ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրություններում մեր դաշինքի շռնդալից հաղթանակը մեր ազգինն է.Առուշանյանը կալանավայրից դիմել է հայրենակիցներին 10/23/2021 11:26 | Մեկնաբանություն
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է հայրենակիցներին:
Նամակի մեջ մասնավորապես ասվում է.
«Իմ շատ սիրելի՛ գորիսեցիներ,
Հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Դուք վերահաստատեցիք մեր սրբացած հողի վրա մեր վաղվա օրը, մեր երեխաների անվտանգ ու ապահով ապագան միասին կերտելու բոլորիս ազնիվ մղումներն ու հաստատակամությունը:
Ընտրություններում մեր դաշինքի շռնդալից հաղթանակը միայն իմը չէ, դաշինքինը չէ, այն նախ և առաջ Ձեզնից յուրաքանչյուրինն է, մեր ազգինն է, և իրենց մեջ նժդեհականությունը կրող մեր բոլոր հայրենակիցներինը, անգամ նրանցը, ովքեր չեն ուզել կամ համարձակություն չեն ունեցել կանգնել մեր քաղաքական թիմի կողքին։
Ցավոք, դեռևս Ձեզ հետ անմիջական շփման և միասին մեր հաղթանակը նշելու հնարավորություն չունեմ: Ասում եմ՝ դեռևս, քանի որ վստահ եմ, որ շատ շուտով արդարությունը կհաղթի, ու ես կլինեմ ազատության մեջ և մենք օր առաջ մեր ջանքերը կմեկտեղենք մեր սիրելի համայնքի և հայրենիքի շենացման գործում:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Ձեր ընտրությամբ Դուք կրկնապատկեցիք, եռապատկեցիք այն ներուժն ու էներգիան, որը պատրաստ եմ ներդնել գալիք տարիներին իրականացվող համայնքային ծրագրերում, ինձ վստահված համայնքապետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքում:
Ամեն ժամանակահատված վեր է հանում նոր խնդիրներ, առաջ է բերում նոր իրողություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Դրանք ասես փորձաքարեր լինեն՝ ուղղված հայության դեմ: Սակայն մենք չենք վախենում, մենք չենք ընկրկում այդ բոլոր խնդիրների, խոչընդոտների առջև և ունենք բավարար ուժ և վճռականություն այդփորձաքարերը կոտրելու, դրանք ավազահատիկների վերածելու, այնուհետև մեր ճանապարհից ամբողջովին հեռացնելու գործողությունների հստակ պլան:
Հոկտեմբերի 17-ից մենք թևակոխել ենք մեր համայնքի շենացման մի նոր շրջափուլ, որը դարձյալ անցնելու ենք միասին՝ ձեռք ձեռքի տված, բռունցքված ու ավելի մեծ նվիրումով ու եռանդով: Վաղվա մեր ապագան կախված է յուրաքանչյուրիցս, իսկ ես գիտեմ, որ մենք՝ գորիսեցիներս միասնական ու անկոտրում ենք, համառ ու պատրաստ դիմակայելու մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և պատվով հաղթահարելու ցանկացած փորձություն:
Մեզ բնորոշ չեն թուլությունը, թուլակամությունը, թուլամորթությունն ու տկարությունը:
Մեր հաղթական ուղին մենք անցնելու ենք նաև նրանց հետ, ովքեր անձնական, քաղաքական կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չքվեարկեցին մեր օգտին, նրանց հետ, ովքեր տրվեցին անհավասար մրցակացային պայմաններում քարոզարշավի ընթացքում կիրառված սադրանքներին, որոնք օրվա իշխանությունը գործի դրեց քաղաքական, վարչական, ֆինանսական, բարեկամական ռեսուրսների անխնա կիրառմամբ և,որ ամենաողբերգականն է՝ անմասն չմնացին նաև հասարակությանը պառակտելու մոլուցքից, գորիսեցիներին նորից սևերի և սպիտակաների, նախկինների և ներկաների բաժանելու քարոզչությունից:
Հաղթանակի ճանապարհը միասին ենք անցնելու նաև նրանց հետ, ովքեր՝օգտվելով իմ անազատությունից համացանցը ողողեցին իմ անձը հեղինակազրկելու, ինձ վարկաբեկելու էժանագին գրառումներով, կեղծ և ստահոդ տեղեկություններով, նաև նրանց հետ, ովքեր հուսալքությունից, հիասթափությունից, անճարությունից դրդված՝ չմասնակցեցին ընտրություններին:
Սիրելի՛գորիսեցիներ,
Չարությունը, սուտը, կեղծիքն ու ատելությունը տեղ չունեն մեր գործելաոճում:
Դրանք պետք է արմատախիլ անել մեր բոլոր գորիսեցիների, նաև համայն հայության մտքից և հոգուց։
Մեզ համար երբեք չեն եղել և չեն կարող լինել մերոնքականներ ու ձերոնքականներ, չեն կարող լինել արտոնյալներ ու ոչ արտոնյալներ, մենք շարունակելու ենք մեր սկսած գործը՝ հավատարիմ մնալով դեռևս 2017 թվականից որդեգրած` մեր ծննդավայրի, Սյունյաց աշխարհի, մեր հայրենիքի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացմանն ու պետականաշինության անդավաճան գործին:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գորիսեցիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր դաշինքին, ովքեր հավատացին Գորիս համայնքը միասին կառուցելու, շենացնելու մեր պատրաստակամությանը, ովքեր չդավաճանեցին սյունեցու և գորիսեցու հազարամյակների ազնվացեղ ոգուն ու գենետիկ հիշողությանը:
Արդեն իսկ համոզվել եք, որ ես և իմ թիմակիցները պատրաստ ենք անեշեղորեն և աներկբա հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ ամեն օր մի նոր բան կառուցելու մեր ազնիվ ձգտումով:
Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև բոլոր այն հայրենակիցներիս, որոնք չլինելով գորիսեցի ուշիուշով հետևեցին ընտրական գործընթացներին՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս:
Մեզ համար բացարձակ արժեք է աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր սյունեցի, յուրաքանչյուր գորիսեցի, որն իր մեջ կրում է հայու գենը, հավատարիմ է մեր տեսակին և պատրաստ է մեզ հետ մարտնչելու, պայքարելու՝ հանուն պայծառ գալիքի, հանուն հայապահպանության ու սերունդներին ավելի հզոր ու պաշտպանված հայրենիք կտակելու մեր արդար գործի:
Այսօր շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր և ի շահ հայրենիքի: Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացումը, հայրենասիրությունը սկսվում է ինքնաճանաչումից, Աստծո հանդեպ ունեցած անկեղծ հավատից, սեփական հողի վրա սեփական տանիք ու ընտանիք ունենալու ինքնաբուխ մղումից:
Եկե՛ք միասին, մեկ բռունցք դարձած կառուցենք և շենացնենք մեր մեծ ընտանիքը՝ մեր երազանքների Գորիս համայնքը»։ Դաշինքի ֆեյսբուքյան էջում նշում է, որ Առուշ Առուշանյանն իր շնորհակալական նամակը գրել է դեռ հոկտեմբերի 17-ին, սակայն այն ներկայացնում են փոքր-ինչ ուշացումով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ