ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է, որ սա Ձեզ համար միակ գործն է, Դուք էլ՝ ամենակարևոր դատավորը, սա Ձեր կյանքի նպատակն է. Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին 10/26/2021 16:18 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո նրա հայրը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Սուրեն Բաղդասարյանը, որը վերջերս նշանակվեց դատարանի նախագահ, դադարել է քննել քրեական գործեր, փոխել է մասնագիտացումը և այժմ քննում է քաղաքացիական գործեր։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստում հայտարարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ պնդելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է ինքնաբացարկ հայտնի ու հրաժարվի գործը քննելուց, քանի որ ինքը եւս շահագրգիռ անձ է նշված գործով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօրվա դատական նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդություն է ներկայացրել՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ «Քթի» գործը, որի շրջանակներում Դանիբեկյանը ներգրավված է որպես տուժող, իսկ փաստաբանը՝ Կոչուբաևը, «Քթի» գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց՝ կասկածանքի շուրջ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջնորդության շուրջ առարկություններ ներկայացրեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ նշելով, որ ցանկացած դեպքում կարելի է ցանկացածի հետ մտնել որևէ արհեստական դատավարական հարաբերության մեջ և դա պատճառ դարձնել, որ վարույթից այդ սուբյեկտը հեռանա. «Օրինակ՝ կարող են հաղորդում ներկայացնել իմ վերաբերյալ, վաղը՝ բացարկ հայտնել»։ Ըստ նրա՝ դա չափից պրիմիտիվ է։
Հատկանշական է, որ Բաղդասարյանը նման դիրքորոշում է հայտնում այն դեպքում, երբ հենց ինքը՝ երկու տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին սույն գործով ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում արդեն 2.5 տարի քննվող քրեական գործը, որի շրջանակներում դատավորը բոլորովին վերջերս տուժող է ճանաչվել։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ հիշեցրեց, որ Գևորգ Բաղդասարյանի հայրը՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել բոլոր քրեական գործերով այն բանից հետո, երբ որդին դարձել է գլխավոր դատախազի տեղակալ։ Դատավորը Բաղդասարյանը գտել է, որ միայն այն հանգամանքը, որ իր որդին նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ, կարող է կասկածի տակ դնել իր անաչառությունը։ Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ փաստեց՝ դատավոր Բաղդասարյանն այլևս քրեական գործեր չի քննում. «Սա է դատավորը, սա է դատավորի պարտականությունը»։ Սահակյանն ընդգծեց, որ եթե դատավոր Բաղդասարյանը նման որոշումներ է կայացրել բոլոր քրեական գործերով, փոխել իր կյանքը և սկսել է քննել քաղաքացիական գործեր, որ որևէ մեկի մոտ կասկածներ չլինի, ապա իր համար զարմանալի է, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը, որն ունի նման հայր, այսօր կարող է կանգնել և ասել՝ ոչինչ, որ դատավորը տուժող է, փաստաբանը վկա-կասկածյալ է, Արմեն Գևորգյանի կինը հաղորդում է ներկայացրել։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հորդորեց՝ դատարանին ինքնաբացարկ հայտնել և մարդկանց ապացուցել, որ այս գործին կառչած չէ, որովհետև տպավորություն է, որ դատավորի համար այս գործը միակն է, ինքն էլ՝ ամենակարևոր դատավորը. «Տպավորություն է, որ սա Ձեր կյանքի նպատակն է, այլ նպատակներ է պետք ունենալ»։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16.00-ին։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ