ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճապոնիայից մինչև Մեքսիկա. հին հայկական երգերը ռոք կատարմամբ գրավել են աշխարհը (տեսանյութ) 10/22/2021 21:09 | Անցուդարձ
Մոռացված հին հայկական երգերին նոր շունչ տալու գաղափարը համախմբեց սփյուռքի ու Հայաստանի երիտասարդ երաժիշտներին։ Արդեն յոթ տարի է Ադանա խումբը հայկական ավանդական երաժշտությունը մատուցում է սիմֆոնիկ մեթալ ոճով։ Գաղափարը Թեհրանից 17 տարի առաջ Երևան տեղափոխված Քարամեան եղբայրներինն էր, որն իրականացնելը դժվար էր թվում։
Ադանան երկու առաքելություն ուներ՝ Սփյուռքի ու հայ երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական երգերին, ինչպես նաեւ զարգացնել ռոքը Հայաստանում։
«Սովետական միության ժամանակ ռոքը զարգացած է եղել, մեծամասնությունը լսում էր։ Անկախությունից հետո ռոքն այդքան էլ զարգացած չէր։ Սխալ երաժշտությունն է աճել ու զարգացել։ Մենք ուզում էինք ռոքը զարգացնել ու սփյուռքի նոր սերնդին սովորեցնեինք հայկական հին երգերը»։
Ադանան իր առջև դրված առաքելության կատարման ճանապարհին բազում բարդություններ է հաղթահարել։ Առաջինը՝ հանդիսատեսի արձագանքն էր. Իրենց ծանոթ երգերը ռոքի միջոցով մատուցելն ու նրանց դատին հանձնելը շատ համարձակ քայլ էր։ Արին Քարամեանը պատմել է, որ երկրորդ բարդությունն էլ հայկական երգերի մեղեդիների հենքը չփոփոխելն էր։ Դժվարությունները հաղթահարված են, խումբը 7 տարի բեմում է։
«Երիտասարդները բազմաշերտ են։ Ռոքը աշխարհում սիրված է ու մենք միքսեցինք մեր սերն առ ռոք ու մեր նպատակները։ Երիտասարդ սերունդը ունի ընտրանք՝ նույն երգը տարբեր ոճով մատուցվում է հիմա ու իրենք ազատ են ընտրելու։ Վերջին 5 տարիներին կոտրվել է նաև հարսանիքներին ռաբիս լսելը, շատերը կանչում են նմանատիպ խմբերի տարբեր առիթների։ Ռոքը ազատություն է՝ հատուկ առիթ պետք չէ լսելու համար»։
Չնայած ռոքի տարածված լեզուն անգլերենն է, սակայն աշխարհի տարբեր երկրներում շատ խմբեր պահպանում են իրենց ազգային լեզուն, միաժամանակ նաև միջազգային ճանաչում ձեռք բերում։ Բացառություն չէ նաև հայերենը։ Այսօր հպարտությամբ ասում են, որ հայկական ռոքը լսում են աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Նրանց արձագանքում են օրինակ՝ Ճապոնիայից, կամ Մեքսիկայից, որտեղից նաև հեղինակային իրավունքների հարցով են դիմել՝ թողարկելու Ադանայի երգերը տեղական ռադիոյով։
Խմբի անդամների աշխարհագրությունն էլ է բազմազան։ Յուրաքանչյուր համերգին և ձայնագրմանն արդեն 7 տարի հավաքվում են տարբեր երկրների երաժշտասերները։ 2012-ից Սիրիայից Երևան տեղափոխված Գեղամը խմբին միացավ 2016 թվականին ու զբաղեցրեց բաս կիթառահարի պատվավոր տեղը։ Նրան հաճելի է նոր հնչեղություն տալ մանկության սիրելի երգերին։
Ինչպես ամենուր, Ադանայում ևս 2019-ը և 2020-ը ամենաբարդն էին։ Նախ քովիդն ազդեց գործունեության վրա, հետո 2020-ի պատերազմը իր հետքը թողեց։ Արվեստագետները ցավն ու ապրումները թղթին հանձնեցին ու նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին կթողարկեն ամենաբարդ ու հուզիչ առաջին հեղինակային գործը՝ նվիրված 44-օրյա պատերազմում ընկած հերոսներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ