ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չի պաշտպանել Արցախը, այլ իրականացրել է դրա իմիտացիա.Պուխով 10/22/2021 16:29 | ԼՐԱՀՈՍ
Ինչ-որ պահի Հայաստանի քաղաքական իշխանությունը որոշեց չպաշտպանել Ղարաբաղը: Այս մասին Սիվիլնեթի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում գործող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։
«Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց պատերազմին: Պետք է իրերն իրենց անուններով կոչենք: Ինչ-որ պահի քաղաքական իշխանությունը որոշեց չպաշտպանել Ղարաբաղը»,-ասել է փորձագետը:
Լրագրողի հարցին՝ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով Հայաստանը չպաշտպանեց Ղարաբաղը, Պուխովը պարզաբանել է.
«Օրինակ, զորահավաք հայտարարվեց, սակայն հետո այն դադարեցվեց: Հայկական բանակը մեծ հաշվով չի մասնակցել այդ պատերազմին: Կային Ղարաբաղի պաշտպանության բանակը և ոչ մեծ զինվորական խմբավորումներ Հայաստանից: Հայաստանը զանգվածայնորեն չի մասնակցել պատերազմին»:
Դիտարկմանը՝ որ միայն Հայաստանից պատերազմում, պաշտոնական տվյալներով, զոհվել է շուրջ 4 հազար մարդ, վիրավորվել է 10 հազարը: Այսքանից հետո ինչպե՞ս եք պնդում, որ Հայաստանը չի մասնակցել պատերազմում:
Փորձագետը պնդել է. «Այո, չի մասնակցել, խոսքը զանգվածայնորեն մասնակցելու մասին է, որի տեղի չի ունեցել: Հայկական բանակը մնացել է ՀՀ տարածքում: Ես լսել եմ մի բացատրություն. Հայաստանը մտավախություն է ունեցել, որ Ադրբեջանը կարող է հարձակվել նաև այլ ուղղությունից, ուստի նշանակալի քանակության ուժեր պետք էր պահել ՀՀ տարածքում: Այդ բացատրությունը կարելի է ընդունել, եթե հաշվի չառնենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, ոչ թե պաշտպանել է Ղարաբաղը, այլ իրականացրել է դրա իմիտացիա:
Իրականում պարզ էր, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք: Ոչ միայն այն պատճառով, որ այդ պարագայում Ռուսաստանը ստիպված էր լինելու միջամտել, այլև արևմտյան պետությունները կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրեջանի նավթագազային ոլորտի նկատմամբ: Ուստի Բաքուն պատերազմը Ղարաբաղի տարածքից դուրս չբերեց: Հայաստանը կարող էր և պետք է ուղարկեր ավելի մեծաթիվ զորք Ղարաբաղ: Երբ դա տեղի չունեցավ, արդեն պարզ էր պատերազմի ելքը: Հարցն այն էր, թե որքան շուտ վրա կհասներ պարտությունը և որքան մարդ կզոհվեր: Եթե ռազմական ենթակառուցվածքները, սահմանի կահավորումն ավելի գրագետ իրականացվեին, հնարավոր է Ադրբեջանի կորուստներն ավելի շատ լինեին, հայկական կողմինը՝ պակաս, բայց միևնույն է, պատերազմն ավարտվելու էր Ղարաբաղի պարտությամբ:
Գուցե հնարավոր լիներ պաշտպանել Շուշին, բայց էլի պատերազմը մեծ հաշվով պարտվելու էիք, քանի որ Հայաստանը զանգվածայնորեն չմասնակցեց պատերազմին: Մինչև այս հարցի պատասխանը չտրվի, հստակություն չի լինի: Ընդ որում, ես այդ հարցում միայն Նիկոլ Փաշինյանին և իր շրջապատին չեմ մեղադրում: Ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի հասարակության մեծ մասը ևս աջակցել է նրանց քաղաքականությանը: Իշխանություններն ուղղակի այդ տրամադրությունների արտահայտողն էին: Տեսեք, թե մարդիկ ինչպես քվեարկեցին պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Եթե մարդիկ կողմ լինեին Ղարաբաղի աներկբա պաշտպանությանը, նրանք չէին քվեարկի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Մեծ հաշվով Ղարաբաղը չպաշտպանելու ընտրությունը կատարել է ոչ միայն Փաշինյանը և նրա շրջապատը, այլև հասարակության մեծ մասը:
Սա շատ տհաճ իրողություն է, սակայն այդպես է: Շատ պայմանականորեն իրավիճակը կարելի է համեմատել Սերբիայի ու Կոսովոյի հետ: Երբ պետք էր պաշտպանել Կոսովոն, մինչ այդ Սերբիայում քննարկում էին՝ Կոսովոն երկրի սիրտն է, թե նեխած ձեռն է, որը պետք է կտրել ու շարժվել առաջ՝ Եվրամիություն: Ի դեպ, Սերբիայում այդ հարցի պատասխանը մինչև օրս չեն գտել, հասարակությունը պառակտված է: Կարծում եմ՝ Ղարաբաղի ու Հայաստանի պարագայում էլ այդ հարցի պատասխանը չի տրված, բայց այն պետք է բարձրաձայնել: Իսկ եթե դրա փոխարեն պարտության մեջ շարունակենք մեղադրել ուրիշներին, ապա դա շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել»,-Սիվիլնեթի հետ զրույցում ասել է ռուս փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ