Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ 10/28/2021   16:22  |  ԼՐԱՀՈՍ

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելուն աջակցելու հարցով:Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նա նշել է, որ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետագայում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ նշված քրեական գործի վարույթը կարճվել է, սակայն ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում մինչ օրս վերացված չէ, ինչի հետևանքով չի կարողանում դուրս գալ երկրից:

Պաշտպանի աշխատակազմի և Ոստիկանության համագործակցության արդյունքում վերացվել է քաղաքացու համար առաջացած ելքի խոչընդոտը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։

Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ այս համակարգային խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ։ Սա նախատեսված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ: Ինքնին ՍԷԿՏ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։

Գլխավոր խնդիրներից է այն, որ օրենքը նշված խափանման միջոցի դեպքում ՍԷԿՏ համակարգ տվյալների մուտքագրումը և մարդու ելքի արգելափակում չի նախատեսում։

Այսինքն՝ այս սահմանափակումն որևէ օրենքի մակարդակով նախատեսված չէ։ Ավելին, մարդիկ գլխավորապես չեն էլ տեղեկացվում, որ ընտրված խափանման միջոցի հետ միասին իրենց նկատմամբ կիրառվել է օրենքով չնախատեսված արգելք, այն է՝ սահմանափակվել է պետական սահմանի հատումը որևէ անցակետով։

Շարունակել են արձանագրվել դեպքեր, որ խափանման միջոցի վերացման դեպքում համապատասխան գրառում ՍԷԿՏ համակարգում չի արվել, և երբ անձը ցանկացել է հատել ՀՀ պետական սահմանը, տեղեկացվել է, որ իր նկատմամբ դեռևս առկա է արգելք:

Առկա են ավելի խնդրահարույց դեպքեր, երբ նշված սահմանափակումը կիրառվում է անգամ առանց նշված խափանման միջոցի ու անգամ կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձի նկատմամբ։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ոստիկանության ՀՀ քննչական կոմիտեի և մի շարք այլ մարմինների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի պատշաճ համագործակցություն՝ իրավասու պաշտոնատար անանց մակարդակով: Հարցերը ստանում են արագ արձագանք, բայց համակարգային խնդիրը շարունակվում է պահպանվել:

Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված բողոքներով վեր են հանվել նաև այնպիսի դեպքեր, երբ անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակած պատիժը, սակայն նրանց՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չի հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա:

Դատավարությունն ավարտված լինելու պատճառով նման վիճակում հայտնված մարդիկ չեն էլ կարողանում գտնել այն իրավասու մարմնին, որ կարող է վերացնել արգելքը։

Խնդիրը շարունակում է արդիական մնալ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ կայացված որոշումից հետո։

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:46 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը նոր փաստեր է հրապարակել ադրբեջանցիների կողմից Գեղարքունիքի տարածք ներխուժելու ու մարդկանց սեփականությունից զրկելու վերաբերյալ
18:36 26/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. Պաշտպանի աշխատակազմը հայտնաբերել է մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ
14:35 26/10/2021  |  ԼՐԱՀՈՍԴատապարտյալի նկատմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սահմանվել է հաշմանդամության կարգավիճակ
15:08 25/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով
14:25 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացիների շուրջ 95%-ը դրական է գնահատում իշխանությունների թիրախում հայտնված ՄԻՊ-ի աշխատանքը
22:23 22/10/2021  |  ՄեկնաբանությունՈ՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու»․ Տիգրան Աբրահամյան
20:25 22/10/2021  |  ՄեկնաբանությունՏղամարդուն, առավել ևս Գեներալին հարիր չէ հեռախոսազանգի փաստ հրապարակել․ Մելիքյան
18:47 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԹեման համարում ենք փակված. ՄԻՊ-ն արձագանքել է ՊՆ-ին
16:48 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԹող ՔՊ-ն Թաթոյանի փոխարեն առաջադրի Ադրբեջանի նախկին ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովային, դա իրենց ավելի հարիր է. Լարիսա Ալավերդյան
16:44 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ. ՀՀ ՊՆ-ն կրկին հակադարձում է ՄԻՊ-ին

Արխիվ

[]