ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրար տեսանք ու ոչ մի բան չենք ասել. Գերությունից վերադարձած Մելսին հոսպիտալում տեսակցել է եղբայրը ու վստահեցնում՝ պայքարը շարունակելու են արդեն երկուսով 10/20/2021 14:04 | ԼՐԱՀՈՍ
Ամբարդարյանների ընտանիքում երեկ ավարտվեց 11 ամիս տևած մղձավանջը, անվերջանալի անքուն գիշերներն ու կարոտի ծանր զգացումը հյուծել ու գրեթե անուժ էր դարձրել հարազատներին։ Մի կաթիլ հույսի առկայությունն էր, որ ստիպում էր նրանց չդադարել պայքարը, ապրել ու սպասել։ Մելս Ամբարդարյանը գերությունից տուն վերադարձավ երեկ։ Նրան «Էրեբունի» օդանավակայանում սպասում էր եղբայրը՝ Տիգրանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Տիգրանը պատմել է, որ մինչև վերջին վայրկյանը չէր հավատում, որ եղբայրը տուն է վերադառնում։
«Շոկի մեջ էի։ Մինչև ինքնաթիռի իջնելը չէի հավատում, որ վերադառնալու է։ Իրար տեսանք, ոչ մի բան չենք ասել, ոչ մի բան։ Մենակ զգացել եմ, որ կեսս եկավ, տեղ հասավ, ուրիշ ոչ մի բան։ Հարցեր չեմ տվել, թողել եմ, որ հանգստանա»։
Էրեբունի օդանավակայանում Մելսին մայրը չի դիմավորել՝ հարգելի պատճառներով ու առաջինը տեղեկանալով, որ որդին արդեն Երևանում է, փոխանցել է հորդորը՝ որդուն շուտ տուն հասցնեն։
«Ուրախությունից լաց էր լինում, ասաց շուտ տուն բերեք»։
Մելսը հիմա զինվորական հոսպիտալում է։ Հույս ունեն, որ վաղը տանը կլինի։ Այսօր նրան տեսակցելու է գնացել եղբայրը։ Կատակով նշում է՝ հետը ոչինչ չի տարել։
«Ես գիտե՞ի որ գալու ա։ Հոսպիտալ գալուց առաջ նախօրոք չեմ խոսել հետը։ Արդեն հոսպիտալում եմ իրեն տեսել ու որոշել եմ տուն տանել»։
Ամբարդարյանը նշեց՝ Մելսին դիմավորելու համար տանը միջոցառում չեն նախատեսել, պատճառն այն է, որ իրենց ընտանիքը ծանր փորձությունների միջով է անցել։
«Էնպես չէ, որ տոն է՝ պետք է նշենք։ Այնտեղ դեռ տղաներ կան, որ պետք է գան։ Պետք է սպասենք, որ բոլորը գան ու մենք ինչ պետք է՝ կանենք»։
Տիգրանը նշեց, որ պայքարը շարունակելու են մինչև վերջին ռազմագերին տուն չվերադառնա։ Պայքարին կմիանա նաև գերությունից վերադարձած Մելսը։
«Մենք հույս ունենք, որ տղաները վերադառնալու են։ Պայքարելու ենք մինչև վերջին տղայի վերադարձը։ Իմ պայքարը ուրիշ է։
Զինվորական համազգեստը հագնելու եմ ՝ գնամ հայրենիքիս առաջ իմ պարտքը տամ։ Իմ պարտքը թողնելու եմ իր վրա ու բացատրելու եմ, որ ինքը բոլորին պարտական է, իր համար է պայքար եղել ու ինքը պարտավոր է նաև մյուսների համար պայքարել, որ մեր հետ պայքարած անձանց բալեքն էլ գան, տուն հասնեն»։
Ամբարդարյան երկու եղբայրները ամսուսնացած չեն։ Մելս Ամբարդարյանը ուսանող է, սովորում է Գյուղատնտեսական համալսարանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան հայրենիք վերադարձան 5 ռազմագերի։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։
Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։ Նրանց թվում նաև Երևան վերադարձած Ժորա Վանոյի Մանուկյանը։
Վերադարձած մյուս ռազմագերին՝Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը Բաքվում շինծու դատավարությամբ դատապարտվել էր հուլիսի 29–ին։
Նրանք գերեւարվել էին պատերազմի ավարտից հետո. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից, իսկ 62 շիրակցի, ինչպես հետո պարզվեց, գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։
Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 114-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից