Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ 10/28/2021   18:54  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:

Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:  

ԱԺ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը: Ներկայումս նախատեսվում է ապահովել օրենսդրական ակտերի կիրարկման գործողությունները:

Մասնավորապես, oրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար: Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը:

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթում ներառվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու» մասին օրենքը, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից, որը ստեղծվելու է Գլխավոր դատախազության կազմում 2019 թվականից գործող Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող վարչության վերակազմակերպման արդյունքում: Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ: Բացի այդ, օրենքով նախատեսվել են դատախազների, այդ թվում՝ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր:

Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում  իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. հայտարարագրման համակարգի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ: Ներդրվել է նաև հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, սակայն երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ:

Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում ստեղծվել է բաց և հանրամատչելի ռեեստր, Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել է փուլ առ փուլ իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդունվել է նոր Քրեական օրենսգիրքը, որի շրջանակներում վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը և ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը:

Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից կազմվել և հրապարակվել է 2021 թ.  առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն, որի շրջանակներում ներկայացվել են միջոցառումների կատարման ընթացքը, այդ աշխատանքներին հանրության մասնակցությունը, աշխատանքների կատարմանը խոչընդոտող հանգամանքները:

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով բարելավվել են նաև մոնիթորինգի գործող կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել են մոնիթորինգի իրականացման նոր ընթացակարգ և գնահատման կառուցակարգեր: Միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս մշակվում է մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակ, որի գործարկման արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման և ներկայացման գործընթացները:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի 2-րդ համապատասխանության և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի հինգերորդ պիլոտային փուլի զեկույցներով արձանագրված խնդիրներին: Ներկայացվել է նաև «Հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում իրավապահ մարմինների և քննչական ենթակայության վերափոխումների որոշ խնդիրների մասին» զեկույց:

Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին կներկայացնի զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների լուծումներ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:34 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն չտվեց Արամ Վարդևանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը
12:21 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳազելներին վերադարձ չի լինելու. Փաշինյան
12:09 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի. Ձեռք կբերվի 100 ավտոբուս
11:50 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲժիշկները նույնիսկ ոտքի վրա դժվար են կանգնում. Համակարգը հյուծված է. Փաշինյան
11:39 28/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊատվաստման կեղծ սերտիֆիկատ տրամադրելու համար 6 մարդ կալանավորվել է. Փաշինյան
09:55 28/10/2021  |  ՄամուլԱրթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել. «Փաստ»
23:59 27/10/2021  |  ՄեկնաբանությունՊահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հրապարակել ձայնագրությունները, կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին
22:31 27/10/2021  |  ՄեկնաբանությունԽորհրդարանը «բազար» չէ,որ պատգամավորի հարցին պատասխանելու փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում․ Շարմազանովը՝ Փաշինյանին
22:03 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որևէ ֆորմատով որևէ փակ քննարկում չի կարող լինել. քննարկում կարող է լինել միայն ազգակործան իշխանություններին հեռացնելու օրակարգով. «Հայաստան»
19:06 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը. Մամիջանյան

Արխիվ

[]