ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Աշուշանյանից ազատվելու համար Փաշինյանի իշխանությունը նոր գաղափար է մտահղացել. Մենուա Հովսեփյանն ավելի լավ «առաջարկ» ունի իշխանություններին 10/21/2021 21:43 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունները հերթական գործիքակազմն են մշակել իրենց համար անցանկալի համայնքապետերից ազատվելու համար:
Այսպիսով՝ խորհրդարանում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի կողմից պարտականությունների կատարումը 1 ամիս անհնար լինելու դեպքում նրա պարտականությունները կփոխանցվեն համայնքապետին:
Նախագիծը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ, առաջիկայում այն կընդգրկվի նաև ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:
Հատկանշական է, որ իշխանությունը նման նախագծի քննարկման անհրաժեշտություն տեսել է հատկապես հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո, որի արդյունքում երեք խոշոր համայնքներում պարտություն կրեց իշխող ՔՊ-ն, հատկապես ջախջախիչ պարտություն կրեց Գորիսում, որտեղ կրկնակի ձայներով ՔՊ-ական թեկնածուին հաղթեց կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը, որը հանդիսանում է նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պարտականությունների կատարման անհնարինությունն առնչվելու է ինչպես հիվանդության, երկրից բացակայելու դեպքերին, այնպես էլ այն դեպքերին, երբ համայնքապետը գտնվելու է կալանքի տակ:
Ճշգրտող հարցին՝ օրենքի նախագիծը կարո՞ղ է առնչվել օրինակ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, պատգամավորը պատասխանեց.
«Այո, նրա պարտականությունները կարող են փոխանցվել տեղակալին»
Աշոտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծում քաղաքական կոմպոնենտն ակնհայտ է.
«Քաղաքական կոմպոնենտը միշտ էլ կա: Այսօր հիմնական նախագծի զեկուցողն էլ չբացառեց այդ քաղաքական կոմպոնենտի առկայության փաստը:
Հանուն արդարության պետք է ասենք, որ այդ քաղաքական կոմպոնենտը միշտ է եղել, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ բան շտկել, պետք է մոռանանք, որ նախկինում եղել է, հիմա պետք է շարունակվի:Քաղաքական իշխանությունն անում է գործընթաց, որի մեջ կան քաղաքական կոմպոնենտներ»,-ասաց նա:
Հարցին՝ նախագիծն ունի՞ հետադարձ ուժ, վերջինս պատասխանեց.
«Իրավական ակտերը սովորաբար հետադարձ ուժ չունեն»:
«Փաստինֆո»-ն զրուցեց նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ, վերջինս էլ « իշխանության համար ավելի շահավետ առաջարկությամբ հանդես եկավ».
«Ես կառաջարկեմ իշխանություններին այդ օրինագիծն խորհրդարան մտցնելու փոխարեն, ուրիշ օրինագիծ ներկայացնեն, որ համայնքապետերը և համայնքի ավագանին այլևս չընտրվի ժողովրդի կողմից, այլ նշանակվի վարչապետի կողմից ու վերջացնենք այս ամեն ինչը»,-ասաց Հովսեփյանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ իշխանությունները պատրաստ են ամեն քայլի՝ «բացի նորմալ մրցակցային պայմաններում հաղթելը և պարտվելը»:
Մեզ հետ զրույցում Մենուա Հովսեփյանը նաև վստահություն հայտնեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շուտով ազատության մեջ կլինի, ուստի պարտականությունների կատարման անհնարինության խնդիր չի առաջանա.
«Առուշ Առուշանյանը դեռևս հանդիսանում է Գորիս համայնքի ղեկավար, ինքն ընտրվել է 2017 թ-ին և իր պարտականությունները կատարելու է մինչև 2021թ-ը: Այսպես` թե այնպես, համայնքի ղեկավարը, երբ լիազորությունների կատարման անհնարինություն ունի, ապա իր պարտականությունները կատարում է տեղակալներից որևէ մեկը, ում ինքը հարմար է գտնում:Երկրորդ՝ մենք համոզված ենք, որ Առուշ Առուշանյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ և կշարունակի պաշտոնավարումը, քանի որ որևէ հիմք չի կարող լինել իրեն անազատության մեջ պահելու համար » ,-մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ