ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանության ոլորտում «բարեփոխումները»՝ կաթիլային ռեժիմով, իսկ պաշտոնյաների շքեղությունը՝ ջրվեժի նման 10/25/2021 20:31 | Վերլուծություններ
Երբ Փաշինյանն է խոսում պաշտպանության ոլորտի, բանակի, բանակաշինության, ընդհանրապես՝ պետության անվտանգային և պաշտպանությանն ուղղված խնդիրների, այս բնագծերում իր արած-չարածի մասին, ընդ որում, 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, ադեկվատ լսողը խոսողի փոխարեն անհարմար է զգում։ Ո՞նց, էլի, ո՞նց կարող է այս մարդը հերթական անգամ քամի ցանել։ Ի վերջո, կա՞ մարդ, որ դեռ հավատալու է նրա խոսքերին։ Այն խոսքերին, որոնց տակ ռեալ գործ չկա, չի եղել։
Բանակը քայլ առ քայլ կազմաքանդելուց զատ ի՞նչ է արվել․ լավագույն հրամանատարներին տուն էին ուղարկում՝ ըստ վաղօրոք մտածված ծրագրի և ապա՝ հայտարարում բանակի բարեփոխման-վերափոխման մասին։
Ո՞վ կարող է հավատալ, թե՝ «2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով»։
Ասում է՝ « բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով և բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»։ Տեսնես՝ էս «սահուն ու մտածված քայլերի, զինծառայության գրավչության» տակ հիմա՞ ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, բանակում «տրուսիկ-մայկաների» հեղափոխությունից ու «ելակ» օպերացիայից հետո է՞լի ինչ «գրավչություն» է բերելու բանակ։ Միգուցե՞ հիմա էլ «անանա՞ս»-ով է զարմացնելու․․․
Ասում է՝ «անվտանգային նոր միջավայրում երկրի սահմանների պաշտպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն»։ Ասենք՝ ոլորտի բյուջետային համալրումը կարո՞ղ է ենթադրում է, որ հակաօդային պաշտպանության բնագծում քայլեր են արվել և կամ՝ հարձակողական ԱԹՍ-ներ ենք ձեռք բերել ու վերը նշված 11 տոկոս բյուջետային ավելացումն էլ հենց ա՛յս բնագծում է։
Անհավատալի է, քանի որ 2021-ի մայիսից ՀՀ սահմանը խախտելով ներս խուժած ադրբեջանցիները քայլ առ քայլ ավելի են խորացել մեր սահմանից ներս։ Ընդ որում, թշնամու զինվորները գնալով ավելացել են ու չեն պակասել։
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով ժամանակին ԱՀ նախագահի խորհրդականն էր, անդրադարձել էր ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ նոր պատերազմի վտանգները դիմագրավելուն ուղղված՝ պաշտպանության բանակի իրականացրած քայլերին, որոնցից մեկը՝ Արցախում ճգնաժամային կենտրոնի հիմնումն էր և որը վերջին պատերազմի ընթացքում կատարեց իր առաքելությունը։
Հարց՝ իսկ ի՞նչ արվեց 44-օրյա պատերազմից հետո։ Փաշինյանը տարբեր առիթներով, այս անգամ էլ հայտարարում է, թե այ՛ս է արվել, այ՛ն է արվել, սակայն, երբ կոնկրետություն է պահանջվում, միանգամից վկայակոչում են ռազմական գաղտնիքի մասին։ Թե բա՝ ինչ -որ պետք է, անում ենք։ Նման տեքստաբանություն դիվանագիտական մակարդակում էլ եղել է, այնպես որ՝ գիտենք արդեն՝ ինչ կա թաքնված՝ «ինչ- որ պետք է, այն էլ անում ենք» խոսքերի տակ։
Անվտանգության համատեքստում մեր աչքի առաջ է այն, ինչ կատարվել ու կատարվում է այս տարվա մայիսից՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Երասխի ուղղությամբ Հայաստանը հայտնվել է թշնամի պետության օղակի մեջ։ Նախորդ ողջ շրջանում չի դադարել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ուղղակի լայնամասշտաբին փոխարինել են լոկալ սահմանային բախումները, որոնք Հայաստանը և ՀՀ բնակչությանը պահել են շարունակական լարվածության, մշտական տագնապի և լայնամասշտաբ պատերազմի տագնապի մեջ։
Ընդ որում, ուշագրավ է, որ ագրեսորի այս քաղաքականությունը ՀՀ ներկա իշխանության կողմից համապատասխան, ադեկվատ գնահատականի չի արժանացել նախորդ ողջ ընթացքում։ Որպես կանոն՝ ԱԳՆ-ի և պաշտպանական գերատեսչության լռության համատեքստում լսելին միշտ եղել է և է ՀՀ ՄԻՊ-ի ձայնը։
Իսկ ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ կրակ բացող կողմին կրակով պատասխանելու փոխարեն՝ իշխանությունները, այդ թվում՝ նաև՝ պաշտպանության ոլորտի պաշտոնյաները հրճվել են, որ առանց կրակ բացելու՝ ևս մեկ օր կարողացան խուսափել երկկողմանի բախումից։
Այսօր մեկը չկար՝ հարց ուղղեր Փաշինյանին՝ կոնկրետ ի՞նչ է արվել 44 օրյա պատերազմից հետո՝ ՀՀ սահմանային տարածքները բռնազավթած և ըստ էության՝ մեր սուվերեն տարածքում ինժեներատեխնիկական և պաշտպանական ամրություններ կառուցող ադրբեջանական զինուժի՝ այս քայլերին ի պատասխան։ Ասենք, Հայաստանի կառավարության համապատասխան գերատեսչություններից յուրաքանչյուրին իր մասով ի՞նչ հանձնարարական է եղել, ընդհանրապես, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9-ից հետո մտածե՞լ է, խնդիր դրե՞լ է, առաջադրանք տվել կամ առաջարկություն ստացե՞լ է մեր զինվորների համար պատշաճ զորանոցներ ստեղծելու, ըստ տեղանքի՝ պաշտպանված հենակետեր նախագծելու, եղած շենքերը հարմարեցնելու մասին:
Փոխարենը՝ հանրությունը զինվորներից ստանում է «մեսիջներ՝ վրանային զորանոցներ»-ի տեսքով եւ ոչ ոք չի հավատա անվտանգության կամ պաշտպանության ոլորտում՝ Փաշինյանի անհիմն թվերին:
Ուղղակի պիտի ընդունել, որ այսօր բանակի «բարեփոխումները» կամ բացարձակ անտեսանելիության պայմաններում են կամ էլ՝ իշխանությունը ինչպես գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում, պաշտպանության և անվտանգության բնագավառում ևս, այսինքն, բանակում էլ անցել է կաթիլային ռեժիմի: Բացառությունը պաշտոնյաների շքեղությանն ուղղված ծախսերն են, որ ջրվեժի նման են՝ պարգևավճարներից մինչև էլեկտրական ավտոմեքենաներ...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ