ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դվին հյուրանոցի կառուցապատողը քաղաքային բյուջե պետք է վճարի ավելի քան 110 մլն դրամ. ինքնակամ շինությունները չեն ապամոնտաժվի 10/26/2021 21:03 | ԼՐԱՀՈՍ
«Դվին» հյուրանոցային համալիրի ճակատային հատվածում ինքնակամ շինությունները չեն քանդվի, կառուցապատողը դիմել է դրանք օրինականացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հատնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ վերջնական գումարի չափը դեռ հստակեցված չէ, բայց այն կգերազանցի 110 մլն ՀՀ դրամը։
«Դվին» հյուրանոցի տարածքում ենթադրյալ ապօրինի շինությունների մասին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր ավագանու դեռևս սեպտեմբերի 14-ի նիստում։ Ըստ նրա՝ կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ քանդել ինքնակամ կառույցները, կամ դրանք օրինականացնել և հսկայական գումար վճարել քաղաքային բյուջե։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու հյուրանոցի՝ քաղաքապետի ձեւակերպմամբ ապօրինի կառույցների ճակատագիրը՝ դրանք քանդվելո՞ւ են, թե՞ կառուցապատողի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ դրանք օրինականացնելու վերաբերյալ։ Ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ սեփականատերը դիմել է օրինականացման խնդրանքով։
Ըստ քաղաքապետարանի՝ նախագծից դուրս լրացուցիչ հարկերի կառուցման վերաբերյալ ծանուցումը հյուրանոցային համալիրի տնօրենին ուղարկվել է դեռեւս օգոստոսի 24-ին։ Իսկ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ընկերությունն էլ նախազգուշացվել է լիցենզիայից զրկելու հարցի քննարկման մասին՝ պահանջելով վերահսկել, որ շինարարությունն իրականացվի բացառապես նախագծի համաձայն։ Լիցենզիայից զրկվելու նախազգուշացում տրվել է նաեւ շինարարությունն իրականացնող «ԱՌՍ ՇԻԼ» շինարարական ընկերությանը, եթե չդադարեցնեն շինարարական աշխատանքները եւ ողջամիտ ժամկետում չվերացնեն խախտումները։
Իսկ սեպտեմբերի 15-ի գրությամբ կառուցապատողն արդեն զգուշացրել է կառուցապատողին, որ շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում կքննարկեն քաղաքաշինական փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչելու հարցը։
Քաղաքապետարանից վստահեցնում են, որ կազմվել են իրավախախտման արձանագրություններ, դրանց հիման վրա ընդունվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ, սակայն կառուցապատումը շարունակվել է եւ քաղաքապետարանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին, որպեսզի համապատասխան հսկողություն սահմանեն և շինարարական աշխատանքների իրականացման դեպքում տեղեկացնեն Երևանի քաղաքապետարան:
Ըստ քաղաքապետարանի՝ այս պահին շինարարական աշխատանքները կասեցված են։
«Ներկա պահին սեփականատերը դիմել է ինքնակամ կառույցի օրինականացման խնդրանքով։ Օրինականացման դեպքում մուծվող գումարի հստակ չափը այս պահին նշել հնարավոր չէ, քանի որ այն կախված է մի շարք հանգամանքներից, որոնք այժմ ճշգրտվում են։ Սակայն տվյալ պարագայում, մուծվող գումարի չափը գերազանցելու է 110 մլն ՀՀ դրամը»,- նշված է քաղաքապետարանի գրության մեջ։
«Փաստինֆո»-ն հարցի, մասնավորապես վճարվելիք գումարի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաեւ «Դվին» հյուրանոցային համալիրի ներկայացուցչից, սակայն վերջինս նշեց, որ նման տեղեկության չեն տիրապետում։ Փոխարենը պարզաբանեցին, որ խոսքը գնում է ոչ թե բուն հյուրանոցի շենքի մասին, այլ՝ տարածքում գտնվող շինության։ Համալիրի կողքը կառուցվում է մեկ այլ բարձրահարկ շինություն, որտեղ էլ արձանագրվել են խախտումները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի