ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցի հիմնական լուծումը գտնվում է Ռուսաստանի ձեռքերում. Նոյեմբերի 9-ին ստորագրվելիք նոր փաստաթուղթը կվերաբերի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. քաղտեխնոլոգ 10/25/2021 20:20 | Քաղաքական
Մինչ այս առկա տեղեկությունները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը հիմնականում վերաբերելու է երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելուն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հայկական և ռուսական մամուլում շրջանառվող լուրերին, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը նոր փաստաթուղթ են ստորագրելու:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ նոր ստորագրվելիք փաստաթուղթը հավանաբար ենթադրելու է երկու երկրների տարածքային ամբողջականություն ճանաչում, միևնույն ժամանակ , նրա արձանագրմամբ, սա չի նշանակում, թե Արցախի հարցը դրանով կփակվի։
«Ռուսաստանը թույլ չի տա, որ Արցախի հարցը փակվի: Անկախ նրանից՝ Հայաստանը ինչ կստորագրի, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՝ չի ճանաչի, դա Ռուսաստանին չի հետաքրքրում, բացի դա, Հայաստանը չի ստորագրի մի բան, որը Ռուսաստանին ցանկալի չէ»,-ասաց զրուցակիցը և շեշտեց, որ այս պահին Արցախի հարցի հիմնական լուծումը գտնվում է Ռուսաստանի ձեռքերում:
Նոր փաստաթղթերի մասին առաջին արտահոսքը եղավ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին պատկանող «Ալիք մեդիա» կայքի միջոցով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը,
Երկրորդ փաստաթուղթը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ նման փաստաթղթեր ստորագրվեն, միևնույն ժամանակ ընդգծեց, որ գործընթացների գրեթե 90%-ը կախված է ռուսական կողմի դիրքորոշումից.
«Կոմունիկացիաների հարցը շատ կարևոր է, բայց դա չպետք է լինի միջանցք, Իրանը թույլ չի տա միջանցքի տրամադրում, իսկ սահմանագծման աշխատանքները մեկ օրվա աշխատանք չեն, դա տասնամյակների աշխատանք է, մինչ օրս Վրաստանի հետ դեռևս սահմանների կեսն է գծված: Բացառված է , որ առանց ռուսական կողմի կատարվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, ռուսական կողմն իր քարտեզները դնելու է, որի մասին Ռուսաստանի նախագահն ասում էր, և այդ քարտեզներով սահմանները գծելու է»,-ասաց Բադալյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նոր փաստաթղթերը կստորագրվեն, հավանաբար, նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն փաստաթղթից ուղիղ մեկ տարի անց:
Հարցին՝ ինչպե՞ս սա կմեկնաբանի, արդյո՞ք հատուկ միտում տեսնում է՞, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Դա նորություն չէ, այս իշխանությունը Արցախի մի մասը տվեց Ադրբեջանին, դրանից հետո պետք է վատ զգա, որ երկրորդ փաստաթուղթն է ստորագրում, չեմ կարծում»:
Տարածաշրջանում քննարկվում է «3+3» ֆորմատով բանակցային նոր ձևաչափի ստեղծման գաղափարը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, այս ֆորմատի գաղափարը պատկանում է թուրք-ադրբեջանական տանդեմին։
Հաշվի առնելով այս փաստը՝ ո՞րքանով Հայաստանի համար շահեկան կլինի նման ձևաչափով քննարկման մեջ մտնելը, Արմեն Բադալյանը նկատեց՝ «Հայաստանի համար որևէ բանակցային ֆորմատի մեջ մտնելը բարենպաստ չի կարող լինել, քանի իշխանափոխություն չի եղել» .
«Քանի իշխանափոխությանը հարցը չի լուծվել, մյուս հարցերը երկրորդական են: Հայաստանի խնդիրը ֆորմատը չէ, այլ իշխանությունն է, եթե իշխանությունը փոխվեց, ամեն ինչ կփոխվի, քանի որ Հայաստանի իշխանությունները որևէ հարցում որևիցե ձևով Հայաստանի շահերը չեն պաշտպանելու, պաշտպանելու են միայն իրենց սեփական իշխանության շահերը»:
Խորհրդարանում քննարկման ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝« Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը Հայաստանը տեսնում է ԼՂ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի կիրառումը»:
Արդյո՞ք սրանից կարող են հետևել, որ Հայաստանը մերժում է «3+3» ֆորմատով բանակցությունների մեջ մտնելը՝ Արմեն Բադալյանը պատասխանեց.
«Հայաստանը չի կարող ոչինչ մերժել, դա կախված է նրանից, թե Ռուսաստան ի՞նչ կպահանջի, Հայաստանի իշխանություններն այլևս սուբյեկտ չեն, որպեսզի նրանց ասածները քննարկեն»:
ՌԴ-ն թեև բազմիցս շեշտել է, որ թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի փոփոխություն, միևնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստ է «3+3» ֆորմատով բանակցություններ սկսել:
Հարցին՝ թե ի վերջո ո՞րն է ռուսական կողմի դիրքորոշումը, քաղտեխնոլոգն արձագանքեց. «3+3» ֆորմատը Ղարաբաղի հարց չի լուծելու, այդ ֆորմատը ընդհանուր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարց է լուծելու, որտեղ չկան ԱՄՆ-ն և Եվրոպան՝ հանձին Ֆրանսիայի: Այսինքն՝ սա «մենք մերոնցով» հարցը լուծելու խնդիր է, ինչին դեմ է ԱՄՆ-ն, քանի որ այդ ձևաչափից դուրս է մնում:
Իսկ ԵԱՀԿ Մինսկ խմբում ԱՄՆ-ն կա, Ռուսաստանը չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ պահպանում է Մինսկի խումբը, որովհետև այդտեղ ինքն ունի ձայնի իրավունք, իսկ եթե հարցը գնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ կամ ուրիշ մարմին, կարող է այդ ազդեցությունը չունենալ, դրա համար էլ դեմ է Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ