ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ Ռուստամ Բադասյանի հայցը մերժելուց հետո 10/28/2021 19:19 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ դեռևս 1.5 տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու համար։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր սկսվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ նշված ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։
Մինչ, ըստ էության քննությունը, ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը հայտնեց, որ խնդրո առարկա գործի վերաբերյալ տեղեկությունները «Դատալեքս» համակարգում սահմանափակ են՝ ակնարկելով, որ Զ. Նախշքարյանի վերաբերյալ միջնորդության քննությունը եւս լինի դռնփակ, սակայն դատավոր Նախշքարյանը հայտնեց, որ ըստ ընդդատության ուղարկելու հարցը քննվել է դռնբաց, հետևաբար ԲԴԽ-ում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության դռնփակ ռեժիմով քննության համար հիմքեր չկան։ ԲԴԽ-ն որոշեց դռնբաց շարունակել գործի քննությունը։
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության՝ դատավորը վերադարձրել է գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումներից մեկը՝ արձանագրելով, որ սույն գործը չի կարող քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, քանի որ պատասխանողը գրանցված է Վանաձորում, հետևաբար, գործը պետք է ըստ ընդդատության քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մինչդեռ, նախարարությունը գտնում է, որ դա վարկաբեկել է դատական իշխանությունը, նվազեցրել հանրության վստահությունը և կասկածներ առաջացրել՝ դատարանների անկողմնակալության, անաչառության վերաբերյալ։ Դավիթ Գասպարյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրել է որոշումը՝ արձանագրելով, որ դատարանը հայցվորին ծանրաբեռնել է ավելորդ ձևական պահանջներով, ինչով, ըստ Գասպարյանի, սահմանափակվել է անձի դատական մատչելիության իրավունքը։
Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարույթ հարուցելիս իրենք տեղեկացված եղել են, որ դատավորը քննել և մերժել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հայցադիմումը, ինչին ի պատասխան նախարարության ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց։
Սահակյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի հայցադիմումի հիմնավորումները դատավոր Նախշքարյանի հետ, որ հայցվորի սխալների համար փորձում են պատասխանատվության ենթարկել դատավորին, սակայն հարցին պատասխան չտրվեց։
Ընդ որում, թեև Գասպարյանը պնդում է, թե դատավորի կողմից հայցադիմումը վերադարձնելու հետևանքով խախտվել է անձի դատական մատչելիության իրավունքը, պարզվում է, որ դատավորը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացրել է դեռևս 1.5 տարի առաջ, իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սույն գործը վարույթ է ընդունել 1 տարի երկու ամիս անց՝ պայմանավորված հայցադիմումը վերադարձնելու որոշման դեմ ներկայացված բողոքներով և այլ դատավարական գործընթացներով։ Դատավոր Նախշքարյանի դիտարկմամբ՝1 տարի 2 ամիս դատավարական տարբեր գործողությունների արդյունքում հայցվորի հայցը քննության առարկա չի դարձվել։
«Չե՞ք կարծում արդյոք, որ դատարանի՝ հանձինս ինձ, դատական ակտը՝ հայցը վերադարձնելու վերաբերյալ՝ ուղղված էր հենց առաջին հերթին հայցվորի արդար դատաքննության իրավունքի մատչելիությանը և իր իրավունքին՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ակնկալիքին»,- նշեց Նախշքարյանը՝ դիմելով Գասպարյանին, որը, սակայն խուսափեց հարցին ուղիղ պատասխանելուց՝ հայտարարելով, թե օրենքի պահանջներով ներկայացված հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման և դատարանն ունի գործիքակազմ՝ վարույթ ընդունելուց հետո գործն ուղարկելու ընդդատության։
Նախշքարյանն արձանագրեց՝ նախարարության ներկայացուցիչը չի պատասխանում իր հարցին, պատասխանում է մեկ այլ հարցի, որն ինքը չի հնչեցրել։
ԲԴԽ նիստն ընդմիջվեց՝ մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 15.00-ն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ