ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է՝ մեկ անձի հակասական և վրեժի շարժառիթով ուղղորդված ցուցմունքի հիման վրա, դատավճռի դեմ բողոք կներկայացվի 10/29/2021 15:39 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով նրան ազատազրկման՝ չորս տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ դատարանը որոշել է Խաչատրյանի նկատմամբ ընտրված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նրա նկատմամբ որպես փորձաշրջան սահմանելով 3 տարի ժամկետով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայկ Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը հարկադրել է կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի՝ Գորիս քաղաքում նախատեսված նախընտրական քարոզչությանը, իսկ գրադարանավարուհի Արմիդա Աղաբեկյանին խոչընդոտել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչությանը՝ իբրև աշխատանքից ազատման սպառնալիք հնչեցնելով և անվանելով վերջինիս «դավաճան»։ Նախաքննության ընթացքում Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որն արդեն դատաքննության փուլում փոխարինվել է գրավով՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ինչից հետո Խաչատրյանն ազատ է արձակվել։ Քրեական գործը դատարանում քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, որը, ի դեպ, բոլորովին վերջերս նշանակվել էր դատարանի նախագահ։
Հատկանշական է, որ Հայկ Խաչատրյանի դեմ միակ ցուցմունք տված անձը եղել է գրադարանավարուհի Արմիդա Աղաբեկյանը, որի ցուցմունքի հիման վրա էլ դատարանը կայացրել է մեղադրական բնույթի դատավճիռ։ Հայկ Խաչատրյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դատական ակտը գնահատեց որպես առերևույթ անօրինական և ընդգծեց՝ չկար ապացույցների բավարար համակցություն՝ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար, ինչն անընդունելի է։ Դատավճիռը կառուցվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որը շահագրգիռ էր գործի ելքով, սա իրավական պետությանը բնորոշ չէ։
«Յուրաքանչյուր իրավաբանի համար սա առերևույթ անօրինական դատական ակտ է»,-ընդգծեց Ասլանյանը։
Պաշտպանական կողմը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել դատավճռի դեմ՝ գտնելով, որ ամբաստանյալի արարքում հանցակազմը բացակայում է, պետք է կայացվեր արդարացման դատական ակտ, ծայրահեղ դեպքում, եթե դատարանը նույնիսկ բավարար դիտեր նշված անձի մեկ ցուցմունքը, ապա, միևնույն է, ցուցմունքով վերագրվող արարքը չի համապատասխանում դրա փաստացի քրեաիրավական որակմանը, այսինքն՝ մեղադրանքի փաստական նկարագրությունը չի համապատասխանում արարքի քրեաիրավական որակմանը։ Պաշտպանության կողմը գտնում է, որ նույնիսկ այդ պայմաններում անձի արարքում այլ հանցակազմի հատկանիշներ են առկա, մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված, այսինքն՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հավաքին մասնակցելուն արգելելը, խոչընդոտելը կամ հարկադրելը։ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը՝ նախընտրական քարոզչական գործողությունները չեն կարող ընտրողներին վերաբերվել. հանրահավաքին ներկա գտնվող անձը կամ մասնակիցը չի կարող լինել քարոզչության մասնակից։
«Դատարանն իրավիճակային լուծում տվեց, բայց իրավական լուծում չեղավ այդ գործով այդպես էլ՝ հաշվի առնելով քրեական գործի տեսանելի և ակնհայտ ենթատեքստը»,- ընդգծեց Ասլանյանը՝ հավելելով, որ ցանկացած անկողմնակալ դիտորդ իրավունք ունի համադրել առկա ապացույցները և դատավճիռը։
Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմն առաջին հերթին կբարձրացնի արդարացման պահանջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապացույցների բավարար համակցությունը չի նշանակում մեկ անձի հակասական, քաղաքական վրեժի շարժառիթով ուղղորդված ցուցմունքը, առհասարակ, մեկ անձի ցուցմունքը չի կարող օրենքի իմաստով հանդիսանալ անձի դատապարտման համար բավարար ապացույցների համակցություն։ Բացի այդ, կբարձրացվի նաև արարքի որակման հարցը, մասնավորապես, նույնիսկ այդ մեկ ցուցմունքով Խաչատրյանին վերագրվող արարքի քրեաիրավական որակումն ակնհայտ սխալ է, միջին ծանրության հանցագործության փոխարեն արարքը որակվել է որպես ծանր հանցագործություն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ