ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աստրախանում բնակչուհուն 1 մլն փոխհատուցում է տրվել՝ կորոնավիրուսից մահացած ամուսնուն սխալ բուժօգնություն ցուցաբերելու համար 10/26/2021 15:56 | Կորոնավիրուս
Աստրախանի շրջանային դատարանի որոշմամբ Ախթուբինսկի բնակչուհի Լիդիա Մեդվեդևային 1 մլն ռուբլի փոխհատուցում է տրվել կորոնավիրուսային վարակից ամուսնու մահվան համար: Դատարանը որոշել է, որ 60-ամյա Սերգեյ Մեդվեդևին բուժել են խախտումներով, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել: Այս մասին գրում է Կոմերսանտը։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն հրաժարվել էր քրեական գործ հարուցել։ Փաստաբանը կարծում է, որ մյուս դատարանները պետք է հաշվի առնեն այդ որոշումը՝ նմանատիպ հայցերի քննության ժամանակ։
Ախտուբինսկի բնակիչ Սերգեյ Մեդվեդևը 2020 թվականի հունիսի 13-ին դիմել է շրջանային հիվանդանոց ՝ հազի և կրծքավանդակում ցավերի գանգատներով: Ինչպես հետևում է գործի նյութերից, տղամարդը տեղամասային բժիշկ-թերապեւտին հայտնել է կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփման մասին, սակայն չեն նշանակվել COVID-19-ի անալիզներ։
Դրա փոխարեն տեղամասային բժիշկ-թերապևտը նշանակել է պարացետամոլ և արբիդոլ, նաև խորհուրդ է տվել տնային ռեժիմում բուժում անցնել ու շատ հեղուկ խմել: Մի քանի օր անց Մեդվեդևին այցելել է մեկ այլ բժիշկ, ով կորոնավիրուսային վարակի նմուշներ է վերցրել, նշանակել է КТ-ուսումնասիրություն և թարմացրել դեղերի ցուցակը։ Սերգեյ Մեդվեդևի վիճակը վատացել է, և հունիսի 19-ին շտապօգնությունը նրան տեղափոխել է նույն Ախտուբինսկի շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք՝ ախտորոշելով սուր շնչառական անբավարարություն, վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ պացիենտն ունեցել է բարձր ջերմություն և թուլություն։
Հունիսի 22-ին տղամարդը մահացել է սուր շնչառական անբավարարությունից։ Նույն օրը ստացվել են անալիզների արդյունքները՝ հաստատելով, որ պացիենտը վարակված էր COVID-19-ով։
Ամուսնու մահվանից հետո Լիդիա Մեդվեդևան դիմում է գրել քննչական կոմիտե՝ պահանջելով գործ հարուցել անձի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: Քննիչները բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մի շարք թերություններ են հայտնաբերել։
Ախտորոշման փուլում բժիշկները չեն հավաքել հիվանդի քրոնիկական հիվանդությունների մասին տեղեկություններ, չի նշվել զարկերակային հիպերտենզիայի առկայությունը: COVID-19-ի թեստավորումը շատ ուշ է կատարվել: Բժիշկները չեն հետևել հիվանդության դինամիկային ՝ չնայած կորոնավիրուսի կասկածին։
Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը կապ չի տեսել այդ թերություններով բուժման և հիվանդի մահվան միջև։ Գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով։ Սակայն տուժածի կինը դիմել է դատարան։ Հայցում նա նշել է, որ բժիշկները բավարար միջոցներ չեն ձեռնարկել ամուսնու կյանքը փրկելու համար։
Կինը պահանջել է Ախթուբայի շրջանային հիվանդանոցից 3 մլն ռուբլի բռնագանձել բարոյական վնասի փոխհատուցման համար, սակայն դատարանը եկել է այն եզրակացության, որ Սերգեյ Մեդվեդեևին ցուցաբերվել է անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն։
Նիստի ընթացքում բժշկական հաստատության ներկայացուցիչները խախտումները բացատրել են «անձնակազմի մեծ ծանրաբեռնվածությամբ և մասնագետների պակասով»: Եվ հուլիսի 20-ին շրջանային դատարանը մերժել է Մեդվեդևային հայցը բավարարելու համար։
Կինը բողոքարկել է Աստրախանի շրջանային դատարանի որոշումը։ Դատավոր Լարիսա Նովակը հայտարարել է, որ չի կարող համաձայնել շրջանային դատարանի եզրակացությունների հետ, քանի որ դրանք հիմնված են նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման վրա և չեն համապատասխանում գործի հանգամանքներին։ Նա Լիդիա Մեդվեդևայինն է ճանաչել բարոյական վնասի փոխհատուցման իրավունքը, սակայն գումարի չափը 3 մլն-ից կրճատել է մինչև 1 մլն ռուբլի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից