ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք այստեղ չենք եկել արցունքներ սրբելու կամ հուզվելու, եթե ձեր մտավոր ունակությունների հետ կապված խնդիր ունեք, բարձրաձայնեք. Դատավոր Գագիկ Պողոսյանը՝ ամբաստանյալին 10/20/2021 18:59 | Դատական ռեպորտաժներ
Մենք այստեղ չենք եկել արցունքներ սրբելու կամ հուզվելու։ Եթե մտավոր ունակությունների հետ կապված խնդիր ունեք, բարձրաձայնեք։ Այս մասին պետական դավաճանության գործով դատական նիստին ասել է նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը՝դիմելով ամբաստանյալին։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է պետական դավաճանության գործով դատական նիստը։ Սույն գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են երիտասարդ ամուսիններ՝ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը։
Թեև գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, սակայն այն դեռեւս գտնվում է դատաքննության նախապատրաստման փուլում։ Այսօրվա նիստին նախագահող դատավորն ամբաստանյալներից փորձեց պարզել՝ նախաքննության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները քննիչը բացատրել է, թե ոչ, ինչին ի պատասխան Ստելլա Սարգսյանը նշեց, որ իրեն չեն ծանոթացրել իր իրավունքներին։ Դատավորի դիտարկմանը, որ քրեական գործում առկա են փաստաթղթեր, որ քննիչի կողմից բացատրվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները, Ստելլա Սարգսյանն արձագանքեց. «Ես չեմ հասկացել, ընդամենը թուղթ է եղել, որի տակ գրված է եղել»։ Ինչ վերաբերում է դատարանի կողմից ամբաստանյալին ուղարկված հուշաթերթիկին՝ ամբաստանյալի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ամբաստանյալը նշեց, որ իր համար հասկանալի չէր։
Դատավորի ճշգրտող հարցին, թե ինչը չի հասկանում, ինքը կբացատրի՝ Սարգսյանը պատասխանեց, որ ամեն գրած տողը չի հասկացել, բացարձակ ոչինչ չի հասկացել։
«Եթե Դուք կարդում և չեք հասկանում, հիմա այդ նույն բանը ես պետք է կարդամ Ձեզ համար, հասկանալու՞ եք»,- նշեց Պողոսյանը, ապա, դիմելով պաշտպան Տաթևիկ Հակոբյանին հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի ամբաստանյալը՝ ընդգծեցելով, թե որոշակի վրդովմունք է տեսնում։
Փաստաբանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում, եթե որևէ անհասկանալի բան մնացած լինի, ինքը կբացատրի իր պաշտպանյալին, ապա ավելացրեց, որ նա պարզապես մի փոքր հուզված է, ինչից հետո ամբաստանյալը սկսեց արտասվել։
«Մենք չենք եկել այստեղ արցունքներ սրբելու կամ հուզվելու, ամբաստանյա՛լ։ Ես ընդամենը շատ նորմալ հարց եմ տալիս՝ հիմա, եթե ես կարդամ Ձեր իրավունքները և պարտականությունները, հասկանալու՞ եք։ Եթե խնդիր ունեք հասկանալ-չհասկանալու, մտավոր ունակությունների հետ կապված՝ բարձրաձայնեք, որոշենք, թե ինչ անենք»,- դիմելով ամբաստանյալին ասաց դատավոր Գագիկ Պողոսյանը, ինչին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ ունի խնդիրներ։
Ամբաստանյալ Մայիս Սահակյանը, որը Սարգսյանի ամուսինն է, դատավորից խնդրեց, որ իրեն հնարավորություն տա՝ կնոջ հետ խոսելու, ինչից հետո դատավորը նիստն ընդմիջեց. «Հանգստացրե՛ք»։
Ընդմիջման ավարտից հետո պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց՝ դատավարությունը դռնփակ ռեժիմով անցկացնելու համար, ինչը բավարարվել է։
Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանը՝ կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Ինչ վերաբերում է Ստելլա Սարգսյանին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ամուսնուն օժանդակելու հատկանիշներով, մասնավորապես, ըստ մեղադրանքի, Սարգսյանն ամուսնու՝ Մայիս Սահակյանի կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից