Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոն ձեռք է բերել բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը դատարանի կողմից քննարկվելուց ժամեր անց. կողմն անգամ ստացած չի եղել դատարանի որոշումը 10/27/2021   23:13  |  ԼՐԱՀՈՍ

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել՝ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին դատարանի որոշումից անմիջապես հետո՝ ժամեր անց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Միխայիլ Զուրաբովի ղեկավարած «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Իսկ թե արդյո՞ք պատահականություն է, որ դատարանի որոշման մասին կողմը նախապես տեղյակ է եղել, քանի որ գործարքը կնքվել է հենց դատական նիստ օրը՝ հաշվված ժամերի ընթացքում, թե գործ ունենք քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսևորման հետ՝ հարցին ի պատասխան Օրբելյանը զերծ մնաց քաղաքական-իրավական տեսանկյունից մեկնաբանություն տալուց։ Սակայն նրա փոխանցած տեղեկությունները, թե ինչպիսի հրատապությամբ է դատարանը քննել բաժնետոմսերն արգելանքից հանելու միջնորդությունը, ավելի է ամրապնդում դատարանի որոշման վրա կողմնակի ազդեցության հավանականությունը։

Այսպես՝ փաստաբանի փոխանցմամբ, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը դատարան ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով՝ սեպտեմբերի 29-ին, ինչից մի քանի ժամ անց ստացել են հեռախոսագիր, էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ սեպտեմբերի 30-ին դատական նիստի վերաբերյալ, իսկ երբ փորձել են պարզել, թե ինչու է դատական նիստի օր նշանակվել հաջորդ օրը՝ նկատի ունենալով, որ օրենքով 15-օրյա ժամկետ է սահմանված, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ՝ միջնորդությանը ծանոթանալու համար, պատճառաբանություն է բերվել օբյեկտիվ բացակայությունների վերաբերյալ։ Այդուհանդերձ, դատական նիստին ներկայացել են, որը սկսվել է մոտ մեկ ժամ ուշացումով՝ դիմումատուի ուշ ներկայանալու պատճառով։

«Դատական նիստն ավարտվել է ժամը 17.00-ից հետո, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մոտավորապես նշելով, որ պետք է մտքերը հավաքի և այլն։ Դատարանի որոշումը ստացել ենք հաջորդ օրը, բայց դատական նիստը օրը տարածվեց արդեն հաղորդագրությունը, որ բաժնետոմսերի նոր սեփականատերը 15 տոկոսը նվիրաբերել է կառավարությանը»,- ասել է Ա. Օրբելյանը։

Նրա պարզաբանմամբ՝ քաղաքացիական գործերով որոշումներն այժմ չեն հրապարակվում դատական նիստերի դահլիճում, այն տեղի է ունենում «Դատալեքս» համակարգում։

Տվյալ պարագայում, ընդհանրապես որոշումը համակարգում տեղակայվել է հոկտեմբերի 8-ին, իսկ Զուրաբովի ներկայացուցչին որոշումն ուղարկվել է դատական նիստի հաջորդ օրը, սակայն «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, փաստորեն, հենց նույն օրն է իմացել դատարանի որոշման մասին, որ հասցրել են անգամ գործարք կնքել։

«Դատական նիստն ավարտվել է Ժամը 17.10-ի սահմաններում, իսկ ժամը՝ 20.30-21.00-ի սահմաններում տարածվում է հաղորդագրություն, որ 60 տոկոսի սեփականատերը (այսինքն՝ այդ ընթացքում մեկ անձ արդեն պետք է հասցներ դառնալ 60 տոկոսի սեփականատեր) առաջարկել է կառավարությանը նվիրել 15 տոկոս բաժնետոմսերը և կառավարությունն արդեն իսկ համաձայնել է ստանալ »,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ հաջորդ օրվա ամսաթվով առկա է տեղեկանք գործերից մեկով, որով արդեն ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի՝ հանդիսանում է 15 տոկոսի բաժնետեր. «Այստեղ կա կոռուպցիա, թե ոչ, գործընթացն արագ է եղել, թե ոչ՝ չեմ ցանկանում գնահատական տալ, գնահատական կարող է տալ ցանկացած ունկնդիր»։

Օրբելյանն ընդգծեց, որ Հայաստանում նման արագ գործընթաց վերջին ժամանակներում եղել է Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ մեկ օրում փոխել են Սահմանադրությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը նոր հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։

Օրբելյանը չբացառեց, որ հետագայում կարող է քննարկվել նաև միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հարցը, հետագա գործընթացների հետ կապված հարցերը քննարկում են վստահորդների հետ։ Մեր զրուցակիցը փաստեց, որ ձգտում են ստանալ արդարադատություն՝ հայկական դատական ատյաններում, ինչը չի բացառում միջազգային իրավական պաշտպանության գործիքների կիրառումը։

Հարցին՝ արդյո՞ք ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյին վաճառելու գործարքով խախտվում են Կոմբինատի մյուս բաժնետերերի, այդ թվում՝ Զուրաբովի իրավունքները՝ Օրբելյանը նշեց, որ անձնավորել պետք չէ. «ԶԼՄ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ երկու ռուս ձեռնարկատերերի վեճ է։ Այդպես չէ»։ Այդուհանդերձ, «Զանգեզուր Մայնինգ» ընկերության բաժնետերը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները և դրա համար էլ դիմել է դատարան, խախտվել են առնվազն՝ նախապատվության իրավունքը և կոմբինատի գույքի, տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի վաճառքի կորպորատիվ իրավական կանոնակարգը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:13 23/10/2021  |  ՄամուլԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»
18:36 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Գեոպրոմայնինգ»-ը արձագանքել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումների մասին տեղեկատվությանը
14:00 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին. Գործազուրկ կդառնա 1400 մարդ
13:41 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին ու պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյի վաճառելու գործարքը
16:50 08/10/2021  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն ապօրինություններ Վայոց ձորի մարզում. ոստիկանության բացահայտումը
18:56 07/10/2021  |  ՎերլուծություններՈվ է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում. Ինչ կապ ունի Տրոցենկոն Ալիեւի կողմից պարգեւատրված Սեչինի հետ
17:13 05/10/2021  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզում վերականգնվել է կոռուպցիոն սխեմայով համայնքային հողերը վարձակալության տրված 5 համայնքի խախտված իրավունք, և պատճառված 26մլն դրամի վնաս
16:16 03/10/2021  |  ՄեկնաբանությունԲացահայտ կոռուպցիա. Ավետիք Իշխանյան
11:47 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը
11:37 29/09/2021  |  ՄեկնաբանությունԱյսպես շարունակվելու դեպքում գործարանը ստիպված կդադարեցնի իր գործունեությունը. «Զանգեզուր» կոմբինատի աշխատակից

Արխիվ

[]