ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես այստեղ պայքարում եմ իմ անկախության համար, չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Դատավոր Սերգեյ Մարաբյան 10/22/2021 12:30 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ոչ հօգուտ մեղադրողի կայացված որոշման համար, քանի որ բավարարել է պաշտպանի բողոքը։ ԲԴԽ-ում ընթացող նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել դատավոր Սերգեյ Մարաբյանը՝ ներկայացնելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ առարկությունները։
Ըստ նրա՝ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել և ԲԴԽ է հասել իր իրավունքների խախտմամբ: «Բազմաթիվ հարցեր հնչեցրի և չստացա պատասխան, թե ինչում է արտահայտվել իմ սուբյեկտիվիզմը, ինչում եմ եղել դիտավորյալ կամ կոպիտ անփույթ: Այդ փաստի մասին հետևություն արեցինք, որովհետև դատական ակտը եղել է ոչ մեղադրանքի կողմի օգտին»,- նշեց Մարաբյանը՝ հավելելով, որ իր կանխակալության հարցը երկու անգամ քննարկվել է նաև իր նախագահությամբ քննված գործի ընթացքում և դատախազը, որը զեկուցագիր է ներկայացրել, ինչը դարձել է հաղորդում, ասել է, որ դատավորը կանխակալ չէ և ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել:
Նրա դիտարկմամբ՝ նախարարության կողմից վարույթ հարուցելու որոշման և ԲԴԽ դիմելու մասին միջնորդության մեջ տեսնում ենք վերադաս դատարանին բնորոշ մեկնաբանություններ։ Վարույթ հարուցելն ի սկզբանե, ըստ դատավորի, եղել է ապօրինի, որովհետև չկար ներկայացված որևէ ինքնին լրացուցիչ հանգամանք, որը ցույց կտար, թե դատավորը որտեղ է եղել սուբյեկտիվ։
Ինչ վերաբերում է դատավարական նորմի ենթադրյալ խախտումներին, Մարաբյանը նկատեց՝ հիմնավոր կասկածի վերաբերյալ օրենսդրական նորմ և դրա ապացուցման չափանիշների վերաբերյալ որևէ իրավակարգավորում չկա, հետևաբար, իրեն վերագրել, որ ինքը թույլ է տվել դատավարական նորմի խախտում, ակնհայտ անհիմն է:
«Եթե ինձ հիմա պատասխանատվության եք ենթարկելու այն բանի համար, որ ես Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներից տարբերվող դիրքորոշում ենք արտահայտել, բայց դա օրենքով ամրագրված չէ, ստացվում է, որ իմ պատասխանատվության հիմքը դարձել է ոչ թե օրենքը, այլ՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը»,- նշեց Մարաբյանը:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո։ Ս.Մարաբյանը մեղադրյալի կալանավորումը վերացրել էր՝ հաշվի առնելով դատարանին ներկայացված նրա այլուրեքությունը։
Սույն դեպքում առկա էր երկու ապացույց, որից մեկը օպերատիվ տվյալ է, գաղտնի տեղեկություն, ինչը, ըստ ՄԻԵԴ-ի, չի կարող կալանքի հիմքում դրվել: Մասնավորապես, առկա է գաղտնալսում, որում երկու անձ խոսում են Ժիրիկ Սիրեկանյանի գործողությունների մասին՝ նշելով, որ վերջինս քացով հարված է Արարատ Միրզոյանի բերանին, ինչին ի հակադրում կա հեռախոսից կատարված զանգ, հեռախոսի շարժ, որից երևում է, որ Սիրեկանյանը դեպքի վայրում չի եղել: Ընդ որում՝ Ժիրիկ Սիրեկանյանի գործողությունների մասին խոսում է գործով մեղադրյալը, որի ցուցմունքը քննիչը դատարանին չի ներկայացրել՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիությամբ, մինչդեռ, դատարանը զգուշացրել էր, որ դրա բացասական հետևանքը քննիչն է կրելու:
Մարաբյանի խոսքով՝անմեղության կանխավարկածը նրա համար է, որ ի սկզբանե ամբողջ ողջ քրեական հետապնդման մեխանիզմը զսպվի և թույլ չտրվի իրավունքների անհիմն սահմանափակումների, ինչը բխում է Քրեական դատավարության օրենսգրքից, որ առանց բավարար հիմքերի և կամայական ոչ ոք չպետք է ենթարկվի քրեական հետապնդման կամ իրավունքների այլ սահմանափակման:
«Ես կատարել եմ իմ սահմանադրական առաքելությունը, քաղաքացու համար ապահովել եմ արդյունավետ դատական պաշտպանություն և ինձ ասում են՝ օրենք ես խախտել, դու չպետք է հօգուտ քաղաքացու որոշում կայացնեիր, պետք է կայացնեիր որոշում հօգուտ հանրային իշխանության, այսինքն՝ քննիչի, հետագայում կպարզվեր, որ քննիչը սխալվել է, անձին ազատ կարձակեին: Հիմա, եթե անձը դիմեր ՄԻԵԴ, պետությունը պատրա՞ստ է փոխհատուցելու»,-նշեց Մարաբյանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավորն ընդգծել է, որ չփարատված կասկածը պետք է մեկնաբանվի ոչ թե հօգուտ կալանավորման, այլ՝ մեղադրյալի, որովհետև կալանավորումը կանոն չէ, բացառություն է: Անձին ազատությունից զրկելու միակ իրավաչափ հիմքը դատավճիռն է, դրանից բացի՝ ձերբակալման կամ կալանավորման դեպքում, որի պարագայում պետք է առկա լինի որոշակի ապացուցողական բազա՝ անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար:
«Մենք իրավական պետություն հռչակել ենք սրա համար, հակառակ դեպքում ստացվում է, որ կա նախաքննության մարմին, որը, եթե գտնում է, որ որևէ անձ պետք է կալանավորվի, ապա դատարանը պետք է կալանավորի »,- նշեց Մարաբյանը։
Ըստ նրա՝ մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման իրավաչափության վերաբերյալ ՄԻԵԴ-ը ունի բազմաթիվ նախադեպային որոշումներ, որոնք մեզանում փորձ է արվում մեկնաբանել ի վնաս անձի։
«Այսինքն՝ հօգուտ անձի կայացված որոշումը սխալ հանելու համար բերում ենք հօգուտ անձի մեկնաբանված դրույթները, դա իրավաբանական մանիպուլյացիա է»,- արձանագրեց դատավորը:
Մարաբյանն ընդգծել է, որ ինքը հավատում է իր կողմից կայացված դատական ակտին և այսօր էլ նույն որոշումը կկայացներ, կստորագրեր նույն որոշման տակ և իր կնիքով կկնիքեր:
«Ես այստեղ պայքարում եմ իմ անկախության համար: Գլխավոր դատախազի մոտիվները՝ որպես մեղադրական իշխանության քաղաքականությունը կոորդինացնող սուբյեկտ՝ ցանկալի է դատարաններում տեսնել պատմուճաններով դատախազներ: Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում, իմ երդմանը հավատարիմ, որքանով ես եմ ընկալում արդարությունն ու ազնվությունը, այդքանով լինելու եմ արդար ու ազնիվ և առաջնորդվելու եմ բացառապես այդ գաղափարներով; Այս գործը քննելիս, հասկանալով, թե այս գործով ինչ շահեր են բախվում, հասկանում էի, որ այս վարույթը կարող է լինել, հաշվի առնելով, որ այս հարցը քննարկվել է շատ բարձր տեղ, ես շատ զգոն եմ եղել գործը քննելիս և որոշում կայացնելիս: Տպավորություն է, որ ես գնում էի հակառակ, դիտավորյալ, այսպես ասած, կամիկաձե եմ կամ առնվազն ուրիշ փաստարկ չկա, որը օբյեկտիվ իրականությունն է, պարզապես գործի փաստերը այլ հետևության գալու հիմքեր ինձ չեն տվել»,- եզրափակեց դատավոր Սերգեյ Մարաբյանը՝ ընդգծելով, որ դատարանի անկախությունը դատավորի անձնական առավելությունը չէ, դատավորի անկախությունն այն քաղաքացու համար է, ում վեճն ինքը քննում է, նրա համար է, որ ինքը, անկախ լինելով, կարողանա զսպել քրեական հետապնդման ողջ մեխանիզմը՝ կոնկրետ անձի դեմ իրականացվող կամայական հետապնդումներից:
Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե ԲԴԽ-ի անկախությանը վստահու՞մ է, Մարաբյանը նշեց. «Ես ցանկանում եմ և առ Աստված աղոթում, որ դուք լինեք այնպիսի դատավոր, ինչպիսին ես եմ եղել Ժիրիկ Սիրեկանյանի գործով»:
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:55-ին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել