Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա․ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի» շրջանակում քննարկում է անցկացրել Նուբար Աֆեյանի հետ 10/23/2021   17:39  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի» շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկում է ունեցել ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ուրախ եմ այս քննարկման համար, սակայն ցավում եմ, որ չկարողացար գալ Դիլիջան՝ անձամբ ներկա լինելու «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին: Հուսով եմ՝ կկարողանաս գալ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, STARMUS-ի հետ համատեղ կազմակերպվելիք գագաթնաժողովին:

Ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը մի քանի թեմաների վերաբերյալ: Դրանցից մեկը նորարարությունների դերակատարումն է: Ժամանակները փոխվել են: Եթե գիտության, տեխնոլոգիաների պատմության մեջ մենք ունեցել ենք արդյունաբերական հեղափոխություններ, և մարդիկ տևական ժամանակ օգուտներ էին քաղում այդ հեղափոխություններից, իմ կարծիքով, հիմա հեղափոխությունները գրեթե ամեն օր են տեղի ունենում: Եվ այս ամենի հիմքում նորարարությունն է: Կցանկանայի լսել, թե ինչպես է այս նորարարությունը տրանսֆորմացիայի ենթարկում աշխարհը, և ինչպես է ինքը՝ նորարարությունը ենթարկվել տրանսֆորմացիայի: Այսօրվա նորարարությունը տարբերվում է 10-20 տարի առաջվա նորարարությունից:

Նուբար Աֆեյան- Նախ և առաջ, պարոն նախագահ, շնորհակալ եմ, հրավերի համար: Ցավում եմ, որ չկարողացա անձամբ ներկա լինել: Այն ամենը, ինչ անում եք այսօր, մեծապես առնչվում է նաև իմ ոլորտին:

Նորարարության հիմնական գործառույթն է՝ դառնալ որևէ գործընթացի կամ առարկայի բարելավված տարբերակը, որն օգտակար կլինի այն մարդու համար, ով դա կիրառում է: Դա առաջընթացի շարժիչ ուժն է: Կարծում եմ՝ մարդկային վիճակի անբաժան մասն է նորարարությունների գնալը, բարելավվելը: Սակայն նորարարությունն ավելի ու ավելի շատ վերածվել է ապրանքի:

Կա նորարարությունների բազային մակարդակ: Ի տարբերություն նորարարությունների բազային մակարդակի, մենք իրական կարիք ունենք բեկումնային նորարարությունների: Կարիք ունենք երևույթների, որոնք որոշակի տարածքում իսկապես կփոխեն հնարավորությունների կորը: Եվ դրանք իրենց բնույթով թվում են անկանխատեսելի և պատահական։

Եթե իսկապես փորձում ես մտածել բեկումնային նորարարությունների մասին, դու պետք է նայես ապագային, այլ ոչ թե առաջնորդվես ներկայով: Պետք է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ է լինելու, այլ ոչ թե արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյան- Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին: Երբ ասում ենք COVID, մեզնից շատերը մտածում են Ձեր մասին, հնարավոր է՝ Moderna-ի, պատվաստվելու պատճառով: COVID-ը՝ որպես համաշխարհային իրադարձություն, որևէ ազդեցություն ունեցե՞լ է նորարարությունների զարգացման գործընթացներում, օգնե՞լ է, թե խանգարե՞լ:

Նուբար Աֆեյան- Կարծում եմ՝ համավարակն, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն ունեցել է և կունենա...

Նախագահ Արմեն Սարգսյան- Այն արագացուցիչ է:

Նուբար Աֆեյան- Ինչ-որ առումով այն արագացուցիչ է, սակայն նաև որոշակիորեն դանդաղեցրել է որոշակի ոլորտների աշխատանքը, նույնիսկ դեղագործական արդյունաբերության: Իհարկե, համավարակի դեմ պայքարի համար պատվաստանյութերի պատրաստման, ախտորոշումների ոլորտում ահռելի արագացում եղավ, քանի որ ժամանակը սկսվեց տարբեր կերպ արժևորվել՝ պայմանավորված մարդկային կյանքերի կորստով: Համավարակի պարագայում, երբ մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ սկսեցին մահանալ, շատերը ասացին, որ պետք է արագացնել և զուգահեռաբար փորձարկումներ անել, 6 ամիս չսպասել յուրաքանչյուր քայլից առաջ: Դեղագործական ոլորտում վատն այն է, որ մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են:

Համավարակը մեծապես դանդաղեցրել է դեղորայքի պատրաստման, կլինիկական գործընթացները: Նման համավարակները և՛ տալիս են, և՛ վերցնում են, և այս դեպքում, կարծում եմ, որ այն հավասարպես տվել և վերցրել է:

Նախագահ Արմեն Սարգսյան- Նորարարությունների ոլորտում տեղի ունեցող գործընթացն այս նոր աշխարհում դասական չէ, և ես նախընտրում եմ այն անվանել քվանտային: Այն քվանտային է, քանի որ դու չես գնում Ա-ից դեպի Բ, այլ՝ գնում ես դեպի ապագա, և հետո, հնարավոր է, հաշվարկում ես հավանականությունը, թե ինչպես հասնել այնտեղ՝ հնարավոր բոլոր ճանապարհներով: Անշուշտ, նորարարությունը մեկ կոնկրետ ոլորտում մեկուսացված չէ: Այս քվանտային աշխարհը կամ այս արագորեն զարգացող աշխարհը զարգանում է ոչ միայն կենսատեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում, այլ նաև արհեստական բանականության, ՏՏ և շատ այլ բնագավառներում:

Քանի որ Դուք այս ամենի մեջ եք, ըստ Ձեզ, ինչպե՞ս են այս ոլորտները միասին աշխատում, այլ ոլորտների զարգացումները կամ այլ նորարարությունները ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Ձեր ոլորտի ՝ կենսատեխնոլոգիաների ու դեղագործության վրա:

Նուբար Աֆեյան- Մեր նորարարության մեթոդաբանությունը, որը վերջերս ենք ձևակերպել որպես այդպիսին, հիմնված է այն բանի վրա, որ դու պետք է բազմաթիվ լուծումներ գտնես, հնարավոր դեպքեր կանխատեսես և թողնես, որ դրանք մրցակցեն՝ օպտիմալ տարբերակ գտնելու համար: Դա է արագ առաջընթաց գրանցելու ճանապարհը, այն պետք է նաև լինի մարդակենտրոն, ծրագրված: Աշխարհում մարդիկ են դարձել պատասխանների հիմնական շարժիչները, և նպատակաուղղված մարդիկ արժեքավոր են: Ամենամեծ տեխնոլոգիական առաջխաղացումներից մեկը, ըստ էության, արհեստական բանականությունն է ու մեքենայական ուսուցումը:

Նախագահ Արմեն Սարգսյան- Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ կատարվում է մեխանիկայի կամ քվանտային մեխանիկայի աշխարհում, կենսաբանության ոլորտում, որն, ըստ էության, կրկին, ինչպես նշեցիք, քվանտային մեխանիկան է, ապա պետք է բոլոր հնարավոր տարբերակները դիտարկես: Անշուշտ, այդ նույն գաղափարը հնարավոր է կիրառել ոչ միայն քվանտային մեխանիկայում, կենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, այլև մեր սոցիալական վարքագծում:

Իմ երրորդ և վերջին հարցով ցանկանում եմ Ձեզ դիմել որպես հայի:
Դուք ապրում եք Սփյուռքում , իսկ ես ապրում եմ Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ունի շատ ավելի մեծ սփյուռք: Մենք բոլորս տեսլական կամ երազանք ունենք՝ Հայաստանը դարձնել գլոբալ նորարարությունների կենտրոն: Դա է հիմնական ճանապարհը, որպեսզի մեր երկիրը զարգանա, ավելի ուժեղ լինի և իր ներդրումն ունենա աշխարհում: Պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը կարող է շատ նորարար լինել: Դուք մեկն եք պատմության ապացույցներից, որ հայկական միտքը կարող է լինել նորարար: Եվ ավելի քան բնական է՝ փորձել Հայաստանը դարձնել նորարարական կենտրոն:

Ո՞րն է առաջ գնալու ճանապարհը: Արդյո՞ք այն լինելու է դասական, թե մենք կրկին պետք է ավելի քվանտային մտածենք՝ Հայաստանը Ա կետից, որտեղ գտնվում ենք, տանելու դեպի ցանկալի Բ կետ, որտեղ այն լինելու է շատ ավելի ուժեղ և նորարարությունների կենտրոն:

Նուբար Աֆեյան- Կարծում եմ, որ որքան ավելի փոքր ես, այնքան նորարարությունն ավելի շատ է քեզ համար դառնում ելքի ուղի:

Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Գուցե սա անվանենք Մտածելակերպերի գագաթնաժողով, քանի որ այստեղ, ցավոք, մենք ունենք լուրջ հակամարտություն: Անշուշտ, մարտահրավերը կապված է ապագայի հետ:

Թույլ տվեք բերել հետևյալ օրինակը: Երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի և, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետևաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:

Հարցը հետևյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով:

Չեմ ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ, սակայն մարդիկ ընտրում են կառավարություններին՝ ելնելով այն մտքից, թե ինչ կարող են դրանք անել իրենց համար այսօր և ցավոք, ոչ նրա համար, թե ինչ են անելու վաղը: Եվ եթե այսօրվա համար միակ լուծումը կենտրոնանալն է նրանց վրա, ովքեր հետաքրքրված են միայն այս օրով, շատ բարդ է պատկերացնել...

Նախագահ Արմեն Սարգսյան- Քաղաքականությունը խոստումների արվեստ է:

Նուբար Աֆեյան- Ցավոք, դրանք անիրատեսական խոստումներ են այսօրվա մասին: Այդ խոստումները կարող են շատ ավելի իրատեսական լինել, եթե որոշ ժամանակ հատկացվի դրանց: Սակայն ժամանակը սովորաբար գերազանցում է ընտրությունների ցիկլը: Սա մի հարց է, որտեղ մենք՝ որպես հայեր, պետք է հետ գնանք հազարավոր տարիների պատմության մեջ և գտնենք ճանապարհ՝ նստելու սեղանի շուրջ ու հասկանալու, թե ինչպես կարող ենք տարբեր տեղերում բնակվող հայերին ստիպել հավատալու վերածնված Հայաստանի ու հայերի գաղափարին, և ինչպես միավորել հնարավորությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում, հետահայաց մտածելակերպից: Միայն դրանից հետո, կարծում եմ, նորարարությունը կդառնա առաջընթացի գործիք, միայն դրանից հետո կարելի է ակնկալել համագործակցություն: Սա է այն մեծ մարտահրավերը, որի առջև բոլորս կանգնած ենք:

Նախագահ Արմեն Սարգսյան- Ես լիովին համամիտ եմ, որ այսօրվա խնդիրների լուծումն ապագայում է։ Եվ որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա: Հակառակ դեպքում, եթե կանգ առնենք միայն այսօրվա վրա, մենք երբեք դա չենք անի: Այսօրն ավելի կապված է անցյալի, քան ապագայի հետ: Համաձայն եմ, որ պետք է այսօրվա խնդիրները լուծելու համար կենտրոնանանք վաղվա վրա, աշխատենք վաղվա օրվա համար, զարգացնենք տարբեր ուղղություններ վաղվա համար:

Ես նաև համաձայն եմ այն հարցում, որ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրելը երկու տարբեր մտածելակերպ է ենթադրում: Դրսում բնակվելը բացում է հնարավորություններ, նոր մտածելակերպեր: Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր խոսում ենք Հայաստանի մասին, մտածում ենք երկու մոդելի մասին: Մեկը փակ մոդելն է, որը գերիշխում է այսօրվա Հայաստանում: Իսկ մյուսը բաց մոդելն է, որի դեպքում մենք պետք է աշխատենք աշխարհի և մասնավորապես հայկական Սփյուռքի հետ:

Որպես Հանրապետության նախագահ՝ ես աշխատում եմ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը թույլ կտա նաև Ձեզ, հարգելի Նուբար, որպես Հայաստանի անձնագիր ունեցող հայի, ցանկացած պահի գալ և ծառայել երկրին՝ բերելով ոչ միայն Ձեր ունեցած գիտելիքը, փորձառությունը, այլև մտածելակերպը, որը գլոբալ է: Ահա, թե ինչի կարիք ունի մեր երկիրը:

Նուբար Աֆեյան- Ես ողջունում եմ Ձեր այդ նախաձեռնությունը, կարծում եմ՝ դա կարևոր քայլ է: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, ովքեր բոլորն էլ ունեն նույն իդեալիստական մտածելակերպը՝ ունենալ ավելի լավ հայկական պետություն։ Սակայն ինչ-որ չափով նրանց գործողությունները սահմանափակված են:

Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ և առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ և առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչ պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում և, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:18 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհանգստություն կա, բայց դա նախագահի գործունեության ոլորտում չէ. ՀՀ նախագահը՝ սահմանային վիճակի մասին
12:04 23/10/2021  |  ԼՐԱՀՈՍԴիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
18:52 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին
16:08 13/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ
23:23 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժել է ՀՀ նախագահի՝ դատական օրենսգրքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ դիմումը
10:49 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահի հետ
19:19 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ
12:29 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
11:44 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
16:24 09/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք մեր պատմության շրջադարձային կետում ենք, և եթե այսօր չգործենք, կարող է շատ ուշ լինել․ նախագահ Արմեն Սարգսյանը Բոլոնիայի համալսարանում հանդես է եկել ելույթով

Արխիվ

[]