ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա ինչ է նշանակում՝ սպառնալի՞ք է, առաջա՞րկ. Արմեն Գեւորգյանը՝ դատախազին 10/26/2021 17:19 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը, պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ դրա պատասխանատուն դատարանն է, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ խնդրում է դատարանին՝ տրամադրել իրեն ամբողջ նյութերը, չի կիսում դատարանի այն կարծիքը, որ իրեն արդեն տրամադրվել է նյութերի վերաբերելի մասը, քանի որ դատարանն իրավունք չունի որոշել՝ նյութերի որ մասն է իրեն անհրաժեշտ, որը՝ ոչ։
Փաստաբանը նշեց, որ իրեն անհրաժեշտ է առնվազն 15 օր՝ գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար և ինքը չի լքի նիստերի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության, եթե իր խնդրանքները բավարարվեն, իրեն տրամադրվեն նյութերը և 15 օր՝ դրանց ծանոթանալու համար։ Այդուհանդերձ, դատավորը նշեց, որ կողմին տրամադրվել է գործի նյութերի վերաբերելի մասը, իսկ ցանկացած աշխատանքային օր և ցանկացած ժամի պաշտպանը կարող է ներկայանալ և գործի նյութերից դուրս բերել ցանկացած ծավալի ցանկացած մաս։ Փաստաբան Կոչուբաևը լքեց նիստերի դահլիճը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ևս մեկ անգամ բարձրաձայնեց՝ պաշտպանության կողմը չարաշահում է իր դատավարական իրավունքները, ինչը պետք է ունենա համապատասխան դատավարական հետևանքներ։ Բաղդասարյանի խոսքով՝ դրա արդյունքում անձինք կարող են ավելի վատը դարձնել իրենց պաշտպանությունը, կարող են խնդիրներ առաջացնել՝ իրենց պաշտպանության իրավունքի իրականացման համար, բայց դրանք որևէ դեպքում խախտումներ չեն արձանագրվելու։ Դատախազը միջնորդեց՝ սանկցիա կիրառել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ։
Արմեն Գևորգյանն էլ, արձագանքելով դատախազին, հայտարարեց.«Ես ճիշտ հասկացա՞, որ այն, ինչ մինչև հիմա տեղի է ունեցել այս դատավարության ընթացքում, փայլուն իրավունքների պաշտպանություն է եղել, հիմա էլ՝ իմ իրավունքները կարող են ավելի վատ պաշտպանվել։ Դա ինչ է նշանակում՝ սպառնալի՞ք է, առաջարկ է... Այնպես չէ, որ իմ իրավունքները փայլուն պահպանվել են այս դատավարության ընթացքում, կարող եմ ասել՝ շատ լավ պաշտպանվել են, բայց պահպանվել են, թե ոչ՝ դա արդեն երկրորդ հարցն է»։
Գևորգյանն ընդգծեց, որ, եթե զգա, որ իր իրավունքներ ավելի շատ են ոտնահարում, ինքը Հայաստանում չի կարողանում իր իրավունքների պաշտպանությունը գտնել, կարող է դա կազմակերպել միջազգային տարբեր ատյաններում՝ տարբեր ընթացակարգերով։
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց սանկցիա կիրառել Ալեքսանդր Կոչուբաևի դեմ՝ նկատողության տեսքով։ Դատարանի գործողությունների դեմ առարկեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանը պետք է ավելի մեծ խախտում դիտեր, եթե Կոչուբաևն այս իրավիճակում շարունակեր պաշտպանությունը, դա կլիներ շատ ավելի կոպիտ խախտում։
«Իրեն դրել եք այն ընտրության առաջ, որ ինքը երկու չարիքի մեջ ընտրել է փոքրագույնը։ Դուք եք իրեն դրել այդ ընտրության առաջ»,- նշեց Ալումյանը։
Փաստաբանը, զուգահեռներ անցկացնելով, հետաքրքրվեց՝ կհանդուրժե՞ր դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ իրենից ստորադաս որևէ դատախազի վարքագիծ, եթե հանկարծ իմանար, որ այդ դատախազը մտել էր դատավարության՝ առանց գործի ամբողջ նյութերին ծանոթանալու։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից