ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիտուլյանտներն իհարկե ասում են իբրև «ապագա կա», բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան. Զաքարյան 10/20/2021 18:38 | ԼՐԱՀՈՍ
Ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանը ղեկավարել կապիտուլյանտի ավերածություններից հետո: Ինչպիսի՞ տեղ է այդ Հայաստանը զբաղեցնելու Հարավային Կովկասում, ավելի լայն տարածաշրջանում և ընդհանրապես, ավելի մեծ միջազգային հանրության մեջ: Նման գրառում է արել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են.
Ա) Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ.
Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին “նախկիններով” ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:
Գ) Հասարակության մեջ սերմանելով “ինչների՞ս էր պետք Արցախը կամ Արցախը գլխացավանք էր” ծայրաստիճան վտանգավոր թեզը, դուրս մղել արցախյան օրակարգը Հայաստանի քաղաքական հեռանկարից:
Դ) Տարատեսակ իրական կամ շինծու քրեական գործերով աղմուկ ստեղծել և հանրային անվստահություն խորացնել սեփական Բանակի նկատմամբ: Իսկ բարձրաստիճան զինվորականներին դարձնել ձեռնասուն, վախվորած ու անգործունակ:
Ե) Ամեն գնով աղավաղել և պախարակել պետության անցյալը: Ոչնչացնել Հայաստան պետության և Հայ ժողովրդի նախկին տարիների բոլոր ձեռքբերումները: Ազգային դաստիարակությունն ու հոգևոր արժեքները դարձնել ծաղրելի, թաքուն խրախուսել ապազգային և հակաքրիստոնեական քարոզչությունն ու դրանց տարածող հոսանքներին:
Զ) Ուժային կառույցները ծառայեցնել բացառապես իր իշխանության պահպանմանը:
Է) “Պողպատյա մանդատի” անվան տակ, ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունից կասկածելի պայմանավորվածությունների հիման վրա հողազրկել և ունեզրկել Հայաստանն ու Հայ ժողովրդին:
Այլ օրակարգեր Նիկոլը չունի և դատելով ամոթալի պատերազմի հետևանքներից և ստորագրած կապիտուլյացիոն ակտից՝ չի էլ կարող ունենալ:
Թվարկվածները գուցե ամբողջական չեն, բայց բավարար են, որպեսզի Հայաստանի քաղաքական միտքը, թեկուզ ուշացումով, բայց մտածի և խոսի Հայաստանի ու Արցախի ապագայի մասին:
Իմ կարծիքով, այսօր Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը:
Կապիտուլյանտներն իհարկե ասում են իբրև “ապագա կա”, բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան: Հասարակության մեծամասնությունը չի հավատում այդ “ապագա կա”-ին, այլապես արտագաղթի տեմպերը չէին մեծանա իսկ հայկական Սփյուռքը դեմքով կդառնար դեպի Հայաստան:
Սակայն իրականում, ո՞րն է Հաաստանի ապագան: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանը ղեկավարել կապիտուլյանտի ավերածություններից հետո: Ինչպիսի՞ տեղ է այդ Հայաստանը զբաղեցնելու Հարավային Կովկասում, ավելի լայն տարածաշրջանում և ընդհանրապես, ավելի մեծ միջազգային հանրության մեջ:
Սա է հարցերի հարցը, իսկ կապիտուլյանտներից՝ օր առաջ պետք է ձերբազատվել»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից