ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ ունենք Գորիսի քաղաքացիների ազատ կամարտահայտության անտեսման, մեծամասնության ընտրած թեկնածուի հանդեպ՝ ՀՀ վարչապետի քաղաքական հաշվեհարդարի հետ 10/22/2021 22:39 | Վերլուծություններ
Գորիսում ընդդիմության շռնդալից հաղթանակը Փաշինյանին կրկին դրել է մի իրադրության մեջ, որպիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու իր կամայական որոշման օրերին էր՝ սկսած ընտրության օրը՝ ՖԲ-իր էջում արագի մեջ ազդարարելուց, մինչև իր կազմակերպած ընտրաթատրոնը, որի սցենարը բոլորս հիշում ենք՝ «քաղաքական գործընթացները պրիմիտիվացնելու իր մակարդակին համահունչ նա մեկ անգամ պիտի չընտրվեր, որ մեկ շաբաթ անց կրկին չընտրվեր, որից հետո՝ պիտի ցրվեր իր ուսապարկերի մեծամասնություն՝ խորհրդարանը և ընտրաթատրոնի բուն գործընթացը սկսվեր։ Եվ այս ամենն այն պատճառով, քանզի Փաշինյանը ոչ մեկին չի վստահում, մեկ ժամով անգամ վարչապետի՝ իր զավթած աթոռը փոխվարչապետերից ոչ մեկին վախենում է վստահել։
Հիմա՝ այդ նույն վախը նրա կոկորդը կրծում է, քանի որ Գորիսում ՏԻՄ ընտրությանը ժողովուրդը գնաց ու ընտրեց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Վերջինս կալանավայրում լինելով հանդերձ՝ կրկնակի անգամ ավելի ձայն հավաքեց, քան՝ քպական թեկնածուն։
Եվ ահա՝ իր առջև ծառացած «Ի՞նչ անել հարցը» լուծելու, իր կարծիքով ընտրություններում հաղթած Առուշանյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու նոր ճանապարհ է մոգոնել փաշինյանը։ Բնականաբար, օրենքներն ու իրավական ակտերն իրեն հարմարեցնելով, իր իշխանությանը հարմարեցնելով։
Այսինքն, Հայաստանն իր բոստանն է, և ինքն ինչ ուզի կցանի, ինչ ուզի կհնձի։ Կուզի՝ ընտրություն կցանի, կուզի՝ ում՝ ուզի՝ ասֆալտին կփռի, պատերին կծեփի․․․ կուզի՝ ընտրված քաղաքապետին անազատության մեջ կպահի՝ իր կարծիքով՝ «նրա պաշտոնավարման անհնարինություն մեջտեղ բերելով։ Այս օրերին հերթական հետընտրական քաոսն է ցանում ու հնձում նա, իշխանության «մոզգերը» մտածել-մտածել ու Առուշանյանից ազատվելու ձևը գտել են։ Նախօրեին խորհրդարանի քննարկմանը ներկայացված՝ կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի համաձայն՝ համայնքի ղեկավարի կողմից պարտականությունների կատարումը 1 ամիս անհնար լինելու դեպքում նրա պարտականությունները կփոխանցվեն համայնքապետին: Հասկանալի է, չէ՞, որ այս աբսուրդային փոփոխությունը ընտրություններում բացարձակ հաղթողից՝ Առուշից ազատվելու համար էր։
Եվ քանի որ ուսապարկերն ամենուր մեծամասնություն են, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստանալով վերը նշված աբսուրդ նախագիծը առաջիկայում կընդգրկվի նաև ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ, ուր կրկին մեծամասնություն են «շուկայի ճանճերը»։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ նման փոփոխության մասին իշխանությունը մինչ այդ չէր էլ մտածել՝ ըստ ամենայնի վստահ լինելով ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակին։
Իրականում Փաշինյանի հիմնական ահուսարսափը Առուշ Առուշանյանն է, ուստի վերը նշված նախաձեռնությունը շատ կոնկրետ անուն ունի՝ «Ինչպե՞ս ազատվել Առուշից»։
Կարծում ենք, սա այն ոսկորն է, որ մնալու է իշխանության կոկորդին։ ՈՒզի թե չուզի վարչապետի աթոռն զբաղեցնողը, առաջիկայում Գորիսի հաղթանակած քաղաքապետը ազատության մեջ է լինելու, քանի որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան ուղղակի։
Իրականում, մենք գործ ունենք ուղղակիորեն կացնային եղանակով ժողովրդավարության ոտնահարման, այն է՝ ընտրություններում Գորիսի քաղաքացիների ազատ կամարտահայտության անտեսման, մեծամասնության ընտրած թեկնածուի հանդեպ՝ ՀՀ վարչապետի ուղղակի քաղաքական հաշվեհարդարի հետ։
Բնականաբար, քաղաքական հակառակորդներից ապօրինաբար ազատվելու այս և այսօրինակ եղանակը շատ մեծ աղերսներ ունի Փաշինյանի հոգևոր հայրերի՝ «100 տոկոսով էլ անցած լինի, մեր դեմ խաղ չկա» տրամաբանության հետ։ ՈՒստի, սեփական վախերի և ազգը՝ պարտվողի իր տեսակից ազատագրելու հրամայականը՝ հենց իր՝ «գերագույն փորձանքի» հրաժարականն է։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից