ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանը հայտարարել է թե՝ օրը կգա, և իրենք կկարողանան Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ 10/27/2021 11:35 | Միջազգային լրահոս
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ մասնակցել է Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։ Միջոցառումներից հետո նրանք Կովսականում (Զանգելան) առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին։
Ելույթ ունենալիս Էրդողանը բարձր է գնահատվել կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով, որ Թուրքիան շարունակելու է ներդրում ունենալ այս աշխատանքներում և շարունակելու է իր բոլոր հնարավորություններով աջակցել Ադրբեջանին։
Նրա խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև տնտեսական ու առևտրային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ քննարկել են ընթացքում գտնվող նախագծերը և ապագային միտված ծրագրերը, որոնք վերաբերում են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին և Ղարաբաղի զարգացմանը։
Էրդողանը, նշելով, որ արդեն իսկ բավականին շատ ներդրումներ են կատարվել այդ տարածքներում, հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ այդ շրջաններ վերադառնալու հնարավորություն կունենան այն ադրբեջանցիները, որոնք ստիպված էին եղել հեռանալ այդ վայրերից։
Աշխատանքների ընթացքի վերաբերյալ Էրդողանը նաև հետևյալ շեշտադրումներն է արել․ «Մինչև այստեղ գալն ականատես եղանք Ֆիզուլին մի կողմից Շուշիին, մյուս կողմից հարավային սահմանի երկայնքով Աղբենդին ու ապագայում, ալլահի կամքով, Նախիջևանին կապող ճանապարհների շինարարությանը։ Այս ճանապարհները դառնալու են հիմնաքարերը բազմաշերտ բեռնափոխադրումների համար, որոնք զարգանալու են տարածաշրջանում»։
Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և կապուղիներին՝ նշելով․ «ՄԱԿ ԱԽ որոշումները, որ տարիներ շարունակ չէին կատարվում, Ադրբեջանն ինքը կյանքի կոչեց։ Մնայուն խաղաղության հասնելու և դեպի բաղձալի կարգավորման հասնելու համար միջավայրն այսօր ավելի բարենպաստ է, քան երբևէ եղել է։ Ուստի անհրաժեշտ է գործել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան: Մենք կողմ ենք, որ տարածաշրջանում մնայուն խաղաղություն և համապարփակ կարգավորում լինի։
Այս տարածաշրջանով անցնելիք ցամաքային (ավտոճանապարհ) և երկաթուղային կապուղիները ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար տնտեսական և առևտրային հնարավորություններ են ստեղծելու։ Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն»։
Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիայի նախագահը՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի, իր ելույթի ժամանակ չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
Թուրքիայի ղեկավարը համոզված է, որ այդ զարգացումից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը։ Միաժամանակ պարտադիր է համարել սահմանների հստակեցումը և փոխադարձ ճանաչումը՝ շեշտելով, որ նման ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը։
«Անհրաժեշտ է, որ այս հարցերում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրների լուծման համար անկեղծ կամք դրսևորի։ Եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի, ապա Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու առջև ոչ մի խոչընդոտ չի մնա։
Ամբողջ տարածաշրջանի համար միասնաբար ստեղծվելիք բարեկեցիկ ապագան փոքր/ճղճիմ հաշիվների և ներքաղաքական հարցերի համար զոհելը նշանակում է ժամանակ կորցնել։ Աշխարհի այս գեղեցիկ հատվածում խաղաղ պայծառ ապագան միանգամայն հնարավոր է։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Թուրքիան մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արված յուրաքանչյուր դրական քայլին կպատասխանի նույն կառուցողական մոտեցմամբ»,- ասել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի