ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման պատմությունը.Միջազգային գիտաժողով ԳԱԱ-ում 10/22/2021 12:23 | ԼՐԱՀՈՍ
2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի գիտական հանրույթի մասնագետներ, միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ քսաներկու զեկուցումներով փորձեցին վեր հանել հայ ժողովրդի պատմության այս կարևրո ժամանակաշրջանի պատմաքաղաքական խնդիրների ամբողջությունը: Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Գիտաժողովի ընթացքում
• բազմակողմանի, խորը վերլուծության ենթարկվեց 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման պատմությունը,
• պատմաիրավական, քաղաքական բնույթի արժևորումներ կատարվեցին 1918-1921 թթ. աշխարհաքաղաքական խորքային գործընթացները՝ մեր ժողովրդի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից,
• մասնագիտական քննության առարկա դարձավ պատմական այս ժամանակաշրջանի քաղաքական դասերի արդիականությունն ու ազդցությունը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա,
• փաստվեց, որ հայկական շահերի անտեսման և անարդարության վրա հիմնված քաղաքական կայունությունը, առկա խնդիրների սառեցման մարտավարությունը ժամանակավոր բնույթ են կրում, ցանկացած աշխարհաքաղաքական ցնցում այդ պարագայում խարխլում է ոչ միայն տարածաշրջանային հավասարակշռության համակարգը, այլև իրական սպառնալիք է ստեղծում համաշխարհային ուժային հավասարակշռության պահպանման տեսանկյունից:
Գիտաժողովը շեշտեց, որ Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը, անգամ հարյուր տարի անց, շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում՝ թույլ չտալով այստեղի պետություններին վարել սուվերեն, փախադարձ շահերի հաշվառմամբ ձևավորված քաղաքականություն:
Գիտաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ հարավկովկասյան ներկա գործընթացներին և հնարավոր զարգացումներին:
Մատնանշվեցին
• ռազմաքաղաքական ներկա իրավիճակի տարբերություններն անցյալ դարի 20-ականներից,
• հայկական գործոնի օբյեկտային վիճակից դեպի սուբյեկտայնություն առաջնորդվելու հնարավոր տարբերակները: Այս տեսանկյունից կարևորվեց Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը հայ ժողովրդի պետականության ինքնիշխանության և լինելիության ապահովման տեսանկյունից,
• հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները,
• տարածաշրջանում ուժային հիմնական կենտրոնների միջև ընթացող բարդ մրցակցության պատկերը,
• ավանդական՝ ռուսական, թուրքական շահերի հետ միաժամանակ իրականան գործոնի աճող դերակատարությունը:
Գիտաժողովն իբրև ամփոփում հաստատեց, որ 1920-ականների սկզբի տխուր պատմության կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի ազգային կառույցների ամրապնդումն է, միասնական քաղաքակրթական նշանակության ազգային արժեհամակարգի ձևավորումն ու համադրված աշխատանքների կազմակերպումն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ