ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս․ ժողովուրդն իմաստուն է և իր ողջախոհությամբ ընտրեց արժանավորին․ Գագիկ Առուշանյան 10/28/2021 18:22 | Մեկնաբանություն
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այսօրվա հայտարարությանը, թե ես Գորիսի ՏԻՄ ընտրությունների ժամանակ դռնեդուռ է ընկել ու խնդրել ժողովրդին ընտրել որդուն։ Առուշանյանը գրել է, որ չէր ցանկանա այդ մասին խոսել, բայց պահի թելադրանքով ու անհրաժեշտությամբ ստիպված է.
«Ընտրությունների ողջ ընթացքն անցել է բացարձակ անհավասար մրցակցային պայմաններում.
Առաջինը՝ տղայիս այս ողջ ընտրական շրջանում ապօրինաբար, առանց որևէ էական հիմքի պահում էին անազատության մեջ, որպեսզի չմասնակցեր քարոզարշավի ընթացքին։
Երկրորդը՝ երբ տեսան ժողովրդի շարունակվող սերն ու հարգանքը տղայիս նկատմամբ՝ չնայած տղայիս անազատության մեջ լինելուն, սկսեցին տարածել տասնյակ միֆեր այն մասին, թե եթե անգամ Առուշը հաղթի, միևնույն է ազատ չի արձակվելու և Համայնքը լուրջ վնասներ է կրելու։
Երրորդը՝ քարոզարշավի ողջ ընթացքում, օգտագործելով քարոզչական բոլոր ռեսուրսներն ու լծակները, փորձեցին իջեցնել տղայիս վարկն ու համբավը։
Չորրորդը՝ ընտրության օրը ՝ հոկտեմբերի 17-ին, եկան և խաթարեցին շտաբի աշխատանքները չորս ժամ շարունակ՝ մինչ ընտրության ավարտը՝ կրկին կեղծ մեղադրանքով ու խուզարկությամբ, թե իբր ես կաշառք եմ բաժանել ժողովրդին և ուղղորդել ընտրել տղայիս։
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ իշխանական թևի, ով ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործեց վարչական բոլոր անթույլատրելի ռեսուրսները, օգտագործեց բոլոր հնարավոր ու անհնար լծակները հաղթանակի անիվը իր կողմը շրջելու համար, ընտրության նախօրեին հայտարարեց Սյունիքի մարզին հատկացվող մեկ միլիարդ դրամի մասին, ընտրության օրը Գորիսը լցրեց Երևանից եկած կարմիր, սև ու գույնզգույն բերետավորներով՝ ԵՍ ԴՌՆԵԴՈՒՌ ՉԵՄ
ԸՆԿԵԼ ՈՒ ՉԵՄ ԽՆԴՐԵԼ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆՏՐԵԼ ՏՂԱՅԻՍ։ Ժողովուրդն իմաստուն է և իր ողջախոհությամբ ընտրեց արժանավորին։ Կրկին անգամ շնորհակալ եմ ժողովրդիս ողջամիտ և արդարամիտ ընտրության համար։
Տղաս կարիքը չի ունեցել անգամ որևէ քարոզարշավի, կամ որևէ գովազդի, քանի որ իր փոխարեն խոսել են իր կատարած աշխատանքները և ժողովրդի հանդեպ ունեցած սերն ու հարգանքը։
Մենք չենք կոծկել, կամ ինչպես պարոն ՔՊ-ականն է ասում՝ չենք դիստանցիավորվել <<Հայաստան>> դաշինքից։
Տղաս եղել է ու շարունակում է մնալ <<Հայաստան>> դաշինքի անդամը, բայց ՏԻՄ ընտրություններին ներկայացավ իր անունը կրող <<Առուշ Առուշանյան>> դաշինքով, որ ևս մեկ անգամ հաստատի, որ կարևորը ոչ թե կուսակցությունն է, այլ կատարած գործն ու ներդրած ջանքերը։ Ինչն էլ ժողովուրդը վերահաստատեց իր ընտրությամբ։
Ծանր է պարտվել անազատության մեջ գտնվող թեկնածուին, բայց եթե պարտվել եք, ընդունեք պարտությունն արժանապատիվ։
Եվ վերջում ուզում եմ դիմել իմ սիրելի կապացիներին․
Սիրելի՛ կապացիներ, կոչ եմ անում Ձեզ Կապանի ՏԻՄ ընտրություններում Ձեր վստահության քվեով ապահովել Գևորգ
Փարսյանի առաջնորդած <<Շանթ>> դաշինքի հաղթանակը և այդպիսով ապացուցել, որ Սյունիքը մերժում է ցանկացած նահանջ ու թուրքի հետ յուրաքանչյուր համագործակցություն, ապացուցել, որ Սյունեցու համար կարևոր են իր Հայրենիքի անառիկությունն ու Հայի արժանապատվությունը»,- գրել է Առուշանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ