ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող ՔՊ-ն Թաթոյանի փոխարեն առաջադրի Ադրբեջանի նախկին ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովային, դա իրենց ավելի հարիր է. Լարիսա Ալավերդյան 10/22/2021 16:48 | ԼՐԱՀՈՍ
Մեր «վտանգության քարտուղարի»՝ ՄԻՊ-ի հասցեին արված հայտարարությունները ամբողջապես կուսակցականացված հայտարարություն էր:Նա ինքն իրեն դրանով բացահայտեց: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասին:
Նշենք, որ երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԱԽ քարտուղարը հայտարարել էր թե՝ «Արման Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել, ՔՊ-ն իր թեկնածուին կառաջադրի»:
Լարիսա Ալավերդյանի արձանագրմամբ՝ խնդիրն այս դեպքում կոնկրետ Արման Թաթոյանի անձը չէ, այլ այն, որ «բարձրաստիճան պաշտոնյան չի հասկանում Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու տեղը, ոչ էլ կարողանում է գնահատել միջազգային չափանիշներով բարձր դասի մարդու իրավունքների պաշտպանին».
«Իշխանությունները, փաստորեն, ցույց են տալիս գավառական, հետամնաց, վերին աստիճանի նեղ կուսակցական շահերով ղեկավարվող իշխանություն: Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենք ունեն ՄԻՊ-ի իրենց թեկնածուն՝ հլու հնազանդ, պատվեր կատարող, ես էլ առաջարկություն ունեմ, թող իրենք առաջադրեն Էլմիրա Սուլեյմանովային, որը ժամանակին եղել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, այսքան ադրբեջանցիների հետ ընկերություն, բարեկամություն են անում՝ ինչքան լավ կլինի,
Մեր իշխանություններին ավելի հարիր է Էլմիրա Սուլեյմանովան»,-ասաց Ալավերդյանը:
Հատկանշական է, որ ադրբեջանական վայրագությունների մասին մշտապես բարձրաձայնող ՄԻՊ-ի հասցեին նման հայտարարություն է անում մի պաշտոնյա, որը մշտապես հանդես է գալիս կեղծ խաղաղասիրական կոչերով.
«Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, այս իշխանությունները մեկ առ մեկ անթաքույց, հետևողական սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական ռազմավարությունն ու քաղաքականությունը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը:
Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ դեռևս 2016թ-ին, երբ Արման Թաթոյանն ընտրվում էր ՄԻՊ, նրա թեկնածությանն ընդամենը 7 պատգամավոր է դեմ եղել, որոնց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանը.
«Դա նորություն չէ, որ նրանք կարիք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, դա վաղուց հայտնի է, իրենց պետք է ամբողջովին այլ, վերին աստիճանի հլու, հնազանդ անձ»,-ասաց Ալավերդյանը:
Նշենք, որ Արման Թաթոյանի պաշտոնավարումը կավարտվի 2022-ի փետրվարի 23-ին, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը կընտրի մարդու իրավունքների նոր պաշտպան:
Ըստ զրուցակցի, իշխող ՔՊ-ն, լինելով խորհրդարանում մեծամասնություն՝ «կբերի մարդու իրավունքների հետ բացարձակապես աղերս չունեցող անձի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ