ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
5 մարդու մահվան պատճառ դարձած դեպքի վայրում պահպանված չեն եղել պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը. Դատախազություն 10/20/2021 19:19 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության մարմինների կողմից նախաձեռնվել են ողբերգական ավտովթարի հանգամանքները, պատճառները բացահայտելուն, մահացած և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելուն ուղղված քննչական և այլ գործողություններ, միջոցներ են ձեռնարկվել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ օպերատիվ կերպով դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով:
Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև երթեևկության անվտանգության միջոցների ձեռնարկման, դրա հետ կապված ճանապարհաշինարարական նորմերի պահպանման նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող իրավասու մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, մասնավորապես ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատարը, ՀՀ Արագածոտնի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրենը:
Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ կերպով դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազության կողմից բարձրացվել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը:
Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):
Այսինքն՝ քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների կատարմանը:
Դեպքի վայր հրավիրված ոլորտային վերոնշյալ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ՀՀ Արագածոտնի դատախազությունում կազմակերպվել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես ճանապարհի այդ, այնպես էլ մի քանի այլ՝ երթևեկության համար վտանգավոր տեղամասերում ավտովթարներին հանգեցնող բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են անվտանգության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման հետ:
Մասնավորապես, խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը:
Գլխավոր դատախազի տեղակալի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության մշտական խստացված ծառայություն:
Հաշվի առնելով նաև հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհդրակցության ընթացքում ձեռք բերված պահյմանավորվածությունները՝ ՀՀ դատախազությունը հետևողականություն է դրսևորելու նախանշված միջոցառումների իրականացման հարցում՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով դրանք քրեաիրավական դաշտում գնահատականի արժանացնելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից այսօր կրկին, ըստ իրավասությունների ոլորտների, հրատապ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն ուղղված միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից