ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչ բողոքը մերժվեց 10/21/2021 12:03 | ԼՐԱՀՈՍ
Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժել է Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 14-ին բավարարել էր Արսեն Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում, սա Ղազարյանին կալանավորելու երրորդ փորձն էր, քանի որ առաջին ատյանի դատարանները երկու անգամ արդեն մերժել էին կալանավորման միջնորդությունները, ընդ որում, որոշումներից մեկը դատարանը կայացրել էր օրերս՝ օգոստոսի 31-ին։ Վարույթն իրականացնող մարմինը լրացրել է Ղազարյանի մեղադրանքը և նոր միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։
Կալանավորման հիմքերից դատարանը հավանական է համարել միայն գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ընդ որում, նախաքննության ավարտական փուլում, մինչդեռ, նախաքննության ողջ ընթացքում՝ շուրջ 6 ամիս Ղազարյանը գտնվել է ազատության մեջ։
Պաշտպանության կողմը գտնում էր, որ դատավոր Գագիկ Պողոսյանը թույլ է տվել կարգապահական խախտում, վերջինս թույլ չէր տվել փաստաբաններին՝ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, բացի այդ, դատական նիստին կատարել է հայտարարություններ, որոնք, ըստ պաշտպանների, վկայում են Գագիկ Պողոսյանի կողմնակալ վերաբերմունքի մասին։
Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն դեռևս առկա չէ տեղեկություն՝ վարույթ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին։
Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից