Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Covid-ը երիտասարդացել է. Երեխաներն էլ պետք է պատվաստվեն, իսկ պատվաստվածներն՝ պահպանեն հակահամաճարակային կանոնները. Մասնագետ 10/29/2021   22:43  |  Հարցազրույց

«Մուրացան» հիվանդանոցում այսօր կորոնավիրուսով վարակված 1 ամսական երեխա է մահացել։ Հիվանդանոցի մանկական Covid բաժանմունքում փոքրիկներից ևս երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Ընդհանուր առմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա է հոսպիտալացված։

«Փաստինֆո»-ն կորոնավիրուսային համաճարակից երեխաների առողջությունը պահպանելու հարցով զրուցել է ԵՊԲՀ Համաճարակաբանության  ամբիոնի դասախոս Արման Բադալյանը։

Պարոն Բադալյան նշվում է, որ վարակի տարածումը կանխելու համար միակ միջոցը պատվաստվելն է։ Սակայն ի՞նչ պետք է անել այն դեպքերում, երբ ընտանիքում պատվաստված չափահասները վարակվում են կորոնավիրուսով և վարակում նաև երեխաներին, որոնց մոտ էլ հիվանդությունը համեմատաբար բարդ ընթացք է ունենում։ Ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկել նման դեպքերում։

Տոտալ պատվաստման գործընթացը, որը ծավալվել է, պետք է շարունակվի՝ անկախ տարիքից։ Այստեղ մնում է այն պատվաստանյութերի հարցը, որոնք կարելի է կիրառել նաև 18 տարեկանից ցածրերի համար։ Հիմա արդեն որոշ պատվաստանյութեր կիրառվում են ավելի ցածր տարիքային խմբերի համար, այդ թվում Չինաստանում, Կուբայում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում Pfizer-ն օգտագործում են նաև 12-ից 17 տարեկանների շրջանում և հիմա էլ հավանության են արժանացրել, որ կիրառեն նաև 6-ից 11 տարեկան երեխաների շրջանում։ Այսինքն` ըստ ցանկության, ըստ ծնողի պատասխանատվության՝ կարող են պատվաստվել նաև երեխաները։ Այդ արտոնությունը կա, սակայն դեռ մասսայականություն չի վայելում զուտ պատվաստանյութի տեսակի առումով։

-Իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում տարիքային այդ խմբի երեխաներին պատվաստելը։

Բավական ազդեցութուն է ունեցել, մասնավորապես հոսպիտալացման տեսանկյունից։ 12-17 տարեկան երեխաների շրջանում հոսպիտալացման 83 տոկոսի նվազում է արձանագրվել։ Համոզված եմ, որ 6-11 տարիքային խմբում էլ նույն բնույթը կլինի։ Այսինքն գործընթացը սկսվել է, բայց դեռ սահմանափակ է։ Որոշ չափով Pfizer-ով են անում, որոշ չափով՝ Մոդեռնա, որոշ երկրներում նաև Սինոֆարմ։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս խնդիրը կփակվի պատվաստումների շնորհիվ։ Ինչ վերաբերում է լոգիստիկ հարցին, կողմնակից եմ ուսումնական հաստատությունների հեռավար կամ հիբրիդայինին գործընթացին, որովհետև եթե նախկինում երեխաները վարակի տեսանկյունից մեծ շարժիչ ուժ չէին, ապա այսօր արդեն վարակը սկսել է բավականին արտահայտվել։ Այսօր երեխայի մահն էլ վկայում է, որ հիվանդության երիտասարդացում կա։

Բացի այդ հակահամաճարակային կանոնները պետք է առավելագույնս պահպանվեն։ Պետք է տեսնենք՝ պատվաստվածների թիվն ինչքան է, հասկանանք՝ ինչ կոլեկտիվ իմունիտետ ունենք՝ հիվանդացածների և պատվաստվածների շնորհիվ ու հաշվարկ կատարվի։

-Ստացվում է՝ երեխաներին և՞ս համաճարակից պաշտպանելու համար պետք է պատվաստել։

Միանշանակ։ Պետք է նաև պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ Իմ անձնական կարծիքով՝ լոքդաունի անհրաժեշտություն կա, բայց այստեղ տնտեսական հարցեր կան արդեն։ Այս դեպքում, եթե բուն լոքդաուն չեն անում, որ բոլորը տանը նստեն և խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գան, ուրեմն պետք է ուսումնական հաստատություններում դասերը շարունակվեն հեռավար կամ հիբրիդային տարբերակով, իսկ հասարակական այլ վայրերը, այդ թվում տրանսպորտը՝ պատվաստման սերտիֆիկատներով։ Ընդ որում՝ պատվաստվածներն էլ պետք է պահպանեն դիմակի կրման, սոցիալական հեռավորության և հակահամաճարակային մյուս կանոնները։ Մինչև չկոտրենք վիրուսի փոխանցումը, ինչն էլ պատվաստանյութի վերջնանպատակն է, այդ ժամանակ արդեն կորոշվի՝ պատվաստվածները դիմակ կրեն, թե ոչ։ Բայց հիմա մենք այդ անհրաժեշտությունն ունենք։

ԱՀԿ-ն էլ կոչ է անում դպրոցները չփակել՝ որպես Covid-ի տարածման դեմ պայքարի միջոց։

Նրանք շեշտադրումը դնում են կրթական համակարգի, մարդկանց վարվելակերպի վրա։ ԱՀԿ-ն կարող է կոչ անի, բայց պետք է ադապտացնենք նաև մեր երկրի պայմաններին։ Եթե մեզ մոտ օրական 50-60 մարդ է մահանում, կարծում եմ՝ այս պարագայում որոշ զոհողությունների պետք է գնալ։

Ունենք մի իրավիճակ, երբ անգամ չափահասները վստահ չեն՝ պատվաստվեն, թե ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս են կարողանալու երեխաներին պատվաստելու որոշում կայացնելու։

Ամբողջությամբ նույն մոտեցումն է թե՛ մեծահասակի, թե՛ փոքրի համար։ Նույն գիտական տվյալներն են, նույն վտանգներն են։ Պետք է մեծահասակների տխուր վիճակագրությանը զուգահեռ ներկայացվի նաև երեխաներին վերաբերող վիճակագրությունը։ Ինչ վերաբերում է մարդկանց ռեակցիաներին, չեմ կասկածում, որ նույնն է լինելու, ինչպես մեծահասակների դեպքում էր։ Ցավոք սրտի տենդենց եմ տեսնում, որ վիճակագրությունը չի ազդում նրանց վրա։ Ինչ տարբերություն օրական 50 մարդ է մահանում, թե 60։ Նման մասսայի համար տարբերություն չի լինի, ուղղակի դրան կավելանա արդեն երեխաների վիճակագրությունը։

Ամեն դեպքում երեխաներին ո՞ր տարիքից է ճիշտ պատվաստել։ Օրինակ Պեկինում 3 տարեկանից բարձր երեխաներին էլ են սկսել պատվաստել։

Նայած թե ինչ պատվաստանյութ է, և ինչպես մեր օրենսդրությունը դա կընդունի։ Այսօր նաև խնդիր կա պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժնի։ Եթե հետ ընկած չլինեինք, մյուս չափաբաժինների մասով ավելի ուշադրության կենտրոնում կլինեինք։ Բացի այդ մյուս պատվաստանյութերն էլ չունենք, որ կարողանանք անել։ Օրինակ եթե Pfizer լիներ ու քանակը բավարարեր, կարելի էր սկսել երեխաների շրջանում պատվաստումը։

Չե՞ք կարծում, որ մարդկանց մոտ խնդիրը ոչ թե պատվաստվելու ցանկություն չունենալն է, այլ պատշաճ ընթացակարգի բացակայությունը։ Այսինքն, երբ առանց համապատասխան բուժզննության պատվաստում են։

Որևէ պատվաստումից առաջ ստուգում չի արվում։ Աշխարհում նման պրակտիկա չկա։ Եթե մարդն ինչ-որ լուրջ հիվանդություն ունի, որը քրոնիկ է, սրացման շրջանում է, պարզ է՝ կիմացվի։ Բայց եթե մարդը գիտի՝ առողջ է,  հանգիստ գնում ու պատվաստվում է։

Իսկ եթե հիվանդ է, բայց չգիտի այդ մասին։

Նման խնդիր կարող է լինել։ Նույն կերպ կարող է ատամնաբույժի մոտ էլ գնան, ինչ-որ դեղ ներարկեն, որն ինչ-որ խնդիր առաջացնի։ Մեծ հաշվով նույն հավանականություններն են։ Աշխարհում նման պրակտիկա չկա։ Եթե մարդն իրեն պրակտիկ առողջ է զգում, էլ հարց չկա։ Մնացածն էլ առաջին օղակը սահմանում է դիտարկումներով, գրառումներով։ Այսինքն` հարցնում են, զրուցում և եթե մարդը խնդիր ունենա, նրանք էլ արդեն դա կհասկանան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:52 29/10/2021  |  ՄեկնաբանությունԴպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր․ ԿԳՄՍ փոխնախարար
20:30 29/10/2021  |  Կորոնավիրուս«Դելտա» շտամով պայմանավորված` մանկական հոսպիտալացումների թիվն աճել է. Անահիտ Ավանեսյան
20:12 29/10/2021  |  Միջազգային լրահոսՍեպտեմբերին կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացել է 39,6 հազար մարդ
19:24 29/10/2021  |  Միջազգային լրահոսԳերմանիայում քննարկում են կորոնավիրուսի դեմ չպատվածների համար լոկդաունի սահմանումը
19:10 29/10/2021  |  Միջազգային լրահոսՌուսաստանում հայտնաբերվել է AY․4.2 կորոնավիրուսի նոր տարբերակի 5 դեպք
14:04 29/10/2021  |  Միջազգային լրահոսԿորոնավիրուսի համաճարակը հեռու է ավարտվելուց. ԱՀԿ
11:16 29/10/2021  |  ԿորոնավիրուսՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 2096 նոր դեպք, 51 մարդ մահացել է
10:18 29/10/2021  |  ՄամուլՀիվանդանոցներում թթվածնի խնդիր կա. «Հրապարակ»
19:39 28/10/2021  |  Միջազգային լրահոսՄոսկվայում ամեն օր շուրջ հազար կորոնավիրուսով վարակված երեխաներ են հայտնաբերում
18:32 28/10/2021  |  ԿորոնավիրուսՊեկինում սկսել են 3 տարեկանից բարձր երեխաներին պատվաստել

Արխիվ

[]