ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր ողբերգությունը. ձկնորսի նավակն ավելի կարևոր էր Կապանի Փելա սարից․ Համբարյան 10/21/2021 23:14 | Մեկնաբանություն
Արցախյան վերջին խայտառակ պատերազմից անցել է մոտ մեկ տարի և տեղի ունեցող գործընթացները ևս մեկ ապացույց են, որ հայաստանյան հասարակությունը հոտած և նեխված է, որի հետևանքով մենք կկորցնենք մեր պետականությունը... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Այո՛, ստամոքսով մտածող հասարակությունները չեն կարող ունենալ անկախ պետություն...
Ընդամենը մի քանի օր առաջ Կապանի քաղաքապետը հայտարարեց, որ ադրբեջանցիներին է անցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Փելաս սարը, որտեղ մենք նախկինում ունեցել ենք ՀՕՊ ստորաբաժանում... Հասարակությանը դա բացարձակ չհետաքրքիրեց... Որևէ մեկը ոտքի չհելավ և չպահանջեց իշխանություններից բացատրություն տալ...
Իսկ երեկ, երբ պարզվեց, որ ՇՄ նախարարության ներկայացուցիչները կոտրել էին Սևանում ձկնորսներից մեկի նավակը, մեծ քանակությամբ մարդիկ փակել էին Երևան-Սևան ճանապարհը և "ինչ-որ Ռոմանոս"-ով էին խոսում Նիկոլ Անհողի նախարարներից մեկի մասին, ինչպես նաև սպառնում էին նոր հեղափոխությամբ տապալել Նիկոլին...
Ստացվում է, ձկնորսի համար ավելի կարևոր է իր նավակը, որով նա ապահովում է իր ընտանիքի օրվա հացի փողը, քան հայրենիքի տարածքները, որոնք այդ նույն Նիկոլ Անհողը նվիրում է մեզ թշնամի ահմարող ադրբեջանցիներին...
5 ամսից ավել է ադրբեջանցիները 3-5 կիլոմետրով ներխուժել են Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքներ և ամրացնում են իրենց դիրքերն այնտեղ, բայց որևէ գյուղացի կամ քաղաքի բանկիչ ոտքի չհելավ և չպահանջեց կապիտուլյանտ Նիկոլից դուրս շպրտել թուրքերին Հայաստանի տարածքից, բայց այդ նույն մարդիկ ոռոգման կամ խախողի մթերման պահով առաջացած խնդիրների համար փակում են Երևանը Արմավիրին և Գյումրիին կապող մայրուղիները...
Որևէ մեկին չհուզեց նաև այն, որ պարզվում է պատերազմից մոտ մեկ տարի անց մեր զինվորներն ապրում են վրաններում, բայց, օրինակ՝ իշխանությունները 5 միլիոն եվրոյից ավել գումար են ծախսելու կառավարության ծառայողական մեքենաները էլեկտրամոբիլներով փոխարինելու համար... Որևէ մեկը Նիկոլ Անհողից չի պահանջում բացատրություն տալ, թե ինչու՞ է վերջինս ահռելի գումարներ հատկացնում ոստիկանությանը, բայց բանակին կատարվում են չնչին հատկացումներ...
Այսպիսի օրինակներ կարող եմ հարյուրներով բերել, որով ապացուցվում է, որ մեր հասարակությունը մտածում է ստամքոսով ու այդ հասարակության մեծամասնության համար չկա հայրենիք ասվածը... Նրանք թուրքի ձեռքի տակ էլ կապրեն և կուլ կտան բոլոր նվաստացումները միայն թե "կեր" ունենան...
Ստամոքսով մտածող հասարակությունները չեն ունենում պետականություն, իսկ եթե բախտի բերմամբ ունենում էլ են, ապա կորցնում են...
Մեր հասարակությունը կամ կսթափվի, կամ էլ կդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի մաս կազմող ինչ-որ սանջակ...»,- գրել է Համբարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից