Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Եթե հետևություններ չանեք, հաջորդ անգամ Հայաստանի սահմանը կանցնի Ջերմուկով. Պուխով․ civilnet.am 10/21/2021   23:23  |  ԼՐԱՀՈՍ

Ռուսաստանում գործող Ռազմավարություների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը կարծում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց Հայաստանում չեն էլ փորձում գնահատել տեղի ունեցածը, հասկանալ պարտությանը հասցրած սխալներն ու դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկել: Ավելին՝ նա տեսնում է այդ խնդիրների հետ առերեսվելու ցանկության բացակայություն, երբ հասարակությունը ներքաշվում է պարզունակ և դավադրապաշտական տեսությունների շուրջ քննարկումների մեջ: Պատերազմում պարտության պատճառների գիտակցման կարևորության, նոր պատերազմի հնարավորության, սխալները հասկանալու և ուղղելու գործողությունների, ինչպես նաև հայոց բանակի բարեփոխումների մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Ռուսլան Պուխովի հետ:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անցել է գրեթե մեկ տարի: Դուք այս օրերին Երևանում եք, հասցրել եք շփվել և զրուցել թե փորձագետների, թե քաղաքացիների հետ: Խնդրեմ, կիսվեք Ձեր տպավորություններով:

Գիտեք, իմ տպավորություններն այդքան էլ լավը չեն: Առաջին հերթին ես տեսնում եմ՝ մադիկ փորձում են ձևացնել, թե պատերազմ չի եղել և չեն պարտվել: Մարդիկ, կարծես, խուսափեն այդ թեմայից: Երկրորդը, որ ինձ զարմացնում է՝ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում հայերը, որոնց հետ ես շփվել եմ, հետևյալ խոսույթն են առաջ տանում՝ տեղի ունեցածում մեղավոր են բոլորը, բացի իրենցից: Մեզ դավաճանել են ռուսները, Ադրբեջանի կողմից կռվում էին թուրքերը, ԱՄՆ-ը չօգնեց և այլն: Հիմնականում սա եմ ես լսում: 

Պատերազմի պարտությունում հենց հայերի պատասխանատվության գիտակցում ես չեմ զգում: Մարդիկ կառուցում են անգամ ֆանտաստիկ դավադրապաշտական տեսություններ, միայն թե չտեսնեն իրենց մեղքի բաժինն այդ ամենում: Մարդիկ խուսափում են պատասխանատվությունից, և դա շատ տխրեցնող է, քանի որ դատելով Հայաստանի աշխարհագրական դիրքից ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերից՝ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ: Այն վրա է հասնելու: Եթե մարդիկ չգիտակցեն իրենց պատասխանատվությունը, չհասկանան թույլ տրված սխալները, դասեր չքաղեն, ապա հաջորդ անգամ Հայաստանի սահմանը կանցնի Ջերմուկով:

Արցախյան հակամարտությանն ինչ-որ առումով յուրահատուկ են դավադրապաշտության տեսությունները: Երբ 1992-94թթ. պատերազմում պարտվեց Ադրբեջանը, Բաքվում քիչ չէին մարդիկ, որ հաղթանակը վերագրում էին ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին: Այժմ Հայաստանն է պարտվել, և ՀՀ-ից են հնչում դժգոհություններ, որ Ռուսաստանը չի օգնել, և Հայաստանը պարտվել է Թուրքիային: Գուցե այդ հայտարարություններում ճշմարտության հատիկ կա՞:

Այն, որ Ռուսաստանն այս և նախորդ պատերազմում Հայաստանին աջակցել է, որևէ կասկած չկա: Բայց հետևյալ միտումը կա: Երբ առաջին պատերազմից հետո ես խոսում էի մարդկանց հետ Հայաստանում և Ղարաբաղում, շատ հազվադեպ ինչ-որ մեկը հիշեցնում էր Ռուսաստանի աջակցության մասին: Ուղիղ ասվում էր՝ սա մեր հաղթանակն է, մենք ենք հաղթել, ի՞նչ կապ ունեն ռուսները: Իսկ երբ պարտվեցին, արդեն սկսվեցին հայտարարությունները, որ մենք չենք պարտվել, այլ ռուսներն են մեզ դավաճանել: Սա շատ հարմարավետ ու կեղծ դիրքորոշում է: Իրականում 1990-ականներին գրանցած հաղթանակի հենքի վրա հայերի ստեղծած անպարտելիության առասպելը չար կատակ խաղաց Հայաստանի գլխին: Յուրաքանչյուր հաղթած բանակ կամ պետություն լճանում է, իսկ Ադրբեջանի պարագայում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: 

Պարտվելով առաջին պատերազմում՝ Բաքուն հետագա 25 տարվա ընթացքում նախ քաղաքական առումով էր պատրաստվում պատերազմին, իսկ վերջին 15 տարվա ընթացքում՝ նաև ռազմական: Ադրբեջանցիները հավատացել էին անպարտ հայ առյուծների առասպելին, ուստի և պատրաստվել էին եռակի լրջությամբ: Ուստի պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում, երբ ադրբեջանական բանակը չէր կարողանում ճեղքել հայկական պաշտպանությունը, կրում էր մեծ կորուստներ, բայց հետ չէր կանգնում: Ադրբեջանական բանակը պատրաստ էր դրան նաև հետագայում, երբ որոշակի պահից սկսեց խոշոր կորուստներ տալ հայկական հրետանու գրագետ աշխատանքի հետևանքով: Կարծում եմ՝ եթե ադրբեջանական կողմի կորուստները երկու անգամ ավել լինեին, նրանք դրան էլ էին պատրաստ: Ադրբեջանի քաղաքական, ռազմական իշխանությունները և հասարակությունը դրան պատրաստ էին, իսկ Հայաստանում՝ ոչ: Հայաստանում այն շոկի վերածվեց:

Հայաստանի համար լավ նորություն կարող է լինել այն, որ պարտված պատերազմը բարեփոխումների իրականացման հնարավորություն է: Գերմանիայի բանակը կտրուկ բարեփոխվեց Առաջին աշխարհամարտում պարտությունից հետո, ֆրանսիական բանակը հզորացավ Պրուսիայի հետ պատերազմում պարտությունից հետո, որն ավարտվեց Ֆրանսիայի կապիտուլյացիայով: Նույնը, սակայն, մի փոքր այլ համատեքստում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ: Թեև Վրաստանի հետ 2008 թվականի օգոստոսյան պատերազմում հաղթեց Ռուսաստանը, սակայն այն ցույց տվեց մեր մեծաթիվ բացթողումները ռազմական ավիացիայի, բանակի կառավարման ոլորտներում: Դա շատ հզոր խթան էր ռուսական բանակի բարեփոխման համար: Ուստի, այո, Հայաստանը պարտվել է պատերազմում, բայց այն պետք է լինի սառը ցնցուղ: Դուք պետք է գիտակցեք պարտությունը, հետևություններ անեք ու շարժվեք առաջ:

Ձեր ղեկավարած կենտրոնը վերջերս հրապարակել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը վերլուծող «Փոթորիկը Կովկասում» հոդվածների ժողովածուն: Ըստ այդմ, խնդրում եմ պատերազմի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ ձեր գնահատականը:

Մեր հետազոտությունը չի տվել հիմնական հարցի պատասխանը: Այդ հարցն ինձ մինչև օրս տանջում է: Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց պատերազմին: Պետք է իրերն իրենց անուններով կոչենք: Ինչ-որ պահի քաղաքական իշխանությունը որոշեց չպաշտպանել Ղարաբաղը:

Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով Հայաստանը չպաշտպանեց Ղարաբաղը:

Օրինակ, զորահավաք հայտարարվեց, սակայն հետո այն դադարեցվեց: Հայկական բանակը մեծ հաշվով չի մասնակցել այդ պատերազմին: Կային Ղարաբաղի պաշտպանության բանակը և ոչ մեծ զինվորական խմբավորումներ Հայաստանից: Հայաստանը զանգվածայնորեն չի մասնակցել պատերազմին:

Ներողություն, միայն Հայաստանից պատերազմում, պաշտոնական տվյալներով, զոհվել է շուրջ 4 հազար մարդ, վիրավորվել է 10 հազարը: Այսքանից հետո ինչպե՞ս եք պնդում, որ Հայաստանը չի մասնակցել պատերազմում:

Այո, չի մասնակցել, խոսքը զանգվածայնորեն մասնակցելու մասին է, որի տեղի չի ունեցել: Հայկական բանակը մնացել է ՀՀ տարածքում: Ես լսել եմ մի բացատրություն. Հայաստանը մտավախություն է ունեցել, որ Ադրբեջանը կարող է հարձակվել նաև այլ ուղղությունից, ուստի նշանակալի քանակության ուժեր պետք էր պահել ՀՀ տարածքում: Այդ բացատրությունը կարելի է ընդունել, եթե հաշվի չառնենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, ոչ թե պաշտպանել է Ղարաբաղը, այլ իրականացրել է դրա իմիտացիա: Իրականում պարզ էր, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք: Ոչ միայն այն պատճառով, որ այդ պարագայում Ռուսաստանը ստիպված էր լինելու միջամտել, այլև արևմտյան պետությունները կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրեջանի նավթագազային ոլորտի նկատմամբ: Ուստի Բաքուն պատերազմը Ղարաբաղի տարածքից դուրս չբերեց: Հայաստանը կարող էր և պետք է ուղարկեր ավելի մեծաթիվ զորք Ղարաբաղ: Երբ դա տեղի չունեցավ, արդեն պարզ էր պատերազմի ելքը: Հարցն այն էր, թե որքան շուտ վրա կհասներ պարտությունը և որքան մարդ կզոհվեր: Եթե ռազմական ենթակառուցվածքները, սահմանի կահավորումն ավելի գրագետ իրականացվեին, հնարավոր է Ադրբեջանի կորուստներն ավելի շատ լինեին, հայկական կողմինը՝ պակաս, բայց միևնույն է, պատերազմն ավարտվելու էր Ղարաբաղի պարտությամբ:

Գուցե հնարավոր լիներ պաշտպանել Շուշին, բայց էլի պատերազմը մեծ հաշվով պարտվելու էիք, քանի որ Հայաստանը զանգվածայնորեն չմասնակցեց պատերազմին: Մինչև այս հարցի պատասխանը չտրվի, հստակություն չի լինի: Ընդ որում, ես այդ հարցում միայն Նիկոլ Փաշինյանին և իր շրջապատին չեմ մեղադրում: Ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի հասարակության մեծ մասը ևս աջակցել է նրանց քաղաքականությանը: Իշխանություններն ուղղակի այդ տրամադրությունների արտահայտողն էին: Տեսեք, թե մարդիկ ինչպես քվեարկեցին պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Եթե մարդիկ կողմ լինեին Ղարաբաղի աներկբա պաշտպանությանը, նրանք չէին քվեարկի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Մեծ հաշվով Ղարաբաղը չպաշտպանելու ընտրությունը կատարել է ոչ միայն Փաշինյանը և նրա շրջապատը, այլև հասարակության մեծ մասը:

Սա շատ տհաճ իրողություն է, սակայն այդպես է: Շատ պայմանականորեն իրավիճակը կարելի է համեմատել Սերբիայի ու Կոսովոյի հետ: Երբ պետք էր պաշտպանել Կոսովոն, մինչ այդ Սերբիայում քննարկում էին՝ Կոսովոն երկրի սիրտն է, թե նեխած ձեռն է, որը պետք է կտրել ու շարժվել առաջ՝ Եվրամիություն: Ի դեպ, Սերբիայում այդ հարցի պատասխանը մինչև օրս չեն գտել, հասարակությունը պառակտված է: Կարծում եմ՝ Ղարաբաղի ու Հայաստանի պարագայում էլ այդ հարցի պատասխանը չի տրված, բայց այն պետք է բարձրաձայնել: Իսկ եթե դրա փոխարեն պարտության մեջ շարունակենք մեղադրել ուրիշներին, ապա դա շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել:

Քննարկումներից մեկի ժամանակ հետևյալ կերպ էիք գնահատել պատերազմի արդյունքները. «Թուրքիայի դաշնակիցը հաղթեց, Ռուսաստանի դաշնակիցը պարտվեց։ Դա նշանակում է, որ Ռուսաստանն էլ է պարտվել»։ Ռուսաստանն ինչպե՞ս ընկալեց Հայաստանի պարտությունը:

Գիտեք՝ Հայաստանը Ռուսաստանի գլխացավերից միայն մեկն է: Ռուսաստանն այժմ նման շատ խնդիրներ՝ գլխացավեր ունի՝ Արևմուտքի հետ վատ հարաբերություններ, Բելառուսի հետ բարդ հարաբերությունների համակարգ, ընդհանրապես պարզ չէ, թե ինչպես են զարգանալու գործընթացները Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Աֆղանստանում տալիբների իշխանության գալուց հետո և այլն: Ըստ այդմ, Հայաստանը Ռուսաստանի 17-րդ գլխացավն է: Մոսկվան ունի շատ այլ նման խնդիրներ: Ուստի Ռուսաստանի համար վարկանիշային պարտությունը, որը մեր կենտրոնի գնահատմամբ, էական նշանակություն ունի, ՌԴ ռազմաքաղաքական իշխանությունները, հնարավոր է, գնահատում են որպես 17-րդ պարտություն: Այո, դա ոչ մեծ վարկանիշային կորուստ է: Իմ կարծիքով՝ այն կարող է հատուցվել Ռուսաստանի գործողություններով այլ ճակատներում, կամ այդ վարկանիշային կորուստն իրեն լրջորեն զգացնել կտա ապագայում: Տեսեք, Ռուսաստանն առաջ է մղում ինտեգրացիոն ծրագրեր՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, որոնք այս տարածաշրջանում կարող են մրցակցային չլինել Թուրքիայի առաջարկների հետ, որը նա անում է իր հաճախորդին (նկատի ունի Ադրբեջանին): Ուստի իր հաճախորդին օգնություն և պաշտպանություն առաջարկած Թուրքիայի ֆոնին Ռուսաստանը գունատ է երևում, քանի որ չկարողացավ նույն կերպ աջակցել ու պաշտպանել Հայաստանը: Բայց պետք է հիշել, որ մենք՝ ռուսներս, չենք կարող ավելի հայ լինել, քանի իրենք՝ հայերը: Վերջին հաշվով, սա ձեր պետությունն է, ոչ թե մեր: Դուք պետք է այն պաշտպանեք: Հարցը, թե ինչպես կանցնեն ձեր սահմանները, որոշվում է Երևանում, ոչ թե Վաշինգտոնում կամ Մոսկվայում:

Վերջին պատերազմը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը լուծվեց կամ մասամբ լուծվեց Մոսկվայում: Դրա մասին է պնդում նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Մոսկվայում է:

Դա, իհարկե, գեղեցիկ նախադասություն է: Իմ կարծիքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին հիմնականում գտնվել է Երևանում, կամ այդ բանալիները երկուսն էին՝ մեկը Երևանում, մեկը՝ Մոսկվայում: Ես քաղաքական հարցերի մասնագետ չեմ, բայց պետք է դադար վերցնել ու մտածել: Հայերը մարտնչել են Ղարաբաղի համար 1980-ականների վերջերից: Նրանք ստացան Ղարաբաղը, բայց ինչպե՞ս տնօրինեցին այդ տարածքը: Տպավորություն էր, որ Հայաստանը կուլ էր տվել ավելի շատ, քան կարող էր մարսել: Դուք շատ ավելի լավ գիտեք՝ ինչ հսկայական տարածքներ կային այնտեղ և, իրականում, որքան մարդ էր ապրում: Դուք ավելի լավ գիտեք՝ որքանով էր այնտեղ զարգացած տնտեսությունը, ներառյալ նաև ռազական տնտեսությունը՝ սահմաններին ֆորտիֆիկացիոն, ամրաշինական և ինժեներական աշխատանքների մակարդակն ու որակը: 25 տարիների ընթացքում Ղարաբաղը կարելի էր ծայրից ծար փորել, ստեղծել լավ կահավորված խրամատներ ու այլ ամրաշինություններ՝ լրջորեն բարդացնելով ադրբեջանական զորքերի մանևրները: Բայց դա չէր արվել: Ինչու էր մեկ պաշտպանական գիծ փորված ու կահավորված, թեև մասնագետները տեսնում էին և հայտարարում, որ տանկային ճեղքման հնարավոր ուղղությունը հարավն է՝ Արաքսի հովիտը, որտեղ հարթավայրեր են: Հենց այդպես էլ եղավ:

Դուք նշեցիք բանակի բարեփոխումների մասին, որոնք սովորաբար տեղի են ունենում պարտություններից հետո: Այժմ Հայաստանում քննարկվում է բանակի բարեփոխման ծրագիրը, որի մանրամասներին շատ քչերն են ծանոթ: Այնուամենայնիվ մի քանի բան պաշտոնյաներն ասել են: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է բանակի թվակազմի ու ծառայության ժամկետի կրճատում՝ դարձնելով այն ավելի կոմպակտ և պրոֆեսիոնալ կադրերով հագեցած: Սա ճի՞շտ ուղղություն է Հայաստանի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները:

Գիտեք՝ գտնվելով Մոսկվայում և ունենալով մեր թիկունքում շուրջ 500 տարվա կայսրության ռազմական պատմությունը՝ դժվար է դատողություններ անել: Դա բարդ և անպատասխանատու գործ է ձեզ խորհուրդներ տալը: Սակայն կան բաներ, որոնք մակերեսին են գտնվում և պատրաստ եմ դրանց մասին խոսել: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ փոքր, կոմպակտ և պրոֆեսիոնալ բանակ: Դուք կարող եք կռվել և կառուցել ձեր բանակը՝ ելնելով տոտալ պաշտպանության սկզբունքից: Դուք չպետք է նայեք աշխարհում գործող փոքր ու պրոֆեսիոնալ բանակներին, այլ երեք օրինակ պետք է ձեր աչքի առաջ ունենաք՝ Իսրայելը, Սինգապուրը և Էրիթրեան: Հայտարարությունները, թե լեռնային տեղանքը ձեր օգտին է աշխատում, ըստ պրակտիկայի, սխալ դուրս եկան։

Ռազմական գործում տեղի ունեցած հեղափոխությունը, նույն հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների առկայությունը, արմատապես փոխել է իրավիճակը: Այժմ մեկ քառակուսի կիլոմետր լեռնային տարածքը արդեն գրեթե հավասարազոր է նույն մակերեսին հարթավայրում: Նույն Բայրաքթարները դա ապացուցեցին պատերազմի ժամանակ: Դուք կարող եք բարձրանալ ամենաբարձր գագաթներին, բայց ԱԹՍ-ն մեկ է՝ ավելի բարձրից է գալու: Ուստի, առաջինը պետք է շեշտը դնել տոտալ պաշտպանության վրա, ընդհուպ մտածել կանանց և սփյուռքից ձեր հայրենակիցներին ծառայության զորակոչելու մասին: Ինչպե՞ս դա անել… պետք է մտածել: Ես կոչ չեմ անում կանանցից ստեղծել գրոհային հետևակ, ինչպես դա անում են հիմա քրդերը:

Սակայն յուրաքանչյուր բանակում և պետությունում թիկունքում շատ մեծ գործ պետք է անել, օրինակ՝ հսկել կարևոր օբյեկտները, ենթակառուցվածքները, որոնք շատ հեշտությամբ կարող են անել կանայք: Դա կազատի մեծ ուժեր, որոնք կարող են ծառայել հիմնական նպատակին՝ սահմանների պաշտպանությանը: Երկրոդը, կենտրոնանալ ռազմական գնումների վրա: Պետք է ձեռք բերել ոչ թե թանկարժեք համալիրներ, որոնք ցուցադրվում են ռազմական շքերթների ժամանակ, այլ այն զինատեսակները, որոնք իսկապես պետք են պատերազմի թատերաբեմի ու երկրի պաշտպանության համար: Երրորդը, բանակը այս կամ այն չափով պետք է հենվի ազգային ռազմարդյունաբերության վրա: Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող իրեն անգամ թույլ տալ այնպիսի ռազմարդյունաբերություն ունենալ, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանում է: Տարբեր են ռեսուրսները: Դուք պետք է ընտրեք ձեզ համար կարևոր մի քանի ուղղություններ և կենտրոնանաք դրանց զարգացման վրա: Նաև հաշվի առնենք, թե դրանց զարգացման հարցում ինչ համագործակցության ձևեր կարող եք գտնել ՀԱՊԿ-ի շրջանակում: Հայաստանն իրավունք ունի պահանջելու, որպեսզի այդ միության շրջանակում իր ռազմարդյունաբերության արտադրանքը ևս ձեռք բերվի:

Հետաքրքիր է այդ առումով Էստոնիայի փորձը: Օրինակ՝ նրանք բավականին հետաքրքիր մշակումներ ունեն, որոնք պետք են Ռուսաստանից պաշտպանվելու համար, բայց միևնույն ժամանակ այդ տեխնոլոգիաներն ակտիվորեն առաջ են մղում արտաքին շուկաներում: Եվ մեծ հաջողությունների են հասել: Հաշվի առնելով Հայաստանում և սփյուռքում ՏՏ որոլտի զարգացած լինելու հանգամանքը՝ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ այս առումով գնալ Էստոնիայի ուղով: Ըստ այդմ, դուք պետք է ունենաք ձեր կոմպակտ, գիտակցված և մտածված ռազմարդյունաբերությունը: Դրա հետ մեկտեղ պետք է իմանալ չափը, չունենալ մեծամոլություն: Ավելի լավ է ունենալ հինգ ամբողջապես ֆինանսավորված ծրագրեր, որոնք կհասցնեք ավարտին՝ թերֆինանսավորված տասնհիգի փոխարեն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:00 21/10/2021  |  ԼՐԱՀՈՍ130-ից ավելի վիրավոր էինք իջեցնում Ֆիզուլիից. Առանց կրակոցի գյուղեր են հանձնվել. Հադրութցին՝ պատերազմի մասին (տեսանյութ)
22:22 21/10/2021  |  ԼՐԱՀՈՍՂարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առանց Ռուսաստանի հնարավոր չէ. Պուտին
22:13 21/10/2021Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվել է լուծել Ղարաբաղի ճգնաժամը, դադարեցնել արյունահեղությունը․ Պուտին
21:21 19/10/2021  |  Մեկնաբանություն«Նիկոլը չգնաց այդ քայլին, որովհետև ո՜չ զոհերի թիվն էր իրեն բավարարում, ո՜չ էլ արդեն գրանցված տարածքային զիջումները․ Վարդանյան
23:23 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործով հրատապ միջոցների վերաբերյալ լսումները
22:49 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրշակ Կարապետյանը հանդիպել է զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների հետ
14:09 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍՏեսել եմ Ջաբրայիլից Գորիս ոտքով քայլող քարավանը․ ՄՈԲ-ը զենքերը թափած քայլում էր․ Բժշկի հուշերը՝ պատերազմից (տեսանյութ)
12:21 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը
18:00 16/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀաագայի դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի լսումները. որոշումը կհրապարակվի սեղմ ժամկետում
17:30 14/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Արխիվ

[]