Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է 10/25/2021   16:30  |  ԼՐԱՀՈՍ

Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ Նախաքննության ավարտի մասին է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։ 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն  ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝  շուկայականից անհա­մեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վար­ձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերա­նո­րոգ­ման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայն­քային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնա­ժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վար­ձա­կալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հան­դիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անց­կացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրութ­յու­նը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վար­ձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:

Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմա­նագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի հա­մար ակնհայտ անշահավետ պայ­մաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձա­կա­լության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հաս­ցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավար­ձակալ­ներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույ­քա­յին վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2008-2019թթ. աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք:

Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս  դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով,  առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ  կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով,   2017թ. ապրիլի 1-ին  վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային  ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում,  պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից  բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝  ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել  է  2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:  

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:37 25/10/2021  |  Քրեական խրոնիկոնՄահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա փողոցում. հարուցվել է քրեական գործ
17:48 22/10/2021  |  Քրեական խրոնիկոնԲՀԿ-ական նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել 5 տարի առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով
15:52 22/10/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ.Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի
17:21 21/10/2021  |  Քրեական խրոնիկոնՄոր նկատմամբ սպանության փորձ կատարելու, ծեծելու, քրոջը մկրատով հարվածներ հասցնելու համար 56-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
17:57 20/10/2021  |  Քրեական խրոնիկոնՍյունեցիներին աջակցելու համար դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի 10 մասնակցի մեղադրանք է առաջադրվել
15:58 20/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևան-Գյումրի երթուղայինի վթարի պատճառը կարող էր լինել ճանապարհին շինարարական աշխատանքները. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ, լուսանկարներ)
18:08 19/10/2021  |  Քրեական խրոնիկոնԴալար գյուղում տան հրկիզման գործով կա երկու մեղադրյալ և մեկ ձերբակալված
17:47 19/10/2021  |  Քրեական խրոնիկոնԶովունի գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր.Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաև գրություն
13:27 18/10/2021  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզի 65-ամյա բնակիչը տանից դուրս էր եկել և չէր վերադարձել.Մի քանի օրից հայտանբերվել է նրա դին՝ բազմաթիվ վնասվածքներով. ՔԿ
12:25 16/10/2021  |  Քրեական խրոնիկոնՀաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝ սպանության մեղադրանքով

Արխիվ

[]