միջադեպի գործով յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել 10/29/2021   15:05  |  Քրեական խրոնիկոն

Հրազդանցին միջնորդել է Երևանում բնակվող իր ծանոթների համար մոտոցիկլ գնելու հարցում՝ գումարը երկօրյա ժամկետում վճարելու պայմանով, սակայն գնորդների կողմից այդ պայմանը չի կատարվել։ Վիճաբանել են, մի քանի ժամից մոտոցիկլը գնել ցանկացող երիտասարդը, մի խումբ անձանց հետ նախապես զինվելով տարբեր տեսակի և տրամաչափերի ատրճանակներով, ինքնաձիգներով և հրացանով, վերադարձել են նույն վայր, սկսվել է փոխհրաձգություն։ Մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից 8-ի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի նույն թաղամասի բնակիչներ են, ընկերներ:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության պատճառ է դարձել գումարային հարցի շուրջ ծագած անհամաձայնությունը:

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչը միջնորդել է Երևանում բնակվող իր ծանոթների համար մոտոցիկլ գնելու հարցում՝ գումարը երկօրյա ժամկետում վճարելու պայմանով, սակայն գնորդների կողմից այդ պայմանը չի կատարվել, իսկ երբ ապրանքի դիմաց վճարելու պահանջ է ներկայացվել, վերջիններս, գումարը տալու նպատակով, պայմանավորվել են հանդիպել, որը տեղի է ունեցել 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 շենքի բակում, Հրազդան քաղաքի բնակչի՝ նույն հասցեում բնակվող 28-ամյա ընկերոջ ներկայությամբ:

Երիտասարդները, հանդիպման ժամանակ համաձայնության չգալով խնդրո առարկա գումարի շուրջ, հեռացել են՝ հետագայում փորձելով խնդիրը պարզել հեռախոսային խոսակցությունների ընթացքում, ինչը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Սակայն կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 16:55-ին, 28-ամյա երիտասարդի և Հրազդանի բնակչի համար անսպասելի, մոտոցիկլը գնել ցանկացող երիտասարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, նախապես զինվելով ապօրինի կերպով ձեռք բերված տարբեր տեսակի և տրամաչափերի ատրճանակներով, ինքնաձիգներով և հրացանով, առկա տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներն ուժի, զենքի ցուցադրման ազդեցությամբ և զենքի գործադրմամբ լուծելու, անհրաժեշտության դեպքում՝ 28-ամյա երիտասարդին ընդհուպ կյանքից զրկելու վճռականությամբ, ավտոմեքենաներով վերադարձել են նույն վայր, դրանք կայանել բակի ելքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով դեպքից հետո ապահովել իրենց անվտանգ ու արագ հեռացումը և արգելել այլ տրանսպորտային միջոցների մուտքը շենքի բակ՝ դրանով իսկ ապահովելով իրենց գործողությունների անխափան ընթացքը:

Հանդիպման ժամանակ կողմերի միջև տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և 28-ամյա երիտասարդը, կանխազգալով կյանքի և առողջության համար սպառնացող վտանգը, իրեն պատկանող բնակարանից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ակոսափող ատրճանակն ու ներկաներից պահանջել հեռանալ: Վերջիններս, անտեսելով իրենց ներկայացված պահանջը, 28-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով իրենց գործողությունների արդյունքում բակում աշխատանքներ կատարող և գտնվող անձանց, հարակից շենքերի բնակիչների կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելու հանգամանքը, խմբի կազմում միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով, 28-ամյա երիտասարդին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գրեթե միաժամանակ կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ միջադեպի մասնակիցներից երկուսը, հիշյալ սպանության կատարման համար գտնվելով հետախուզման մեջ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել տարբեր տրամաչափի և տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիրներ, «ПМ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամամթերք հանդիսացող փամփուշտներով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են՝ կատարված խուզարկությունների արդյունքում:

Ավելի վաղ զինված միջադեպի 6 մասնակիցներ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով որպես մեղադրյալ էին ներգրավվել և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննության մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 4-ին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով:

Քրեական գործով 7 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, նրանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հետախուզվողի, ինչպես նաև սպանությանը մասնակից գործով չպարզված անձի և ապօրինի կերպով հրազեններ իրացնելու մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:28 29/10/2021  |  Քրեական խրոնիկոնԱվազակային հարձակում Տաշիր քաղաքում. հարուցվել է քրեական գործ
18:26 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՓախուստի ընթացքում հեռախոսների խանութը թալանած գողերից մեկը բռնվել ու բերման է ենթարկվել.31-ամյա տղամարդը ձերբակալվել է
17:06 27/10/2021  |  Քրեական խրոնիկոնՊուշկինի փողոցում անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի է հարվածել.17-ամյա վարորդը կալանավորվել է
13:39 26/10/2021  |  Քրեական խրոնիկոն11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը մահացել է հիվանդանոցում.հարուցվել է քրեական գործ
13:32 26/10/2021  |  Քրեական խրոնիկոնԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. երեք ուղևոր մահացել է
16:30 25/10/2021  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է
12:37 25/10/2021  |  Քրեական խրոնիկոնՄահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա փողոցում. հարուցվել է քրեական գործ
17:48 22/10/2021  |  Քրեական խրոնիկոնԲՀԿ-ական նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել 5 տարի առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով
15:52 22/10/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ.Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի
17:21 21/10/2021  |  Քրեական խրոնիկոնՄոր նկատմամբ սպանության փորձ կատարելու, ծեծելու, քրոջը մկրատով հարվածներ հասցնելու համար 56-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Արխիվ

[]