ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մհեր Արղամանյանի որդին՝ նորանշանակ դատավոր Դավիթ Արղամանյանը շարունակում է քաղաքական գործեր քննելու հոր գործը. Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը կքննի հենց Դավիթ Արղամանյանը 10/29/2021 18:50 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացվել, որը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի՝ այս իշխանություններին բազում ծառայություններ մատուցած դատավոր Մհեր Արղամանյանի որդին՝ նորանշանակ դատավոր Դավիթ Արղամանյանը։ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդության քննությունը դատավոր Դավիթ Արղամանյանին մակագրելը պատահական չի համարում։
«Հայրը՝ Մհեր Արղամանյանը, քննարկում է մյուս քաղաքական գործերով կալանքները, իսկ տղան՝ շարունակում է այդ շղթան, տվյալ դեպքում՝ Աղվան Հովսեփյանի գործով»,- ընդգծեց Ալեքսանյանը։
Նշենք, որ Դավիթ Արղամանյանը նոր ձևավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել օրերս, իսկ դատավոր նշանակվելուց հետո նրան անմիջապես մակագրվել է հենց Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։
Ընդ որում, վերջինիս հայրը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը մասնագիտական հանրության շրջանում հայտնի է որպես իշխանություններին բազում ծառայություններ մատուցած դատավոր, ավելին, ըստ շրջանառվող լուրերի, հենց Մհեր Արղամանյանի ծառայությունների դիմաց է որդին նշանակվել դատավոր։
պաշտպանական կողմը դատավոր Դավիթ Արղամանյանի կողմնակալության հարցը կբարձրացնի հենց դատական նիստի ընթացքում՝ ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդության շրջանակներում։
Փաստաբանը հիշեցրեց, որ բոլորովին վերջերս քրեական գործերից մեկով (Առուշ Առուշանյանի գործով) դատավոր Մհեր Արղամանյանին ասել է, որ նրան՝ որպես դատավորի չի վստահում և հայտարարել, որ այդ անվստահությունը բխում է նրանից, որ այսօր Մհեր Արղամանյանն այն դատավորներից է, որն իրականացնում է իշխանությունների կամքը, ուստի, Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, չէր կարող այդ մասին չիմանալ, ծանոթ չլինել իր հոր նկատմամբ փաստաբանի վերաբերմունքին։
«Անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հնարավոր է, որ վերջինս իմ՝ որպես Էրիկ Ալեքսանյան փաստաբանի նկատմամբ, ունենա կողմնակալ վերաբերմունք, ինչը պայմանավորված է իր հոր նկատմամբ իմ բացասական վերաբերմունքով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը Մհեր Արղամանյանին բազմիցս է քննադատել։
Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը նախկինում մասնակցում էր բողոքի ակցիաների՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
«Դավիթ Արղամանյանն այն անձն էր, որը կանգնում էր դատարանի առջև՝ պաստառներով և իր բացասական վերաբերմունքն էր արտահայտում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ որպես նախկին։ Բացի պաստառներով ցույցերի մասնակցելուց՝ նա նաև սոցիալական ցանցերում բազմիցս իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, իսկ Ռոբերտ Քոչարյանն այն անձն է, որի նախագահության ժամանակ պարոն Հովսեփյանը եղել է նաև գլխավոր դատախազ»,- նշեց Ալեքսանյանն՝ ընդգծելով, որ Արղամանյանի նման վերաբերմունքը նախկին իշխանությունների նկատմամբ, օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից, անաչառ չի կարող ցույց տալ։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից